Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի մեկնաբանությունը Զարգացման նոր հնարավորություններ Հզոր ու զարգացող Գյումրի Միացի՛ր ստորագրահավաքին (տեսանյութ) Արդեն 4150 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար)
19
Թուրքիան փորձում է խանգարել ռուս-ամերիկյան համաձայնությանը ուկրաինական հարցով Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ պարզաբանում պահանջելու (ուղիղ) Հրատապ եթեր․ հապճեպ շրջայցի հրավեր (տեսանյութ) Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը․ Անդրանիկ Թևանյան Քաղաքային ոչ լեգիտիմ «իշխանության» մոտ վաղ առավոտից պանիկա է սկսվել (տեսանյութ) «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը (ուղիղ) ՔՊ-ն հլը թող 5% շեմը հաղթահարի, հետո նոր խոսի 50%-ից. վերլուծաբան Բոյկոտի ծավալները մեծացել են «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները այցելել են «Երևան Ավտոբուս» ՓԲԸ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ինչպե՞ս է Քոչարյանը հաջողել, իսկ Փաշինյանը՝ գցել ոտքին․ «Կարճ ասած» Ադրբեջանը նոր մեղադրանք է ներկայացրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի մեկնաբանությունը Թուրքիան փորձում է խանգարել ռուս-ամերիկյան համաձայնությանը ուկրաինական հարցով Գյումրու պատմական կենտրոնով շրջելիս ... Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ Միասնական ընդդիմություն ունենալու թեզը ապաքաղաքական է. Ստեփան Դանիելյան «4 վարորդ աշխատանքից ազատվել է անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով»․ Արշակ Սարգսյան Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման ժամկետը Մեղրիի թեման փակվեց, դա պատվեր էր. Տիգրան Քոչարյան Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց գրավի դիմաց Զարգացման նոր հնարավորություններ Հզոր ու զարգացող Գյումրի Միացի՛ր ստորագրահավաքին (տեսանյութ) «Մենք անվտանգության երաշխիքներ ենք ուզում, այդ թվում՝ Թուրքիայից»․ Զելենսկի Արդեն 4150 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար) Թբիլիսիի օդանավակայանում Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել Քաղաքային իշխանությունն՝ իր հիստերիկ գործելաոճով, ևս մեկ անգամ փաստում է, որ բոյկոտն իրականություն է (լուսանկար) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ պարզաբանում պահանջելու (ուղիղ) Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Ակնա (Աղդամ) Քոչարյանի վերադարձից, ո՞վ է ավելի շատ սարսափում. Նարեկ Մանթաշյան Բոյկոտն այնքան է կայացել, որ վարորդներին ու քաղաքացիներին իրար դեմ հրահրելով են ուզում ճնշել բոյկոտողներին (տեսանյութ) Քաղաքացին թույլ չի տալիս իրեն թալանել, բայց չեք ուզում դա հասկանալ․ Սամվել Հակոբյան Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել Իլհամ Ալիևի անձնական վրեժխնդրությունը. Կոնստանտին Զատուլինը՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դառնալ նոր աշխարհակարգի զոհ Ինչպես և ում հրամանով Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունից ժամեր առաջ հատուկ նշանակության ուժերն այնտեղից դուրս բերվեցին Հրատապ եթեր․ հապճեպ շրջայցի հրավեր (տեսանյութ) «Քաղաքային իշխանությունը հրահանգել է վարորդներին՝ չվարել ավտոբուսները». Սոնա Աղեկյան

Ըստ հրեա քաղաքագետի դավադրության տեսության՝ Սիրիան և Ուկրաինան փոխանակման առարկա են դարձել Պուտինի և Թրամփի միջև

Այն, ինչ կատարվեց Սիրիայում վերջին օրերին, դեռ երկար վերլուծության առարկա է մնալու:

Սակայն, բացի ռացիոնալ վերլուծություններից, երբեմն քննարկման առարկա են դառնալու նաև սցենարներ, որոնց հիմքում ընկած են դավադրապաշտական  տեսությունները:

Հատկապես այս մոտեցումը տարածված է լինելու այն շրջանակների կողմից, ովքեր ցանկանալու են իրենց տեսանկյունից բացատրել այն, ինչ կատարվեց Սիրիայում այս վերջին օրերին:

Մասնավորապես, այդ մոտեցումը տարածված է իսրայելական փորձագիտական շրջանակների մոտ, որտեղ փորձում են հիմնավորել, որ Ասադի ռեժիմի տապալման մեջ հատկապես Իսրայելն է ամենամեծ լուման դրել:

Պարզ է, որ Հըզբոլայի դեմ պատերազմում Իսրայելի հաղթանակը մեծապես ազդեց  Ասադի ռեժիմի տապալմանը, սակայն հրեական շրջանակները նյարդայնացած են, որ միջազգային հարթակներում  այդ «հաղթանակը»  տրվում է Թուրքիային:

Հենց այդ պատճառով էլ հրեա փորձագետները փորձում են դավադրապաշտական տեսութւուններ առաջ քաշել, ցույց տալու համար, որ իբր Անկարայի դերակատարումն այս հարցում ամենաքիչն է եղել:

Այդպիսի մոտեցմամբ է բացատրում սիրիական դեպքերն,  օրինակ, իսրայելցի քաղաքագետ Սիմոն Ցիպիսը:

Ըստ նրա,  երկրից Ասադի անսպասելի փախուստը... Պուտինի և Թրամփի գաղտնի գործարքի արդյունք էր:

Թրամփը պատրաստվում է զոհաբերել Ուկրաինան Պուտինին, որի դիմաց Մոսկվան զոհաբերեց Սիրիան ամերիկացիներին, և  որի արդյունքում Իրանն այլևս չի կարողանա սպառնալ Իսրայելին:

Ըստ Ցիպիսի, Թրամփը չի էլ թաքցնում, որ ունի համակրանք միաժամանակ, և Իսրայելի, և Պուտինի հանդեպ:

Հենց այդ հիմքի վրա էլ, ըստ քաղաքագետի, կնքվել է այդ գործարքը:

«Սիրիայի անկմանը հետևելու է  Ուկրաինայի անկումը, և  Զելենսկու իշխանությանը քիչ ժամանակ է մնացել, աշխարհը շուտով կտեսնի, թե ինչպես են ռուսները տոնելու իրենց հաղթանակը այնպես, ինչպես Սիրիայում՝ ապստամբները»,- նշում է իսրայելացի քաղաքագետը:

Ըստ քաղաքագետի ինսայդերական տեղեկատվության, Սիրիայից Ասադի փախչելուց անմիջապես առաջ, նա  և նրա հարազատները թանկարժեք անշարժ գույք գնեցին Մոսկվայում և մի քանի առանձնատներ՝  Մոսկվայի  էլիտար շրջաններում:

Իսրայելցի քաղաքագետը վստահ է, որ Բայդենի դեմոկրատները տեղյակ չեն եղել Պուտինի հետ Թրամփի գործարքի մասին։

Վերադառնալով աշխարհաքաղաքական գործարքի էությանը՝ քաղաքագետն ամփոփեց, որ մոտ ժամանակներս  խոսք է լինելու  Ուկրաինան հանձնելու մասին:

«...Հաջորդ տարի Արևմուտքը կհանձնի Ուկրաինան. Եվ սա էր գործարքի էությունը՝ Սիրիայի կորստի դիմաց, և մենք կտեսնենք այն կադրերը, ինչպես որ  Սիրիայում ապստամբները   պատռում էին  Ասադի դիմանկարները և ուրախանում,  այդ նույն պատկերը  կլինի նաև  Կիևի փողոցներում, որտեղ շուտով ռուս զինվորականները տոնելու են իրենց հաղթանակը...»,- նշում է քաղաքագետը:

Զելենսկին հասկանում է, որ իր օրերը հաշված են, դա պարզ էր Մակրոնի մոտ այցի ժամանակ, վստահ է իսրայելցի քաղաքագետը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահի նկատմամբ վերաբերմունքն Արեւմուտքում կտրուկ փոխվել է։ Այն սկսեց դիտվել որպես «պարտված  քարտ», որը խաղացողները «դեն կնետեն  հաջորդ տարի»:

Եվ դրա   վառդրսևորումներից է նաև  այն, որ ավելի վաղ ֆրանսիական սկանդալային Charlie Hebdo  ամսագիրը Զելենսկուն պատկերել էր Կվազիմոդոյի դերում՝ կարծես կանխատեսելով նրա ճակատագիրը։ Ուկրաինայի նախագահի այս տարօրինակ կերպարանափոխությունը, քաղաքագետը  անվանվեց «Եվրամիության կողմից սև նշան»։

Ըստ քաղաքագետի, Պուտինը կարող էր հրաժարվել այդ գործարքից, կամ բարձրացնել նրա գինը, սակայն Թրամփի մոտեցումը կոշտ էր, ինչն էլ Մոսկվային հնարավորություն չտվեց հրաժարվելու այդ քայլից:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գործարքի երկրորդ կարևոր տարրը Իրանն էր։ Ըստ Ցիպիսի՝ հիմնական պայմանը, որ Ռուսաստանը առաջ քաշեց Թրամփին, Իրանին ձեռք չտալն էր։ Եվ սա նշանակում է նաև, որ Իսրայելն ուղղակիորեն ներգրավված է եղել այս գործարքում և զիջումների է գնացել. Ասադի ռեժիմի տապալման դիմաց՝ Իրանի հանդեպ կոշտ քայլերի չդիմել:

«...Այսօր արդեն,  Իսրայելին թշնամիներ չեն մնացել։ Եգիպտոսի հետ խաղաղության պայմանագրեր կան, Հորդանանը, Լիբանանը գրավված է, Սիրիան ընկել է... Մենք գրավել ենք Գոլանի բարձունքները, իսկ մեր տանկերը գտնվում են Դամասկոսի արվարձաններում: Իսկ դա նշանակում է, որ հաղթել է ոչ միայն Իսրայելը, այլև Թրամպը...»,- նշում է իսրայելցի քաղաքագետը:

Ըստ Ցիպիսի, Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով ծանոթ չէր Ռուսաստանի և ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գործարքի մանրամասներին, վիրավորված է և իրեն անտեսված է զգում։

Այսօր Էրդողանը փորձում է Սիրիայի իրադարձությունները ձևակերպել, որպես իր հաղթանակ, սակայն, մոտ ժամանակներս աշխարհն ականատես կլինի, որ դա այդպես չէ:

Իսկ գալիք տարի, ըստ քաղաքագետի, աշխարհի ուշադրության կենտրոնում կլինեն արդեն, ոչ թե Ուկրաինայի, այլ զարգացումները հենց Թուրքիայի շուրջ, որը դարձել է Իսրայելի հիմնական մրցակիցը Միջին Արևելքում և չունի լուրջ դաշնակից, ի տարբերություն, օրինակ, Իրանի:

«Հենց այդ պատճառով էլ գալիք տարի բոլորը կտեսնեն, թե ինչ զարգացումներ են արձանագրվելու հենց Թուրքիայի շուրջ»,- եզրափակում է իր վերլուծությունն իսրայելական քաղաքագետը:

Անկախ նրանից, թե ինչ է ասում իսրայելցի քաղաքագետը և ինչքանով են նրա մոտեցումները մոտ ճշմարտությանը, Հայաստանը ցանկացած զարգացումների պետք է պատրաստ լինի:

 Անկախ տարբեր կանխատեսումներից, Հայաստանը պիտի պատրաստ լինի տարածաշրջանային զարգացումների տարբեր սցենարերի, և պարզ է, որ Նիկոլ Փաշինյանով դա հնարավոր չի լինի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan