Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը․ Իշխան Սաղաթելյան
Դիտել նաև
«Երիտքպականները գերազանցում են երիտթուրք պարագլուխներին»․ Իշխան Սաղաթելյան
Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, մերժվեց
«Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար». Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում
Ալիևի նոր հայտարարությունները ուղղված են ոչ թե խաղաղությանը, այլ միտված են հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը. Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Աշխատանքային այցով Փարիզում գտնվելու ընթացքում Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել եմ Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Զրույցի ընթացքում մտքեր ենք փոխանակել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրի, տարածաշրջանային քաղաքական զարգացումների, Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի վերաբերյալ։ Ֆրանսուա Օլանդին ներկայացրել եմ ՀՅ Դաշնակցության մոտեցումները հիշյալ հարցերի վերաբերյալ։ Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման և արցախահայության վերադարձի իրավունքի իրացման գործում միջազգային զորակցության անհրաժեշտությունը։

