Հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյանը
![Հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյանը](/timthumb.php?src=/disc/06-12-24/0b0e70e7bab3ae1a0accc8afdc4fdda2.jpg&w=450)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական թիմում խոսում են, որ հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Սրանով է պայմանավորված նրա գերակտիվությունը: Նա կառավարությունում աշխատասենյակ, աշխատակազմ, փիառ թիմ ունի։
Ոչ միայն տեղական եւ միջազգային հյուրեր է ընդունում, տարատեսակ միջոցառումներ կազմակերպում, այլեւ, չունենալով որեւէ պաշտոն, ինքն է որոշում պետության կադրային քաղաքականությունը։ Վերջին կադրային փոփոխությունները, ըստ ՔՊ-ականների, իրականացվել են նրա սցենարով։
Մի բան հաշվի չեն առել` Աննա Հակոբյանի հակառեյտինգն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում