100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Քարտեզը՝ առանց Արցախի, կառավարության փոխարեն՝ երգչախումբ․ ԱԺ-ն սկսեց աշխատանքը. Տեսանյութ
20
Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը իրեն ծառայող «Հանրապետության» միջոցով տապալում է ուղեվարձի չթանկացման արտահերթ նիստը, մարդկանց մնում է ելնել փողոցներ Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ # բոյկոտ (տեսանյութ) Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչու է այս շարքում բացակայում Փաշինյանը Բաքվի «դատավարության» վերաբերյալ Փաշինյանի իշխանության քար լռությունը Ալիևի պահանջներից մեկի կատարումն է Պատերազմ Արցախում
Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում կունենա Լավրովի հետ Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Մետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան Ավելի հետոյին պատրաստվելու համար «Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն»․ Վարուժան Գեղամյան 100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Անընդունելի է Հայաստանի իշխանությունների ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ. ՀԱԿ Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) #բոյկոտ․ թույլ չտալ, որ տրանսպորտը թանկացնեն (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Հակասահմանադրական գործը պաշտպանող դատախազը հեռացավ նաև ՔԿ-ից Քարտեզը՝ առանց Արցախի, կառավարության փոխարեն՝ երգչախումբ․ ԱԺ-ն սկսեց աշխատանքը. Տեսանյութ ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը. Տեսանյութ Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունենալու Մարգարիտա Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Քեոսայանի առողջական վիճակի մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ-ն Թուրքիային է արտահանձնել երկու անձի Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Սիրուշոն դստեր՝ Զաբելի հետ լուսանկարներ է հրապարակել Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու համար. ՀՅԴ Բյուրո Վահրամ Սահակյանի դեմ քրեական վարույթ են նախաձեռնել Փաշինյանը իրեն ծառայող «Հանրապետության» միջոցով տապալում է ուղեվարձի չթանկացման արտահերթ նիստը, մարդկանց մնում է ելնել փողոցներ

Սիրիայի նոր առաջնորդի կերպարն Էրդողանն ուզում է նմանեցնել Զելենսկուն՝ հետապնդելով երեք հիմնական նպատակ

Ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ քաղաքական առաջնորդների արտաքին կերպարները մեծ դեր են կատարում հանրության կողմից ընկալվելու, տարբեր խնդիրներ լուծելու համար:

Հատկապես արևմտյան երկրներում է դա տարածված և, այդ իսկ պատճառով, նույն մոդայիկ այս  թրենդը արևմտյան շրջանակները փորձում են օգտագործել իրենց խնդիրների լուծման համար, այդ թվում՝ նաև հետխորհրդային երկրներում:

Օրինակ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Զելենսկու նոր կերպարը՝ զինվորական հագուստով, մեծ դեր կատարեց արևմտյան հանրությունների շրջանում՝ Ուկրաինային օգնության ծավալները տարեցտարի մեծացնելու համար:

Հայաստանում,  Նիկոլ Փաշինյանին ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կերպարի մեջ տեղավորելը, 2018-ին նույնպես կարևոր  նշանակությունն ուներ՝ իշխանությունը գրավելու հարցում:

Արևմտամետ ծրագրերի մեջ Վազգեն Սարգսյանի եղբորն օգտագործելը նույնպես այդ շարքից է:

Եվ ահա, Սիրիայում Ասադին տապալած  ահաբեկիչների առաջնորդը արևմտյան լսարաններում հանդես է գալիս  Զելենսկու կերպարով:

Հասկանալի է, որ շարքային ահաբեկիչները չեն որոշում այդ կերպարներով հանդես գալ:

Կոնկրետ Սիրիայի դեպքում «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (նախկին անունը Ջաբհաթ ան-Նուսրա)   առաջնորդ  Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի կերպարանափոխության վերաբերյալ որոշումը հասկանալի պատճառով  իրեն չէր պատկանում:

25 հազարանոց զինված խմբավորման առաջնորդը չէր կարող միայնակ հաղթել Սիրարայի կանոնավոր բանակին և օրերի ընթացքում հայտնվել Սիրիայի գահին:

Պարզ է, որ նա ունի հոգեհայր և բոլորին է հայտնի, որ նրա ազգանումը Էրդողան է:

Հենց Էրդողանի գաղափարն է Ջուլանիի կերպարանափոխությունը:

Նախ  ներկայացնենք, թե ով է իրականում այս անձնավորությունը:

                     Շարքային ահաբեկչից մինչև արաբական «Զելենսկի»

Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին նրա ածական անունն է, իսկ իրական անունը Ահմեդ Հուսեյն ալ-Շարաա է:

1982 թվականին ծնված այս ահաբեկիչն իր քաղաքական կարիերան սկսել է Իրաքից, երբ նա ներգրավվել է «Իսլամական պետության» կազմում, որպես Սիրիայի  ահաբեկիչների ներկայացուցիչ:

Այնուհետև Ջուլանին  ձերբակալվել է ամերիկացիների կողմից, իսկ  2008-ին ազատվել բանտից, խոստանալով, որ այլև չի մասնակցի հետագայում ահաբեկչական գործողությունների:

Սակայն դրժել է իր խոստումը:

2011 թվականին, Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկմամբ, Իրաքի «Իսլամական պետության»  ահաբեկչական կառույցի  ղեկավարությունը որոշում է սկսել էքսպանսիան Սիրիայում և Ջուլանիին ուղարկում է այնտեղ՝ Սիրիայում դուստր կառույց կազմակերպելու համար: Նոր այդ  խումբը ստեղծվել է 2012 թվականի հունվարի 23-ին և անմիջապես դարձել է Սիրիայում իսլամիստների հիմնական շարժիչ ուժը։ Խումբը սկսեց հաջողությամբ հետ մղել սիրիական արաբական բանակի ստորաբաժանումներին։

2013-ին ամերիկյան Պետդեպը Ջուլանիին ճանաչեց որպես «խիստ վտանգավոր ահաբեկիչ», իսկ չորս տարի անց հայտարարեց 10 միլիոն դոլար պարգև՝ նրան ձերբակալելուն հանգեցնող տեղեկատվության համար։ Ի դեպ մինչ այսօր, ամերիկյան այդ որոշումը չի չեղարկվել:

2017 թվականի հունվարի 28-ին «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը ստեղծվել է «Ջաբհաթ Ֆաթահ ալ-Շամ»-ի (նախկինում՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի), «Ջաբհաթ Անսար ալ-Դին»-ի, «Ջեյշ ալ-Սուննա»-ի, «Լիվա ալ-Հաք»-ի և «Նուր»-ի միաձուլման արդյունքում:

Աստանայի և Մոսկովյան համաձայնությունների արդյունքում Թուրքիան ստանում է լեգիտիմ իրավունք՝ Սիրիայի Իդլիբ նահանգում ձևավորել սեփական ազդեցության կառավարման գոտի, որտեղ և Ջուլանին նշանակվում է այդ մարզի զինված ուժերի առաջնորդը:

Եթե նախկինում Ջուլանին հանդես էր գալիս ծայրահեղ կարգախոսներով, ապա Իդլիբում, թուրքերի խորհրդով, նա սկսեց կերպարանափոխվել և հանդես գալ արևմտյան լսարանի համար դրական կերպարով:

Ինչ՞ նպատակ է հետապնդում Էրդողանը  «արաբական Զելենսկու»  այս կերպարով

Առաջին

Էրդողանը Ջուլանիի այս նոր կերպարով փորձում է արևմտյան լսարանի մոտ լեգիտիմացնել իր պրոքսի ուժի ղեկավարին, որպեսզի միջազգային հանրության մեջ Ջուլանին «Զելենսկու»  կերպարով  դառնա   «բռնապետ»  Ասադի իրական այլնտրանքը:

Երկրորդ

Արևմուտքը արդեն «ծանոթ է»  Զելենսկու կերպարին, և Ջուլանիին այդ կերպարով ներկայացնելը կարևոր է Էրդողանի համար, որպեսզի նրա անունից Էրդողանը կարողանա Սիրիայի Քրդաստանում փաստացի նոր ցեղասպանություն իրականացնել:

Էրդողանի համար, քրդերի հարցի լուծումը ճակատագրական բնույթ ունի, քանզի այս տարածքի քրդերի մոտ զարգացած է ազգային գիտակցությունը, ինչը սպառնալիք է Թուրքիայի համար:

Իսկ քրդերին այսօր աջակցում են ամերիկացիները:

Երբ քրդերին սկսում է ճնշել մի քաղաքական ուժ, որի ղեկավարը նման է Զելենսկուն, ըստ Էրդողանի, դա կարող է արևմտյան հանրությունների գիտակցության մեջ իր դրական  ազդեցությունն ունենալ:

Երրորդ

Էրդողանի ծրագրերը չեն սահմանափակվում միայն Սիրիայով:

Եթե նա կարողանա լուծել քրդական հարցը, ապա Ջուլանիի գլխավորած Սիրիան կարող է օրինակ ծառայել նաև մյուս արաբական երկրների համար, թե ինչպես կարելի կլինի  կառուցել «ժամանակակից   արաբական պետությունը»՝  Էրդողանի օգնությամբ:

Ջուլանին, ըստ Էրդողանի, դուրս է եկել ժողովուրդի ծոցից, ի տարբերություն՝ Հորդանանի և Սաուդյան Արաբիայի թագավորների  կամ  Եգիպտոսի գեներալ  Աս-Սիսիի:

Ջուլանիի կերպարով, Էրդողանը փորձում է մեսիջ ուղարկել արաբական «փողոցին», որոնց մեծ մասը, դասակարգային պատճառներով չի սիրում  իր ղեկավարներին, որ Էրդողանը կարող է «օգնել»   իրենց՝ հասնել արդարության:

Էրդողանի մոտ գործում է նախկին Օսմանյան կայսրության սուլթանների առաքելության տեսլականը:

Իսկ նախկինում իսլամական աշխարում հենց Օսմանյան կայսրության սուլթանն էր համարվում աշխարի բոլոր մահմեդականների առաջնորդը:

Սակայն Էրդողանի այս ծրագրերը կարող և կյանքի չկարողանան կոչվել, քանի որ տարածաշրջանում կան այլ խաղացողներ, որոնց համար թուրքերի ծրագրերը վտանգավոր են:

Եթե հենց սկզբնական փուլում դա Իսրաելն է, ապա հաջորդ փուլերում, նրան կարող է միանալ նաև Եգիպտոսն ու ծոցի երկրները:

Ինչ վերաբերվում Ռուսաստանին և Իրանին, ապա վերջիններս դեռ երկար ժամանակ կհայտնվեն դիտորդի կարգավիճակում, քանի որ զրկվել են այդ երկրում լեգիտիմ հենարան ունենալուց:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan