Միխեիլ Կավելաշվիլին կարող է դառնալ Վրաստանի հաջորդ նախագահը
Դիտել նաև
Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել
Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարս տանող ճանապարհով
Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. Վրաստանի ԱԳ նախարար
Տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին ստացել է Վրաստանի նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ 200 ձայնը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնածողովի տվյալներից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ընդհանուր առմամբ, ըստ ԿԸՀ ներկայացուցիչների, ստացվել է 225 քվեաթերթիկ, որոնցից մեկն անվավեր է։ Վրաստանում այսօր տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Սա Վրաստանի պատմության մեջ առաջին ընտրություններն են, երբ նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից։