Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Մոտ ժամանակների մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է
13
Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է Պատերազմ Արցախում
Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. Hetq.am Կասկածի տակ է Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն Շոյգուն խոսել է Հայաստանում մոդուլային ԱԷԿ-ներ կառուցելու ԱՄՆ-ի մտադրության մասին ՔՊ-ի ավազը կամ աղ-ավազի ՔՊ-ական արկածները Երևանում (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը․ ՇՄ նախարարություն Անչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է Հ. Կոնջորյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. բացահայտում. «Ժողովուրդ» Իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է, և ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք. Արթուր Վանեցյան «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ փաստաբան Կոստյում չունեցող Սիփան Փաշինյանը՝ նորաթուխ բիզնեսմեն (տեսանյութ) Շատ ժլատ դուրս եկան, գոնե մի քանի կոպեկ բաժին հանեին 3 միլիոն վարչապետերին Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Մոտ ժամանակների մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է Դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար. Աբրահամյան Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր 8 տարվա համար պատասխան տվեք, թե ինչ էիք ստացել, ինչ թողեցիք․ Արմեն Ռուստամյան Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի Տիրադավ եպիսկոպոսների «տանն ընկած կռիվը» գնալով լրջանում է. սկսել են իրար կասկածել Կեղծիքն արդեն սկսվել է․ ընտրություններից 1 ամիս առաջ մեծ միջամտություն է սպասվում․ Կարեն Իգիթյան

Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան

«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Խորենացի փողոցում գործող մսի շուկայի (Գումի շուկա) մոտ, քաղաքացու իրավունքը հաշվի առնված չէ, բայց մյուս կողմից կողմնակից եմ, որ չպետք է իրացվի ոչ սպանդանոցային ծագման միս»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Հիշեցնենք, որ այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մսի շուկայում իրականացրել է վերահսկողական գործողություն, առգրավել ոչ սպանդանոցային միս, սակայն մսավաճառները դժգոհություն են հայտնել՝ նշելով, որ այդ դեպքում պետք է ողջ երկրի տարածքն ապահովել սպանդանոցներով։ Մսավաճառների ու ոստիկանների միջև բախում է եղել։ Կան ձերբակալվածներ։ 

«Միանշանակ ես կողմ եմ, որ իրականացվի պետական վերահսկողություն, բայց մինչև դրան գալը փաստենք, թե ինչ իրավիճակ ունենք։

Մենք ունենք օրենքով կարգավորված թվացյալ իրավական դաշտ, համաձայն որի՝ միսը, որն իրացվում է, պետք է լինի սպանդանոցային ծագման, նաև օրենսդրորեն կարգավորվում է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա չէ իրացման, ենթակա է առգրավման, ոչնչացման։

Բայց մյուս կողմից ստեղծված է  մի իրավիճակ, երբ սպանդանոցային հզորությունները  բավարար չեն երկրով մեկ ամբողջ ծավալով ապահովել սպանդանոցային ծագման մսի իրացում»,- ասաց Բ.Պիպոյանը։

Նա մանրամասնեց, որ կան սպանդանոցներ, որոնք միայն սեփական տնտեսության միսն են մորթի ենթարկում, այլ տնտեսություններից կենդանի չեն ընդունում մորթի համար, իսկ մնացած տնտեսավարողները, որոնք բոլորի կենդանիներն էլ պատրաստ են մորթել, նրանց հզորությունները երկրով մեկ բավարար չեն։

«Ավելին՝ զուտ քաղաքականության մշակման տեսանկյունից գործադիրը հաշվի չի առել, որ կան սեզոններ, այդ թվում հատկապես Ամանորին ընդառաջ, երբ իրացման ծավալներն էականորեն աճում են։ Կամա թե ակամա որոշ տեղերում մենք ունենալու են իրացվող մսամթերք, որը սպանդանոցային ծագում չունի, կամ ունենալու ենք իրավիճակ, երբ քաղաքացին ցանկանալու է գնել միս, շուկայում չի լինելու այդքան միս։

Չի մշակվել իրավական ընթացակարգ, որպեսզի նման դեպքերում, թեկուզ ոչ սպանդանոցային ծագման, բայց համապատասխան անասնաբուժական հսկողություն անցած և անվտանգությունը երաշխավորված մսի իրացման հետ գործ ունենանք»,- ասաց Բ.Պիպոյանը։

Նրա խոսքով, այսօրվա իրավիճակում մի կողմից գործ ունենք առնվազն 100 մարդու իրավունքի և շահի հետ, բայց եթե հսկողության չանցնելու դեպքում շուկայում հայտնվի, օրինակ, սատկած կենդանու միս, ապա մեկ սատկած կենդանու մսի իրացման շահառու դառնում է հազարից ավելի քաղաքացի։

«Բայց այն, որ, ըստ էության, ունենք շատ ավելի խորը պրոբլեմ ու խնդիրը համակարգային լուծում չի ստացել, գործընթացները, որոնք այս պահին իրականացվում են, կրկին համակարգային լուծում չեն տալու: Անհրաժեշտ է մեխանիզմ, որպեսզի եթե հզորությունը չի բավականացնում, շուկան ապահովենք մթերքով, որը հարկավոր է»,- նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Բաբկեն Պիպոյանը նաև նշեց, որ տեսուչները ոչ սպանդանոցային ծագման միսն օրենքով առգրավելու և ոչնչացնելու իրավունք ունեն, բայց մյուս կողմից, եթե ոչնչացնում ու առգրավում են, նաև մարդու իրավունքի իրացման տեսանկյունից պետք է այդ ամեն ինչը փաստաթղթավորվի, որպեսզի եթե ինչ-որ մեկը որոշի վաղը դիմել դատարան, իմանա, թե որքան փոխհատուցում կարող է ստանալ։

Մանրամասն՝ ձայնագրությամբ։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>