«Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն ռադիոկայնն» ու «Ամերիկայի ձայնը» Դերենիկ Մալխասյանը դադարեցնում է գործունեությունը 5-րդ ալիքում․ պատճառը գործունեության ոլորտի փոփոխությունն է «Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից. հրդեհից տուժածը մանրամասներ է պատմում Բոյկոտը լուրջ խնդիր է ստեղծել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար Համալիրի դիմացի ստորգետնյա անցումը քանդեցին ու թողեցին քանդած (լուսանկար) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան Քաղաքացիների բոյկոտն այնքան էֆեկտիվ է, որ ԱՄՆ-ից նոր վերադարձած Նիկոլը ստիպված է եղել ավտոբուս նստել ու ձև տալ «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Հայկական "ՀԿ-ների" հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան «Նիկոլիզմի բերած աղետներից մեկը խաղամոլության կտրուկ աճն է»․ Ռուբեն Մելիքյան Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան Ստյոպա Սաֆարյանը պարտվել է Իգոր Խաչատուրովի դեմ դատական գործընթացում 18+ մեկնաբանություններ Նիկոլ Փաշինյանի՝ «Հասա Երևան» գրառման տակ Եթե նախկիններն ուզում էին Մեղրին տալ, բա ինչո՞ւ Ալիևը չի վերցրել. Ռուբեն Մելքոնյան #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ»

«Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին»․ Տաթևիկ Հայրապետյան

 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ալիևի ամանորյա ուղերձի «առյուծի բաժինն», իհարկե, Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին էր, ենթադրում եմ՝ դրանք հնչում էին «իրական» Հայաստանի հասցեին։ Ալիևը, մասնավորապես, ասել էր․ «Կարծում եմ, որ Հայաստանի սպառազինության լայնածավալ արշավը ևս մեկ սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Եթե ​​այս տարի մեզ համար ամենամտահոգիչ պահը նշենք, իհարկե, դա կլիներ Հայաստանի սպառազինությունը։ Սա տրամաբանական բացատրություն չունի։ Հայաստանն իր ագրեսիվ քաղաքականությամբ բախվել է կատարյալ ֆիասկոյի։ Նրանց ռազմական պարտությունները 2020-ին, ապա 2023-ին պետք է ցույց տային, թե որն է ճիշտ ուղին։

Մենք փորձում էինք դա անել և մինչ օրս շարունակում ենք մեր ջանքերը։ Թե՛ իմ պաշտոնական հայտարարություններում, թե՛ հայկական կողմի հետ մեր բանակցությունների ընթացքում ես նրանց բազմիցս հորդորել եմ հեռու մնալ այս վտանգավոր ճանապարհից։ Նրանց թիկունքում չեն կանգնի օտար շրջանակներն ու օտար երկրները, որոնք հրահրում ու դրդում են կրկին հարձակվել Ադրբեջանի վրա։ Նրանք պարզապես չեն կարողանա դա անել։ Այս տարածաշրջանում ոչ մի ուժ չի կարող ռազմական առումով մրցակցել մեզ հետ։

Ուստի, նորից ասեմ, դեռ ուշ չէ, որ նրանք հետ դառնան այս վտանգավոր ճանապարհից։ Հարավային Կովկասը պետք է լինի խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջան։ Հայաստանի լայնածավալ ու արագ ռազմականացումը, մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այս խաղաղությունը, հնարավոր խաղաղությունը։ Մի բան էլ պետք է նշեմ. Ադրբեջանն ուղղակի դիտորդի դերում չի լինի։ 30 տարվա օկուպացիայի և ավերածությունների, Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ավերածությունները, Խոջալուի ցեղասպանությունը, այն փաստը, որ մեր մեկ միլիոն հայրենակիցները Հայաստանի պատճառով դարձել են փախստական ​​և տեղահանված, երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից։ Մենք սա երբեք չենք մոռանա։ Հայաստանի քաղաքականությունը, նրա ագրեսիվ էությունը միշտ պետք է հաշվի առնել։ Ուստի ևս մեկ անգամ պարտավոր եմ ինձ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը զերծ մնալ այս վտանգավոր ճանապարհից։ Ավելին, նրանք ի վիճակի չեն մեզ հետ մրցել ոչ ռազմական, ոչ էլ մեկ այլ ասպարեզում․․․»։ Անթաքույց սպառնալիքներից զատ, Ալիևը կրկին իր խոսքում անդրադառնում է այն երևակայական պետություններին, որոնք իբր Հայաստանին պատերազմի են նախապատրաստում Ադրբեջանի դեմ։ Իրողությունները բոլորովին հակառակն են, հենց Ադրբեջանն է տասնյակ զորավարժություններ անում, ակտիվ աշխատանք տանում Հատուկ նշանակության ուժերի ավելացման ու հզորացման վրա, մեծաթիվ զենքեր գնում, դե իսկ «իրական» Հայաստանի տարածքն էլ կոչում «Արևմտյան Ադրբեջան»։

Ամեն ինչ սկսում է քարոզչությունից, որի դերը թերագնահատել չի կարելի։ Դրա հետ մեկտեղ Ալիևը փաստացի փորձում է հանդես գալիս որպես տարածաշրջանում ռազմական առումով մրցակիցը չունեցող պետություն, ինչը, մեղմ ասած՝ մի քիչ զարմանալի է։ Փաստացի, այս ելույթով Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ հետաքրքրված չէ կայունությամբ ու խաղաղությամբ, իրեն միշտ պետք են թշնամիներ և մրցակիցներ՝ թեկուզ միայն սեփական բռնապետական վարչակարգի պահպանման համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan