Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա Քաղաքացին՝ տուգանքի ու թալանի մատերիալ (տեսանյութ)
14
«Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել Վստահ եմ՝ Փաշինյանը պարտվելու է Եկեղեցու դեմ պայքարում. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով ՀՅԴ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 2) Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. Ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 1-ին) «Ասեք, չանենք»-ի հետևանքները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայր Ասողիկը հարցաքննվում է Քննչական կոմիտեում Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան «Պահի զգայնության» բացակայության գինը. ՀՀ իշխանությունները հարվածում են տարածաշրջանի կայունությանը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Երևան «հարս» բերած ու հետ տարած ավտոբուսի մասին (տեսանյութ) Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև Փաշինյանը Գարեգին Բ–ին հեռացնելու ժամկետ է դրել. «Էլ չլսեմ ձեր լացուկոծը» «Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն»․ Վարդան Ոսկանյան Ով է «վերբովկա» արել արցախցի գեներալին․ Բացառիկ մանրամասներ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության Քաղաքացին՝ տուգանքի ու թալանի մատերիալ (տեսանյութ) 18-ամյա տղայի մարմինը դուրս է բերվել Հրազդան գետից․ նոր մանրամասներ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել «Հրապարակ է մտնում Կճոյանի մաֆիան. վայ Կճոյան, Կճոյան». Ալիսա Գևորգյան Ձնագնդիով խփելnւ համար վեճն ավարտվել է դանակահարությամբ Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած 2025 թ.-ի ընթացքում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող. Սուրեն Պապիկյան Մկրտիչ սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. փաստաբան «Հանրային հեռուստաընկերությունը» հետևողականորեն չի լուսաբանում Արշակ սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք. փաստաբան Ինչպե՞ս են Իրանի բողոքի ակցիաներն անդրադառնում հնդկական զենքի հնարավոր մատակարարումների վրա. ՀՀ ՊՆ-ի պարզաբանումը Վստահ եմ՝ Փաշինյանը պարտվելու է Եկեղեցու դեմ պայքարում. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. Նախաքննությունն ավարտվել է Ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ Միքայել սրբազանը գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ. փաստաբանական թիմ ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան Հերացի թունելից Խանջյան ճանապարհին բախվել են 4 մեքենաներ. վիրավորներից 3-ը երեխաներ են

Նիկոլայ 2-րդ կայսրին դիմավորում են Ալեքսանդրապոլի (Գյումրի) կայարանում

Ռուսական կայսրության կազմում Ալեքսանդրապոլը չնայած որ համարվում էր գավառական քաղաք, սակայն իր ռազմաստրատեգիական ու տնտեսական նշանակությամբ, փաստացի, ավելի մեծ նշանակություն ուներ, քան նահանգային կենտրոն Երևանը։ Իր կարևորությամբ Ալեքսանդրապոլը համադրելի էր Թիֆլիսի ու Բաքվի հետ։ Աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ քաղաքը նաև ռուսական բանակի կարևորագույն հենակետերից մեկն էր Հարավային Կովկասում։ Ինչպես վկայում է Ալեքսանդրապոլի քաղաքային բժիշկ Ա․Գ․ Կանտակուզենը, 1912 թ․-ի դրությամբ Ալեքսանդրապոլում մշտապես գտնվել է 10 հազարանոց զորակազմ, իսկ մայիսից մինչ օգոստոս ընկած ժամանակահատվածում զորքի թիվն ավելանում էր 10-ից 30 հազարով։ Պատկերացրեք, քաղաքի բնակչության թիվը հազիվ էր հասնում մինչև 40 հազարը, և քաղաքում առկա ռուսական բանակի թիվը տարվա մեջ կարող էր գերազանցել քաղաքի բնակչության թվին։ Ռազմական նման կարևորություն ներկայացնող քաղաքը, բնականաբար, մշտապես գտնվում էր կայսրության ռազմաքաղաքական էլիտայի ուշադրության կենտրոնում։
1899 թ․-ին Թիֆլիս-Ալեքսանդրապոլ, այնուհետև դեպի Կարս ու Երևան ձգվող երկաթուղու կառուցումից հետո Ալեքսանդրապոլը դառնում է նաև տարածաշրջանի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը, ինչն ավելացնում է քաղաքի ռազմաստրատեգիական նշանակությունը հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Տարբեր իրավիճակներով պայմանավորված՝ Ալեքսանդրապոլ պարբերաբար այցելել են Ռոմանովյան դինաստիայի ներկայացուցիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։ Բացի դրանից, իրենց այցերով քաղաքը 2 անգամ պատվել են կայսրերը։
Ինչպես գիտենք, ռուսական ցարի առաջին այցը տեղի է ունենում 1837թ․-ին՝ նոր ձևավորվող Ալեքսանդրապոլ է այցելում Նիկոլայ 1-ը։ Երկրորդ անգամ Ալեքսանդրապոլն արժանանում է կայսրական այցելության Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից մի քանի ամիս անց։ 1914թ․-ի դեկտեմբերին Կարսից վերադառնալիս Նիկոլայ 2-րդ Ռոմանովը կարճատև կանգառ է կատարում Ալեքսանդրապոլում։ Բնականաբար, սա մեծ իրադարձություն էր գավառական կյանքով ապրող ալեքսանդրապոլցիների համար։ Կայսրին դիմավորելու համար Ալեքսանդրապոլում հավաքվում է Երևանի նահանգի գրեթե ողջ պաշտոնական էլիտան։ Կայսրական այցի մանրամասներին ծանոթանում ենք օրվա մամուլի էջերից, որոնցից մեկում մանրամասն նկարագրված է Ալեքսանդրապոլի կայարանում Նիկոլայ 2-ին դիմավորելու տոնական արարողությունը։
ԹԱԳԱՒՈՐ ԿԱՅՍՐ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ
1914թ․-ի դեկտեմբերի 1-ին իմացվեց, որ նոյն օրը երեկոյեան ԹԱԳԱՒՈՐ ԿԱՅՍՐԸ վերադառնալու է պատերազմի դաշտից և անցնելու Ալէքսանդրապօլով:
Երեկոյեան ժամը 6-ից դէպի կայարան էին շտապում ժողովրդի մեծ խմբեր: Ժամը 6-ին, Բեհբութեան փողոցով զինւորական երաժշտութեամբ դէպի կայարան դիմեց առևտրական դպրոցի բարձր դասարանի աշակերտութիւնը:
Ժամը 2-ի մօտ կայարանում հաւաքւել էին Երևանի նահանգապետ գրաֆ Տիզենհաուզենը, Ալեքսանդրապօլի քաղաքագլուխ պարոն Կամսարականը՝ Դումայի ձայնաւորների հետ, Էջմիածնի կողմից՝ տեղակալ Յուսիկ արքեպիսկոպոսը, Ալէքսանդրապոլի Հոգ. Կառ. գլուխ Արտակ վարդապետը, Ալէքսանդրապօլի բերդապետ գեներալ Ուլեանովը, ժանդարմերիայի պետ րոտմիստր Րիբկինը, Ալէքսանդրապօլի գաւառապետ Քալանտարաշւիլին, Երև.դպր. ժող. դիրեկտոր Վասիլևը, Թեմ. տեսուչ Թ. Խզմալեանը, քահանայ Սմիրնովը: Քաղաքացիական ու զինւորական ուրիշ շատ բարձր պաշտօնեաներ, տեղական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներով և տեսուչներով:
Ներկայացուցիչներ էին եկել Երևանի, Նախիջևանի, Նոր Բայազետի և Օրդուբադի կողմից: Երևանի նահանգի գիւղական հասարակութիւններից՝ գիւղական տանուտէրները:
Ժամը ուղիղ 11-ին կայարանին մօտեցաւ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ գնացքը: ԹԱԳԱՒՈՐԸ դուրս եկաւ վագոնից և հիմնի ու ուռաների ուղեկցութեամբ բարեհաճեց անցնել պլատֆորմ, ուր շարքով կանգ նած էին պատգամաւորները:
ԿԱՅՍՐԸ դիմեց նրանց ողորմած հարց ու փորձով, որը տևեց 10 րոպե: Ապա Թագաւոր կայսրը ,ողջունելով ամենքին, բարեհաճեց մտնել վագօն և ԿԱՅՍԵՐԱԿԱՆ գնացքը շարժվեց: Նորից թնդացին ուռաներ ու լսւեց հիմնի նւագը, որը շարունակեց երկար: Պլատֆորմը գարդարւած էր դրօշակներով և հրավառութեամբ: Ժողովուրդը ոգևորւած, և բարձր տրամադրութեամբ ցրվեց:
Ալեքսանդրապոլ
1914թ.
Նիկոլայ 2-րդը 1914թ․-ի նոյեմբերի վերջին այցելում է Կովկասյան ռազմաճակատ, լինում է Կարսում և Սարիղամիշում: Նա մասնակցում է թուրքական բանակի դեմ ծրագրվող Սարիղամիշի օպերացիայի մշակմանը, որն ավարտվում է ռուսական բանակի ջախջախիչ հաղթանակով։
Հ․Գ
Խոսակցությունների մակարդակով տարածված տեղեկություն է եղել, որ Նիկոլայ 2-րդի գնացքը կանգ է առել Ալեքսանդրապոլում, սակայն նա դուրս չի եկել գնացքից, անգամ վարագույրի հետևից չի նայել։ Սակայն վերոհիշյալ գրավոր վկայությունը փաստում է ուղիղ հակառակի մասին։
Լուսանկարներում՝  Նիկոլայ 2-րդի դիմավորման արարողությունն է Սարիղամիշի կայարանում 1914 թ․-ի դեկտեմբերի 1-ին:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan