Թալանել են տունս, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր. Լիա Սարգսյան

Դիտել նաև
Մեսի՞ջ է, թե՞ տգիտություն
Ինչին կպել եք՝ աղետ է ու կորուստ, համատարած քաոս ու խենթանոց․ Լիլիթ Գալստյան
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Ինչպե՞ս եք մտել այս ծանրագույն բեռի տակ, որի համար պատասխան տալու ժամանակը գալու է. Լիլիթ Գալստյան
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թալանել են տունս, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր Այսօր քույրս բացել է մեր տան դուռն ու տեսել, որ տունը տակնուվրա է արված: Գողը կամ գողերը թալանել են տունս, նախնական տվյալներով գողացել ոսկեղենը, գումար, թանկարժեք ժամացույցներ, թանկարժեք խմիչքներ և այլն: Ես այս պահին գտնվում եմ Լոնդոնում, տանը փաստացի արդեն 2 շաբաթ է մարդ չի ապրում:
Դիմել եմ իրավապահ մարմիններին: Ոստիկանները հիմա մեր տանն են: Հայաստանում ապրելն արդեն վտանգավոր է բոլոր իմաստներով: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում կլիներ, կամ ինչ կանեին տարեց մորս, եթե նա տանը լիներ: