Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Երգչուհի Արմինե Գրիգորյանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Խեղկատակին Հայաստանում իշխանության բերած թիմն ԱՄՆ֊ում պարտվեց
22
Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մեր բոյկոտը 100 % լեգիտիմ է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ փոփոխություն է բերելու Թրամփը աշխարհի համար,և ի՞նչ պետք է անենք մենք Իշխանությունը կտրվել է իրականությունից, դո՛ւրս եկեք փողոց. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից առաջ արժեր իմանալ, թե ծանո՞թ է արդյոք Փաշինյանը Լոքի «աբստամբության իրավունքի» տեսությանը Երևան քաղաքում «իշխանություն» գոյություն չունի (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման որոշումը կասեցնելու հարցով «Մայր Հայաստանի» հրավիրած արտահերթ նիստին ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները չներկայացան Պատերազմ Արցախում
Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Սահմանազատման գործընթացը Տավուշի ո՞ր սահմաններից է տեղի ունենալու․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարևոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Ստեփան Դանիելյան Նախկինին վերադարձի մասին․ «Կարճ ասած» 20-ամյա դատապարտյալ է մահացել Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Իրանը ևս մեկ զորավարժություն է անցկացնում Բաքվի դատարանը շինծու դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի Արցախի ղեկավարության խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Փաշինյանը արդեն հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է հրապարակել բանակցային փաթեթները. Մամիջանյան Հայ ժողովրդի առաքելությունն է ազատվել «կապիտուլյացիա, թե՞ պատերազմ» երկընտրանքից․ Ռուստամյան Ադրբեջանը դատում է մարդկանց, ովքեր մեր հավաքական հաղթանակի կերտողներն են. Սեյրան Օհանյան «Այ ․․․ դու մտնես», «Բայց դու ինչ ․․ ես», «Էսի լրիվ․․․»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Փաշինյանը ոչ միայն իմացել է փաստաթղթի մասին, այլև աշխատել է դրա վրա. բացառիկ մանրամասներ՝ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցից Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Ահազանգ․ տրանսպորտի միասնական քարտերը չեն գործում (տեսանյութ) Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը տուգանքի մատերիալ են դարձնում «հպարտ քաղաքացիներին» Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ» Ոչ մի արտոնություն էլ չի գործում, հերթական խաբեությունը․ չտրվե՛լ սրանց ստերին, բոյկոտե՛լ (տեսանյութ) ՔՊ-ից այ այսքան մարդ էր եկել Երևանի ավագանու արտահերթ նիստին ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի նշանակումը մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում Երգչուհի Արմինե Գրիգորյանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. Լավրով Ռուսաստանի արտգործնախարարը կայցելի Երևան Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել Ալեն Սիմոնյանը ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն և 4 անգամ ասաց Ղարաբաղ. Տեսանյութ

Մակրոտնտեսական ցուցանիշների բացասական միտումները խորանում են․ Թադևոս Ավետիսյան

Օրվա իշխանությունն այլևս չի կարողանում քողարկել մակրոտնտեսական ցուցանիշների արագացող բացասական միտումները։

2025 թվականի պետական բյուջեի ներկայացված նախագիծը երկու-երեք շաբաթ անց հաստատվեց՝ կանխատեսվող հիմնական ցուցանիշների շոշափելի կրճատումներով։ 2025 թվականի համար խոստացված առնվազն 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն պետական բյուջեի հիմքում սկզբնապես դրել էին 5,6 տոկոս աճի ցուցանիշը, որն արդեն իսկ շուրջ երկու անգամ զիջում էր նախորդ երկու տարիներին արձանագրված տնտեսական երկնիշ աճերի փաստացի ցուցանիշներին։

Բազմիցս ենք փաստել, որ 2022-2023 թվականների բարձր տնտեսական աճերի առյուծի բաժինը արտաքինպատահական գործոնի ավարտվող ազդեցությամբ է։

Երկու շաբաթ անց, բախվելով իրականությանը, իշխանական անսահման պոպուլիզմը որոշակիորեն նահանջել է։2025 թվականի պետական բյուջեի հաստատված նախագծում ՀՆԱ-ի կանխատեսվող աճի ցուցանիշը կրճատել են 10 տոկոսով՝ 5,6 տոկոսից դարձնելով 5,1 տոկոս։ Ի դեպ, հեղինակավոր միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների կանխատեսումը նույնիսկ այս նվազեցված ցուցանիշից ավելի ցածր է։ Ըստ այդմ՝ հաջորդ տարվա պետական բյուջեում համամասնորեն նվազեցվել են և՛ նախապես ներկայացված եկամուտները, և՛ ծախսերը։

Հաջորդ տարվա պետական բյուջեում ամենաբարձր աճն ունի պետական պարտքի սպասարկումը՝ 13 տոկոս կամ 50 միլիարդ դրամ, որն ընդհանուր կազմում է 1 միլիարդ ԱՄՆ դոլար։

Սա է պատճառը, որ 2025 թվականի հունվարի 1-ից կրկնապատկվելու է փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը։ Ավելին՝ օրվա իշխանությունը քննարկում է նաև հաջորդիվ նշված տնտեսվարողների հարկային արտոնություններն ամբողջապես վերացնելու նախագծեր։

Այս տարի ևս իշխանության առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովման խոստումը չի իրականանալու։ 2024 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,6 տոկոս, որը կայուն նվազելով՝ երրորդ եռամսյակում դարձել է 5,2 տոկոս։ Այս տեմպերը պահպանվելու դեպքում տարին կամփոփվի շուրջ 5 տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշով։

Իսկ պետական պարտքն այս տարվա 10 ամիսներին աճել է 6,7 տոկոսով, այսինքն՝ ՀՆԱ-ից ավելի արագ չափով և կազմում է 12,633 միլիարդ ԱՄՆ դոլար։

Հիմա ներկայացնեմ մակրոտնտեսական ընթացիկ ցուցանիշների խորացող բացասական միտումները։

Շարունակվում են պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման և ծախսերի կատարման էական թերակատարումները՝ շուրջ 10 տոկոսի շրջանակներում։

Այս տարվա առաջին կիսամյակում ռուսական ոսկու վերարտահանման արդյունքում ձևավորված՝ արդյունաբերության ոլորտի 18,2 տոկոսանոց աճի ցուցանիշը 3,5 անգամ նվազելով հոկտեմբերին դարձել է 5,3 տոկոս։ Ի դեպ, իշխանությունն այս բարձր ցուցանիշով շատ էր հպարտանում՝ անտեսելով այն փաստը, որ առանց ոսկու վերարտահանման այդ նույն ժամանակահատվածում գրանցվել էր արդյունաբերության ոլորտի անկում։

Գյուղատնտեսության ոլորտը առաջին կիսամյակի չնչին աճից հետո բերքահավաքի հիմնական շրջանում՝ երրորդ եռամսյակում նորից գրանցել է անկում։

2024 թվականի հունվար-հոկտեմբերին տեղեկատվության և կապի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի անկումը շարունակաբար խորանալով՝ հոկտեմբերին կազմել է 11 տոկոս։

Փոխարենը՝ այս նույն ժամանակահատվածում երկնիշ աճում է խաղամոլությունը։

Արտաքին տնտեսական կախվածությունը մեկ երկրից շարունակաբար մեծանում է։ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 68 տոկոսով, ներառյալ ռուսական ոսկու վերարտահանման թռիչքաձև աճը։ Ի դեպ, նախորդ տարի ունեցել ենք արտաքին առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկում։

Այս տարվա 10 ամիսներին ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ-ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս։

Այս նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կրճատվել է 23 տոկոսովՂրղզստանի հետ՝ նվազել է 55 տոկոսովԲելառուսի հետ աճել է 7,5 տոկոսովԻրանի հետ չնչին՝ 4,7 տոկոսով աճՎրաստանի հետ՝ գրեթե զրոյական աճ, իսկ ԵՄ անդամ երկրների հետ՝ նվազել է 15 տոկոսովԱՄՆ-ի հետ՝ նվազել է 40 տոկոսով։ Ռուսական ոսկին վերարտահանվել է Արաբական Միացիալ Էմիրություններ, որի արդյունքում ԱՄԷ-ի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։

Ի դեպ, այս տարվա 10 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ԵՄ-ի տեսակարար կշիռը նվազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոսԱՄՆ-ի տեսակարար կշիռը ևս նվազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոսԻրանի տեսակարար կշիռը նվազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս։

Կապիտալը «փախչում է» մեր երկրից․ առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈւՆ-ի ընդհանուր զուտ ներհոսքը կազմել է բացասական՝ -55 միլիոն ԱՄՆ դոլար։ Ի դեպ, ՕՈւՆ դրական զուտ ներհոսք ամենամեծը գրանցվել է Ռուսաստանից՝ +22 միլիոն ԱՄՆ դոլար։

Շարունակելի ․․․

 Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan