Ալիևը պարգևատրել է Արևմտյան Ադրբեջանի իրողությունների տարածման հարցում աչքի ընկած անձանց
Ալիևը պարգևատրել է Արևմտյան Ադրբեջանի իրողությունների տարածման հարցում աչքի ընկած անձանց Ալիևը պարգևատրել է Արևմտյան Ադրբեջանի իրողությունների տարածման հարցում աչքի ընկած անձանց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է Արևմտյան Ադրբեջանի իրողությունների տարածման բնագավառում աչքի ընկած մի խումբ անձանց։ Այս մասին հայտում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Իր ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, որ ներկայումս աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ բախվել է հարկադիր վերաբնակեցման խնդրին, և այդ խնդրի արդյունավետ լուծումն անհնար է առանց միջազգային հանրության համատեղ ջանքերի։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես բախվել է տեղահանման խնդրին Արևմտյան Ադրբեջանում. ժամանակակից Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և բռնի կերպով վտարվել իրենց պատմական հայրենիքից։
Հարյուր հազարավոր ադրբեջանցիների սարսափելի տեղահանությունների մի քանի փուլից հետո Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չմնաց, և այն վերածվեց մոնոէթնիկ պետության։ Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանը ռազմական ագրեսիայի է դիմել Ադրբեջանի դեմ, օկուպացրել տարածքները, ավերել ու թալանել քաղաքներ ու գյուղեր, ականապատել հողերը։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ հասարակության մեջ ադրբեջանական ժողովրդի նկատմամբ արմատացած ատելությունը, «Մեծ Հայաստանի» երազանքները, այս երկրի հաստատուն սահմանադրությունը, տարածքային պահանջները Ադրբեջանի դեմ և նրա արագ սպառազինումը խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն: