100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Քարտեզը՝ առանց Արցախի, կառավարության փոխարեն՝ երգչախումբ․ ԱԺ-ն սկսեց աշխատանքը. Տեսանյութ
20
Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը իրեն ծառայող «Հանրապետության» միջոցով տապալում է ուղեվարձի չթանկացման արտահերթ նիստը, մարդկանց մնում է ելնել փողոցներ Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ # բոյկոտ (տեսանյութ) Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչու է այս շարքում բացակայում Փաշինյանը Բաքվի «դատավարության» վերաբերյալ Փաշինյանի իշխանության քար լռությունը Ալիևի պահանջներից մեկի կատարումն է Պատերազմ Արցախում
Շնորհավորո՛ւմ եմ, սա լավագույն թեկնածուն է, որ կարող էիք ընտրել. Խամոյանը հեգնեց ՔՊ-ին ու Սիրունյանին Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում կունենա Լավրովի հետ Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) «Բյուջեն մսխված, դատարկված ա՝ իրենց չտեսության արդյունքում». Անժելա Էլիբեգովա Մետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան Ավելի հետոյին պատրաստվելու համար «Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն»․ Վարուժան Գեղամյան 100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Անընդունելի է Հայաստանի իշխանությունների ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ. ՀԱԿ Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) #բոյկոտ․ թույլ չտալ, որ տրանսպորտը թանկացնեն (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Հակասահմանադրական գործը պաշտպանող դատախազը հեռացավ նաև ՔԿ-ից Քարտեզը՝ առանց Արցախի, կառավարության փոխարեն՝ երգչախումբ․ ԱԺ-ն սկսեց աշխատանքը. Տեսանյութ ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը. Տեսանյութ Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունենալու Մարգարիտա Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Քեոսայանի առողջական վիճակի մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ-ն Թուրքիային է արտահանձնել երկու անձի Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Սիրուշոն դստեր՝ Զաբելի հետ լուսանկարներ է հրապարակել Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու համար. ՀՅԴ Բյուրո

Դու քաղաքական թրաֆիքինգի մասնակից ես. Աշոտյանը՝ Փաշինյանին

«Ձորաղբյուր» ՏԿՀ-ից  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Այսօր Ազգային ժողովում բյուջետային եզրափակիչ քննարկումներին Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց հանդես գալ՝ որպես կոնցեպտուալ մտածող, ինտելեկտուալ ստրատեգ և իդեոլոգ-փիլիսոփա։

Կյանքիս ընթացքում հաճախ եմ տարբեր մարդկանց հետ բանավիճել նման թեմաներով, կարդացել աղբյուրներ, խորացել զանազան տեսությունների մեջ, վերլուծել պատմական օրինակներ և մշտապես մտավոր հաճույք եմ ստացել այդ գործընթացից։

Սակայն, երբ Նիկոլն է համառորեն փորձում դիրքավորվել՝ որպես մեր օրերի Կարլ Մարքս կամ Ալեքսիս դը Տոկվիլ, բանավիճելը դառնում է տհաճ պարտավորություն, քանզի իր պաշտոնավարման արյունոտ և դավաճանական աուրան և վերջին ողբերգություններում իր անմիջական մեղավորությունը գրեթե տեղ չեն թողնում մաքուր գաղափարախոսական ընդհարման համար։

Անշուշտ, այդ տհաճության մեջ իր ներդրումն ունի նաև իմ և իմ ընկերների նկատմամբ նրա ուղիղ հանձնարարականով իրականացվող քաղաքական հետապնդումը։ Կրկին հիշեցի առաջին «Գլադիատորը», երբ մարդասպան և կոմպլեքսավորված կայսրը մենամարտից առաջ Կոլիզեումի նկուղում նախապես դաշունահարում է հակառակորդին՝ առավելություն ստանալու համար։

Բայց ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում ստոր մարդկանց բնորոշ նման նենգությունները չեն օգնում, ուստի անցնենք բուն հարցին։

1. Հենց սկզբից՝ «Ինչպե՞ս է աշխարհն ընկալում մեզ» հարցին սեփական վարկածով պատասխանելով՝ Նիկոլը ցույց տվեց, որ իր տնային աշխատանքը լավ չի կատարել։ Եթե նույնիսկ փորձել է այդ ընթացքում ինչ-որ գրականություն կարդալ, ապա կամ չի հասկացել, կամ էլ հասկացածն իր ոճի մեջ կրկին աղավաղել և ֆռռացրել է՝ հարմարացնելով սեփական փրփուրներին։

2. Երբ նա գնահատականներ է հնչեցնում իր պաշտոնավարման 6.5 տարիների անդունդից, ապա մոռանում է, որ 2018-ից մինչև 2020 թվական ամեն առիթով թմբկահարում էր, թե «թավշյա հեղափոխությունը կտրուկ բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը և հայ ժողովրդի իմիջն աշխարհում»։ Բա ո՞ւր մնաց այդ դատարկ «հպարտությունն ու վերելքը»: Մաշվե՞ց՝ Թրյուդոյին նվիրած եռագույն գուլպաների նման։ Կուրացա՞վ՝ Մերկելի հետ Հյուսիսայինում ինքնամոռաց սելֆիների վսպիշկեքից։ Հօդս ցնդե՞ց՝ ինչպես Թրամփի հետ պատահական լուսանկարի միֆը։

3. Նիկոլը մասամբ ճշմարիտ է բանաձևում։ Այսօրվա համաշխարհային քաղաքական ընկալումների մեջ մեզ իրոք, կուլտուրական ասած, «ազգ-նահատակ» են ընկալում, բայց ոչ թե մեր պատմության, մեր ազգային նպատակների կամ պատկերացումների, այլ մեզ ներկայացնող մարդու խղճուկ կարողությունների, բարոյական նկարագրի, ազգի գլխին իր բերած աղետից հետո շարունակվող պաշտոնավարման պատճառով։ Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ, Նիկոլի պոպուլիզմի նահատակ, Նիկոլի տգիտության նահատակ։ Քո ձեռքին, Նիկոլ, ազգ-բանակը դարձավ ազգ-նահատակ, որից հիմա, նաև այսօրվա ելույթովդ, համառորեն կերտում ես ազգ-ավանակ։

4. Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնց անվտանգության առաջնագիծը հենց բանակն է (Հյուսիսային Կորեա, Եմեն)։ Այո, բանակից առաջ պետք է կանգնած լինի դիվանագիտությունը, բայց, Նիկո՛լ, քո՞՞՞ դիվանագիտությունը, ամեն ինչ տապալած, ամեն ինչ ուրացող, ամեն մեկի ոտքի բութ մատը լպստող քո՞՞՞ դիվանագիտությունը…

5. Տնտեսական փոխկապակցվածությունը որպես անվտանգային բարձիկ կամ բուֆեր կարող է դիտարկել բացարձակ անգրագետ, Սովետի փլուզումից հետո ПРАВДА-ի տակ մնացած մարդը։ Ռուսաստան-Ուկրաինա, ԱՄՆ-Չինաստան, Մեծ Բրիտանիա-ԵՄ՝ այս զույգերի տնտեսական փոխկախվածությունը սառեցրե՞լ է պատերազմը, չեզոքացրե՞լ է կոնֆրոնտացիան, թե՞ Բրեքզիթն է կանխել։

6. Մի այլ շիլափլավ էլ Նիկոլը սարքեց արտագաղթի հարցով։ Բա 2018-ից հետո դու և սպասարկուներդ թմբկահարում էիք, թե «աննախադեպ քանակի դիմումներ են ստացվում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»։ Մոռացա՞ք։ Բա Սերժ Թանկյանի տունն էլ մոռացա՞ք։ Իսկ արցախցիների արտագաղթի համար դու ես բոլոր նպաստավոր պայմանները ստեղծում, որ գնան երկրից, որ չխանգարեն քեզ, որ քո դավաճանության կենդանի ապացույցներ չլինեն, որ արցախահայությունը վերանա՝ որպես խավ և Ադրբեջանից պահանջատեր գործոն։

7. Չորս տարի պահանջվեց, որ Նիկոլը կռուտիտ մտածի «Արցախը Հայաստան է, և վերջ»-ի համար։ Ու ահա այսօր ԱԺ ամբիոնից այն հնչեց՝ 9-ամսյա հղիության զուգահեռով՝ անհաջող, ոչ վերաբերելի, տափակ։ Միայն Նիկոլի գլխուղեղի բորբոքված գալարների գորշ բջիջներում կարող էր բեղմնավորվել նման աբսուրդ անալոգիա։ Ռուսաստանի և Ճապոնիայի, Կիպրոսի և Թուրքիայի, Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Պաղեստինի ղեկավարներն այդ «հիմնավորումներից» հետո, ինչպես ասում են՝ нервно курят в углу։

Եթե նույնիսկ ընդունենք, որ Արցախը «նորածին երեխա» էր, ապա այն քոնը չէր։ Դու այդ պտղի հետ ոչ մի կապ չունեիր, «ոչ հերն էիր, ոչ մերը»։ Ուստի ոչ էլ իրավունք  ունեիր հանձնելու, ծախելու նրան խալխին։ Այն խալխին, որ այդ երեխուն օրգանների է բաժանում։ Դու քաղաքական թրաֆիքինգի մասնակից ես, և քո ձեռքերն այդ զավակի արյան մեջ թաթախված են։

Հ.Գ. Իսկ իրականում Արցախը «հղիություն» չէր, Նիկոլ, Արցախը սեր էր։ Մեծ, անդավաճան, ողջ կյանքի սեր։ Քո նմանը դա չի հասկանա, որովհետև դու սիրել չգիտես։ Քոնը քյարն է, շահը և էժան լոլոները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan