7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ)
8
Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում (տեսանյութ) Ինչո՞ւ է Էրդողանն Արևմուտքի հետ միասին փորձում կազմաքանդել նաև Վրաց եկեղեցին «Իրավական կամակատարությունների դակումը կատարում է Դատախազությունը». «Մայր Հայաստան»-ը ակցիա է իրականացրել Պատերազմ Արցախում
Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան Նիկո՛լ, եկեղեցին չես կարողանա քանդել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի համար իշխանության կորուստը նշանակում է` հայտնվել բանտում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան». Զվարթնոց գյուղ․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար ՔՊ-ականները չեն շտապում առաջադրվել 600 մլն դրամ` Հանրապետութան հրապարակը զարդարելու համար ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող ճնշումները «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ո՞ւր է 5 միլիարդ 751 միլիոնը (տեսանյութ) ՀՀ անվտանգության մասին Նոյեմբերի 16-ին պետք է մերժել ՔՊ-ին և նրա կցորդին. Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի»՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Միացի՜ր, որ փոխենք. Էջմիածին (տեսանյութ)

Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության թիվ 1 մասնաշենքի մատույցները երեկ մարդաշատ էին: Բողոքելու էին եկել ոսկու շուկաներից մեկում ոսկեղենի առքուվաճառքով զբաղվողները: Բողոքում էին հունվարի 1-ից նախատեսված և ուժի մեջ մտած հարկերի բարձրացման դեմ: Ինչպես կարելի էր հասկանալ նրանց ներկայացուցիչների ու լրագրողների շփումներից, բողոքավորներն ուզում էին «վերևներից մարդ տեսնել»: Ում տեսան կամ չտեսան, պարզ չէ, բայց, ինչպես ասվում է, «հլը ինչեր պիտի ըլլա՜ն»:

Գիտե՞ք, իսկապես հետաքրքիր է. բազմաթիվ մասնագետներ, մեկնաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ շաբաթներ, ամիսներ առաջ ի լուր բոլորի հայտարարում, բացատրում էին, որ հունվարի 1-ից հարկերը բարձրանալու են, որ Փաշինյանի իշխանությունը մտնելու է բոլորիս գրպանը՝ հատհատ, որ ավելի վատ է լինելու... ոչ մեկի հեչ պետքը չէր: Իրենք, հասկանո՞ւմ եք, լուրջ, «գործի» մարդիկ են, իրենք «քաղաքականությամբ չեն զբաղվում», իրենք «քաղաքականության զահլան չունեն»:

Երբ Փաշինյանը պատերազմ ու աղետ էր բերում, էլի ոմանց դա հետաքրքիր չէր: Երբ Փաշինյանը ուրացավ ու հանձնեց Արցախը, էլի դա ոմանց հետաքրքիր չէր: Երբ հանձնեց Կիրանցի, Ոսկեպարի տարածքները, էլի... շատերի «պետքը չէր»:

Հա, բայց մասնագետները զգուշացնում են, բացատրում են, որ Փաշինյանն ու իր կառավարությունն ուղիղ ձեր գրպանն են մտնում, որ ուզում են ձեզ սնանկացնել, աղքատացնել, որ ձեր հարկային բեռն են ծանրացնում: Իսկ շատերը այնպիսի ձև են բռնել, թե դա իրենց չի վերաբերում: Դե, տրանսպորտը թանկացնում են, ինքն ավտո ունի, իրեն չի վերաբերում, Արցախը հանձնում են, ինքը, դե, Շենգավիթ է ապրում, իրեն՝ ի՞նչ, հարկերը թալանչիաբար բարձրացնո՞ւմ են, դե... «բա վերևներից ո՞ւմ տենանք, որ մեզ մեղքա...»:

Երբ բանիմաց մարդիկ բացատրում են, որ այս իշխանությունը թալանում է ձեզ, դրանք սիրուն խոսքեր չեն, դա «պալիծիկա» չի, որով իբրև թե «չեք հետաքրքրվում»: Ու մեկ էլ հանկարծ, երբ փաշինյանական իշխանության հարկային տեռորն առանց դիմադրության ուժի մեջ է մտնում, ոսկերիչներն՝ առանձին, մեկ ուրիշ «բիզնես անողներ»՝ առանձին, սկսում են վերջապես գիտակցել, որ իրենց գրպանն են մտնում:

Եթե շարունակելու ենք «քաղաքականությամբ չհետաքրքրվել», ապա պիտի պատրաստվենք ամենօրյա ռեժիմով հարկեր, տուգանքներ, տույժեր, տխրահռչակ հիմնադրամներին «նալոգներ» մուծելուն, ամենօրյա ռեժիմով «կթվելուն», որպեսզի Փաշինյանն ու իր քպականները շարունակեն ապրել լիուբոլ, չաղ ու բախտավոր, «լափամանային» երջանկության մեջ, պարգևավճարյալ, դեռ մի բան էլ բազազարտեմաբար մուննաթ գան, թե՝ «ի՜նչ եք ղալմաղալ անում, բա ամեն տարի մի 1000 դրամով թոշակ չենք բարձրացրե՞լ...»:

Մի խոսքով, եթե իսկապես չենք ցանկանում, որ երկրի տարածքները մաշկելուն զուգահեռ նաև բոլորիս կաշին քերթեն, իսկը ժամանակն է «քաղաքականությամբ զբաղվելու»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan