Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Երգչուհի Արմինե Գրիգորյանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Խեղկատակին Հայաստանում իշխանության բերած թիմն ԱՄՆ֊ում պարտվեց
22
Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մեր բոյկոտը 100 % լեգիտիմ է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ փոփոխություն է բերելու Թրամփը աշխարհի համար,և ի՞նչ պետք է անենք մենք Իշխանությունը կտրվել է իրականությունից, դո՛ւրս եկեք փողոց. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից առաջ արժեր իմանալ, թե ծանո՞թ է արդյոք Փաշինյանը Լոքի «աբստամբության իրավունքի» տեսությանը Երևան քաղաքում «իշխանություն» գոյություն չունի (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման որոշումը կասեցնելու հարցով «Մայր Հայաստանի» հրավիրած արտահերթ նիստին ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները չներկայացան Պատերազմ Արցախում
Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Սահմանազատման գործընթացը Տավուշի ո՞ր սահմաններից է տեղի ունենալու․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարևոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Ստեփան Դանիելյան Նախկինին վերադարձի մասին․ «Կարճ ասած» 20-ամյա դատապարտյալ է մահացել Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Իրանը ևս մեկ զորավարժություն է անցկացնում Բաքվի դատարանը շինծու դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի Արցախի ղեկավարության խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Փաշինյանը արդեն հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է հրապարակել բանակցային փաթեթները. Մամիջանյան Հայ ժողովրդի առաքելությունն է ազատվել «կապիտուլյացիա, թե՞ պատերազմ» երկընտրանքից․ Ռուստամյան Ադրբեջանը դատում է մարդկանց, ովքեր մեր հավաքական հաղթանակի կերտողներն են. Սեյրան Օհանյան «Այ ․․․ դու մտնես», «Բայց դու ինչ ․․ ես», «Էսի լրիվ․․․»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Փաշինյանը ոչ միայն իմացել է փաստաթղթի մասին, այլև աշխատել է դրա վրա. բացառիկ մանրամասներ՝ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցից Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Ահազանգ․ տրանսպորտի միասնական քարտերը չեն գործում (տեսանյութ) Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը տուգանքի մատերիալ են դարձնում «հպարտ քաղաքացիներին» Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ» Ոչ մի արտոնություն էլ չի գործում, հերթական խաբեությունը․ չտրվե՛լ սրանց ստերին, բոյկոտե՛լ (տեսանյութ) ՔՊ-ից այ այսքան մարդ էր եկել Երևանի ավագանու արտահերթ նիստին ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի նշանակումը մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում Երգչուհի Արմինե Գրիգորյանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. Լավրով Ռուսաստանի արտգործնախարարը կայցելի Երևան Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել Ալեն Սիմոնյանը ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն և 4 անգամ ասաց Ղարաբաղ. Տեսանյութ

Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է

«Սիրիական դաս» Հայաստանի համար:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Ռեջեփ Թայիփ Էրդողանն, օգտվելով Լիբանանում և Գազայի հատվածում Իրանի ներգրավվածությունից, խախտել է 2020 թվականին հաստատված սիրիական փխրուն հրադադարը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը պայմանավորվել էին, որ Իդլիբում մարտի 6-ից հրադադարի ռեժիմ կսահմանվի կողմերի շփման գծի ողջ երկայնքով և կստեղծվի անվտանգության միջանցք Մ-4 Լաթաքիա-Հալեպ մայրուղու երկայնքով: Սա սիրիական պատերազմի ամենաակտիվ փուլի եզրափակիչ ակորդն էր, պատերազմ, որը սկսվել էր 2011 թվականին:

Չնայած այն հանգամանքին, որ այս պայմանավորվածության արդյունքում նախագահ Բաշար Ասադը վերադարձրեց վերահսկողությունը երկրի մեծ մասի նկատմամբ, նրան միանշանակ հաղթող կարելի էր անվանել միայն մի շարք պայմաններով՝ ի վերջո, երկիրը բաժանվել էր 5 ազդեցության գոտիների․ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան և քրդերը ստացան իրենց գոտիները:

Եվ ահա, նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինյալները (թուրքական պրոքսիներ) խախտեցին դեեսկալացման համաձայնագիրը և սկսեցին հարձակումները Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգներում: Արդեն դեկտեմբերի 1-ին Անկարայի աջակցությամբ գործող ահաբեկիչներին հաջողվել էր գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ առնել Հալեպ քաղաքը: Քաղաք, որը գտնվում էր «իրանական գոտում»: Այսօր ևս շարունակվում են կատաղի մարտերը, իսկ սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի օդուժը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների զինտեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին: Բազմաթիվ լրատվամիջոցների հաղորդմամբ, Սիրիայում շուտով կարող են հայտնվել Իրանի բարեկամ խմբավորումները, ինչպես նաև ռազմական աջակցություն Իրաքից:

Թուրքիան, լինելով դեեսկալացիայի և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման պարտավորություն ունեցող կողմերից մեկը, խախտել է պայմանավորվածությունները: Թուրքիայի նախագահը կրկին ակտուալ է դարձրել հետևյալ հարցը՝ Էրդողանի ստորագրությունը արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է:

Ասադի դեմ նոր պատերազմի հենց սկզբից, թուրքական ԶԼՄ-ները աջակցում են ահաբեկիչներին ու «պատմականորեն հիմնավորումներ» բերում՝ Հալեպի միացումը Թուրքիային: Երբ թուրքական ահաբեկիչները թուրքական դրոշը բարձրացրեցին Հալեպի բերդում, թուրքական մեդիայում հայտնվեց 1948 թվականի մի հոդված՝ «Հալեպի բերդում բարձրացվել է թուրքական դրոշը» վերնագրով: Հոդվածում նշվում էր՝ «Հալեպի բերդում բարձրացվել է թուրքական դրոշը: Ցուցարարները վանկարկում էին՝ «Մենք պետք է լինենք Թուրքիայի կազմում, միայն թուրքական իշխանությունը կարող է մեր կյանքը բարեկեցիկ դարձնել»»:

Սիրիայում ստեղծված իրավիճակը կարծես թե դաս պետք է լիներ Հայաստանի Հանրապետության համար՝ սեփական տարածքները պետք է պաշտպանել ինքնուրույն, իսկ դրա համար պետք է զարգացնել սեփական բանակը՝ հենվելով դաշնակիցների և բարեկամների աջակցության վրա: Բայց ինչ տեղի ունեցավ դրա փոխարեն…. Այսօր Նիկոլ Փաշինյանը փաստացի ազդարարեց Հայաստանի բանակի լուծարման գործընթացի մեկնարկը: «Դե մենք շատ խոսում ենք նրա մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը։ Բայց ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև այս հարցում պետք է շատ հստակ կողմնորոշվենք, ուժեղ ումի՞ց։ Չեմ ուզում կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց պետք է այդ հարցին պատասխանենք․․․ իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրները միայն մեր թշնամիների հետ չէ, այլ նաև մեր բարեկամների հետ է, ումի՞ց և ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք․․․», — ասել է նա:

Այս ամենին ավելացրեք ՀՀ իշխանությունների ձգտումը՝ դուրս բերել ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմանից (ինչպես Մարգարայի անցակետից, այնպես էլ ամբողջ պարագծից), և հարց տվեք ինքներս Ձեզ՝ բանակի լուծարման և երկրից ռուս սահմանապահների դուրս գալու դեպքում մենք կարո՞ղ ենք վստահ լինել, որ այդ նույն ահաբեկիչները, որոնք այսօր վայրենություններ են անում Սիրիայում, չեն հարձակվի Հայաստանի վրա, իսկ թուրքական թերթերը «պատմական վկայություններ» չեն գտնի, որ «դեռ 301 թվից» Երևանը եղել է թյուրքական:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan