Նույնիսկ Ալիևը այլևս չի հանդուրժում Փաշինյանի ստերը Նիկոլն Ալիևի «ատամի փերին» է (տեսանյութ) Հայաստանը հանելու ենք աշխարհաքաղաքական զnհի վիճակից. Սամվել Կարապետյան
23
Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող․ կարող է ընդամենը վարկաբեկել Կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը. ՀՅԴ Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Արա Զոհրաբյան՝ դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին երկու առանձին հաղորդում Նիկոլ Փաշինյանի դեմ Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին․ Տեր Գաբրիելը՝ Ռուբինյանին Չկա ավելի ծանր երևույթ, քան զոհվածի հորը բանտում տեսակցելը. Վահան Հովհաննիսյան Նույնիսկ Ալիևը այլևս չի հանդուրժում Փաշինյանի ստերը 28 վարչապետի հրաժարական․ ո՞ր մեկի օրինակին կհետևի Նիկոլը ․ «Կարճ ասած» Նիկոլն Ալիևի «ատամի փերին» է (տեսանյութ) Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել. նա հարցաքննվել է Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած երկու հարկադիր բուժվողներից մեկը հայտնաբերվել է Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 հոգի դիմել է փախուստի «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Թանկացված «աղբահանություն» ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող․ կարող է ընդամենը վարկաբեկել ԱՆպատասխանատուների իշխանություն Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ» Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա. «Հրապարակ» ՀԷՑ-ում «թեժ» լինելու պարագայում՝ Պետրոսյանը երկար կմնա այդ պաշտոնում, իսկ ՊՎԾ-ն՝ առանց ղեկավարի Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել». «Փաստ» Վստահեցնում եմ՝ ՀՅԴ-ն լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն հայտարարություններով, այլև ֆիզիկապես՝ իր համակիրներով, իր շարքերով. ՀԱԵ-ն պետք է պաշտպանել երիտքպական արշավանքից. Իշխան Սաղաթելյան «Հայ Առաքելական եկեղեցին․ երեկ, այսօր, վաղը». զրույց առաջին Կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը. ՀՅԴ Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ

Արայիկ Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կոռուպցիոն հակումները քննարկվել են կուսակցության՝ վերջերս կայացած վարչության, ապա ակտիվի նիստում:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ երբ Արայիկ Հարությունյանի... մասին բացահայտումներ են արվել ակտիվի նիստերից մեկի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը չի հավատացել, պահանջել է ներկայացնել փաստեր, որպեսզի չստացվի, թե Հարությունյանին օդում վարկաբեկում են: Մյուս նիստին ՔՊ-ական 2-3 պատգամավորներ ներկայացրել են հստակ փաստեր՝ փորձելով ապացուցել Նիկոլ Փաշինյանին, որ Արայիկ Հարությունյանը իրեն սխալ է ներկայացնում իրավիճակը, որ լինելով վարչապետի մոտ եզակի մուտք ու ելք ունեցող պաշտոնյաներից մեկը՝ հենց ինքը թաթախված է կոռուպցիայի մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի ժամանակ թիմակիցները ներկայացրել են, թե երբեմնի դասախոս Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան կարեւորագույն պաշտոններում իր հավատարիմ մարդկանց է նշանակել ու վերահսկում է իրավիճակը կառավարական կաբինետում: Անգամ համեմատություն է արվել նախկինների հետ, թե նախկիններն էլ իրավիճակին չէին տիրապետում, որ նախկինում էլ թիմակիցները ղեկավարներին խաբում, թալանով էին զբաղվում, դրա համար հասարակությունը դուրս եկավ նրանց դեմ: Որպես ասվածի ապացույց՝ ներկայացվել է, որ Արայիկ Հարությունյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ Կառավարությունը բաժնեմաս ունի, Նարեկ Բաբայանի հետ միանձնյա որոշում է՝ ով աշխատի, ով որքան աշխատավարձ ստանա, ով համագործակցի հանքի հետ, ով մերժվի: Ներկայացվել է զեկույց, որ եղբայրը «ձեւական» պաշտոն ունի «Հանքագործների միություն»-ում:

Նույն Հարությունյանի եղբայրը հավակնում է դառնալ նոր մեդիամագնատ՝ նախկինների օրինակով, եւ հեռուստատեսային-գովազդային շուկան կենտրոնացրել է իր ձեռքին՝ մեծացնելով ախորժակը, որ կուլ տա ողջ շուկան: Այսինքն՝ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում մյուս հեռուստաընկերությունների համար: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ վարչապետին առընթեր տեսչական մարմինը, որ պետք է զբաղվի մի շարք հիմնարկների՝ այդ թվում եւ հանքերի վերահսկողությամբ, դեղատների ստուգումներով, մի շարք հիմնարկների աշխատանքային պայմանները ստուգելով՝ պատշաճ չի աշխատում, թաքցնում է շատ ճշմարտություններ վարչապետից: Ներկայացվել է, որ կոռուպցիան վխտում է հենց վարչապետի քթի տակ՝ իր աշխատակազմում, եւ հորդում դուրս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նիստերից հետո Արայիկ Հարությունյանը շտապել է իր նշանակած կադրերին հրահանգել, որ աշխատեն մաքրել փաստաթղթերը, ամեն պահի պատրաստ լինեն արտահերթ ստուգումների:

«Ազգային ժողովից բողոք կա իմ վրա, պիտի մաքրեք ձեր ոլորտը, թերությունները վերացնեք, որ ամեն պահի հնարավոր է՝ ստուգում լինի»,- իր նշանակած կադրերին ասել է Արայիկ Հարությունյանը: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը լսել է ողջ բացահայտումները, եւ ներկաները տպավորություն են ստացել, թե այն Նիկոլ Փաշինյանը, որ դժգոհում էր իր ուժային բլոկից, ինքը Արայիկ Հարությունյանի մոտ «վարչապետ է աշխատում»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արայիկ Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ կայացած նիստի, իր մասին կոռուպցիոն բացահայտումների մասին, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan