44-օրյա պատերազմում վիրավորի բուժման համար կառավարությունը պատերազմից 4 տարի անց գումար հատկացրեց
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում որոշեց 7 մլն 441 հազար դրամ հատկացնել ՊՆ-ին՝ զինվորական ծառայության ընթացքում պարտականությունները կատարելիս բեկորային վնասվածք ստացած Աբիգ Արամի Մարգարյանի բուժումը Գերմանիայի Բեռլին քաղաքի Ֆեոդորովի տեսողական վերականգման կլինիկայում կազմակերպելու նպատակով:
Նշենք, որ առաջին կարգի զինհաշմանդամ Աբիգ Արամի Մարգարյանը 2020թ. 44-օրյա պատերազմում ստացել է քունք-ճակատ-ակնակապճային շրջանի միջանցիկ թափանցող բեկորային վիրավորում (երկու կողմից), ձախ ակնակապճային շրջանում ելքի անցքով ՝ ակնաբիբերի վնասումով և ճակատ հիմնային շրջանի ջնջխումով:
Այժմ, հաշվի առնելով այդ վիրավորումների առաջացրած բարդությունները, անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել բուժումը շարունակելու գործընթացը: