Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին
Երևանի Գումի շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ է: ՍԱՏՄ աշխատակիցներն ու կարմիրբերետավորները թույլ չեն տալիս մսավաճառներին բացել կրպակներն ու առևտուր սկսել՝ պատճառը ոչ սպանդանոցային մորթն է: Մսավաճառները բողոքում են, որ հենց Ամանորին ընդառաջ են ստուգումներ կատարվում:
«Ժողովրդին գցում էին ավտոի տակ: Քշեց մարդկանց վրա: Բոլորն էլ համաձայն են, թող սպանդանոցները սարքեն, հատկացնեն մարդիկ էլ աշխատեն. Բոլորն էլ ընտանիք են պահում»,- ասաց մսավաճառներից մեկը:
Ավելի վաղ ՆԳՆ հայտնել էր, որ ՍԱՏՄ աշխատակիցների և քաղաքացիների միջև վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել: Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանություն:
Մանրամասները՝ տեսանյութում: