Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանը Թրամփին հանդիպելու փոխարեն հանդիպել է Կյանքի խոսքի առաջնորդին (տեսանյութ) Հակառուսական քարոզչությունը Հայաստանում՝ ռուսական փողերով
9
«Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է ուղեվարձի թալանչիական թանկացումը Ովքե՞ր են պայքարում Աբխազիայում իշխանության համար, և ի՞նչ ելք կարող է լինել փետրվարի 15-ից հետո Մերժել թուրքական բազառը. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Հայկական "ՀԿ-ների" հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան «Նիկոլիզմի բերած աղետներից մեկը խաղամոլության կտրուկ աճն է»․ Ռուբեն Մելիքյան Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան Ստյոպա Սաֆարյանը պարտվել է Իգոր Խաչատուրովի դեմ դատական գործընթացում 18+ մեկնաբանություններ Նիկոլ Փաշինյանի՝ «Հասա Երևան» գրառման տակ Եթե նախկիններն ուզում էին Մեղրին տալ, բա ինչո՞ւ Ալիևը չի վերցրել. Ռուբեն Մելքոնյան #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» Փաշինյանի Վաշինգտոնյան այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Հայաստանին. Սուրեն Սարգսյան Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանն անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է «Տրանսպորտային «արտոնությունները»՝ մանիպուլյացիա ժողովրդի հաշվին»․ Սոնա Աղեկյան ԱՊՊԱ-ն էլ է թանկացել Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է Փաշինյանը Հայաստանը գրավ է դրել կազինոյում և կրվում է․ Կարճ ասած Առաջ ինքը «ժողովրդավար» էր, հիմա «հավատացյալ» է, «պահպանողական». Ստեփան Դանիելյան Արամ Ա-ը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան

Փաշինյանն այսօր ազդարարեց Հայաստանի ուկրաինացման (ոչնչացման) գործնթացը. Ինչո՞ւ է նա գնում այդ քայլին

ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս բուն իմաստով, քանի որ այս հարցի վերաբերյալ որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով, նշեց  այսօրվա կառավարության նիստում   Նիկոլ Փաշինյանը:

Երկրի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ  նշեց, թե  վերջին տարիներին Հայաստանի և ԵՄ-ի միջև «բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են զարգացել, որոնք ընդգրկում են նաև տարբեր ոլորտներ»:

Նրա խոսքով՝ «ԵՄ-ն իր քաղաքական աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ըստ էության ապահովելով անվտանգության միջավայր հանրապետության շուրջ»: Երկրի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը պարզաբանեց, որ նա նկատի է ունեցել  ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը:

Թեև նախկինում ԱԺ-ում նույն Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, թե Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները անցել են արդեն անդառնալիության կետը, Արարատ Միրզոյանը երեկ հերքեց, թե Փաշինյանի իշխանության կողմից դրվել է Գյումրիում տեղակայված  ռուսական ռազմակայանի դուրսբերման խնդիրը:

Միևնույն ժամանակ, արժե նշել նաև որ  անցյալ տարվա ամռանը, ԵՄ-ին անդամակցելու խնդիրը կասկածի տակ դրեց հենց նույն  Նիկոլ Փաշինյանը, նշելով այդ Միությունը Հայաստանին իր կազմի մեջ մտցնելուն  չի սպասում:

Հարց է առաջանում. ինչո՞ւ հենց այս պահին որոշեց Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փոխել իր տեսակետը և կրկին օրակարգ մտցնել ԵՄ-ի հարցը:

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահ Թրամպի պարագայում, Փաշինյանի աշխարաքաղաքական մանևրները էլ ավելի են նեղանալու: Իսկ եթե հաշվի առնենք այն, թե ինչ աստիճանի է  փոխվել այսօր  Ալիևի հռետորաբանությունը, ապա կարող ենք պնդել, որ Փաշինյանի այս որոշումը, որն ակնհայտորեն դուր չի գալու, ոչ Մոսկվային, ոչ էլ Թեհրանին, էլ ավելի է թուլացնելու Հայաստանի անվտանգային դիրքերը տարածաշրջանում և ուրեմն էլ ավելի է մոտեցնելու պատերազնի վտանգը:

Այս ամենը չի կարող չհասկանալ Փաշինյանը, բայց նույնիսկ այս պայմաններում, նա որոշում է գնալ սրացման, Հայաստանի անվտանգության հաշվին:

                                           Ո՞րն է Փաշինյանի հաշվարկը

Այն որ Փաշինյանն  հասկանում է, որ իր քաղաքական ապագան Հայաստանում մոտ ժամանակներս ավարտվելու է, գրեթե պարզ է բոլորի համար:

Սակայն Փաշինյանի անվտանգ հեռանալու համար, նա պետք է կատարի մի քանի քայլ:

Նախ գալիք 2026-ի խորհրդարանական ընտրություններում, պետք է կարողանա գոնե պատկառելի ձայն հավաքի, նույնիսկ պարտվելով, որպեսզի կարողանա հայտարարի, որ ունի հանրության մեջ զգալի հենարան:

Հետո, արդեն երբ ստիպված լինի հեռանալ Հայաստանից, փորձի իր «վաստակած կապիտալը»  վաճառել դրսի իր տերերին:

Ինչպես, որ 2012-ին Սաակաշվիլին պարտվելով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, խաղաղ ձևով հանձնեց իր իշխանությունը և հեռացավ երկրից:

Սակայն ի տարբերություն Սաակաշվիլիի, այսօր Փաշինյանն ունի չնչին վարկանիշ: Իրենից հեռացել են նույնիսկ իր հավատարիմ զանգվածները:

Դա հասկանում է Փաշինյանը և փորձում է գալիք ընտրություններին հանդես գալ «նոր գաղափարով», որը կհուզի նաև հանրության գոնե մի մասին:

Եվ այդ գաղափարը «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու»  գաղափարն է:

Նախ դրանով, ըստ Փաշինյանի նա կկարողանա նոր զանգվածներ ձեռք բերել և հետո պարտվելուց հետո կստանա Արևմուտքի համար  «լեգիտիմ»   հիմնավորում՝ Հայաստանից ճողոպրելու համար:

Եթե Փաշինյանը չգնար այդ քայլին, ապա նրա արևմտյան տերերը չէին հասկանա, թե ինչու պիտի ընդունեն իրեն իշխանափոխությունից հետո,  «հայկական տիխանովսկայայի»   կարգավիճակով: Չէ որ Արևմուտքւ համար արժեքավոր են այն գործիչները, որոնք գործոն են իրենց երկրի համար:

Հասկանալի է, որ իր այս քայլով Փաշինյանը լրջագույն վտանգի տակ է դնելու Հայաստանի անվտանգությունը: Ուկրաինայի դեպքերը դրա լավագույն ապացույցներից են: Իսկ Վրաստանի իշխանությունները հենց այդ պատճառով  փչացրեցին իրենց հարաբերությունները իրենց արևմտյան գործնկերների հետ, որպեսզի Վրաստանը չհայտնվի  Ուկրաինայի վիճակում:

Բայց  այդ հանգամանքը, Փաշինյանին քիչ է հետաքրքրում, քանզի խաղասեղանին դրված է իր համար առավել կարևոր հարց. իր և իր ընտանիքի անվտանգ հեռանալու հարցը, Հայաստանում իշխանափոխությունից  հետո, թեկուզ և Հայաստանի անվտանգության հաշվին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan