100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Քարտեզը՝ առանց Արցախի, կառավարության փոխարեն՝ երգչախումբ․ ԱԺ-ն սկսեց աշխատանքը. Տեսանյութ
20
Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը իրեն ծառայող «Հանրապետության» միջոցով տապալում է ուղեվարձի չթանկացման արտահերթ նիստը, մարդկանց մնում է ելնել փողոցներ Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ # բոյկոտ (տեսանյութ) Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչու է այս շարքում բացակայում Փաշինյանը Բաքվի «դատավարության» վերաբերյալ Փաշինյանի իշխանության քար լռությունը Ալիևի պահանջներից մեկի կատարումն է Պատերազմ Արցախում
Շնորհավորո՛ւմ եմ, սա լավագույն թեկնածուն է, որ կարող էիք ընտրել. Խամոյանը հեգնեց ՔՊ-ին ու Սիրունյանին Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում կունենա Լավրովի հետ Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) «Բյուջեն մսխված, դատարկված ա՝ իրենց չտեսության արդյունքում». Անժելա Էլիբեգովա Մետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան Ավելի հետոյին պատրաստվելու համար «Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն»․ Վարուժան Գեղամյան 100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Անընդունելի է Հայաստանի իշխանությունների ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ. ՀԱԿ Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) #բոյկոտ․ թույլ չտալ, որ տրանսպորտը թանկացնեն (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Հակասահմանադրական գործը պաշտպանող դատախազը հեռացավ նաև ՔԿ-ից Քարտեզը՝ առանց Արցախի, կառավարության փոխարեն՝ երգչախումբ․ ԱԺ-ն սկսեց աշխատանքը. Տեսանյութ ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը. Տեսանյութ Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունենալու Մարգարիտա Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Քեոսայանի առողջական վիճակի մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ-ն Թուրքիային է արտահանձնել երկու անձի Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Սիրուշոն դստեր՝ Զաբելի հետ լուսանկարներ է հրապարակել Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու համար. ՀՅԴ Բյուրո

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 36 տարի է անցել

36  տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի՝ Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի ու ավերիչ երկրաշարժը։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը  11 անց 41 րոպեին  Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում։ Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին։ Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ:

Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում:

Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և հետո շինարարական աշխատանքներ կատարել։

1989 թ. սկզբում աղետի գոտում աշխատում էին այլ հանրապետություններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ, որոնք ԽՍՀՄ կառավարության ընդունած որոշման համաձայն մեծ աշխատանք ծավալեցին։ Որոշվել էր ավերվածը վերականգնել երկու տարում։ Աղետի գոտուց շուրջ 170 հազար մարդ տեղավորվեց Կովկասի առողջարաններում ու հանգստյան տներում։ Հազարավոր խեղված երեխաներ բուժման նպատակով տեղափոխվել էին Խորհրդային Միության և արտասահմանի բուժարաններ։
Yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan