Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը
10
Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են Պատերազմ Արցախում
Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Ա«րտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից Bravo Նիկոլ, զարգացնում է Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունը. ռուսաստանյան շուկայում Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Թաթարստանը սգո օր է հայտարարել Քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան. Արդարացված Կարապետ Պողոսյան Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մինչ այս պահը ինձ հետ կապ չեն հաստատել. Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ոստիկան(իկ)ները Նար-Դոսի փողոցից բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին» Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում «30 արծաթի» ժամանակակից փոխարժե՞քը... ավելի քան 25 միլիոն աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրող, գլխավոր դատախազի տեղակալ Արամյանի հայտարարագիրը Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է Ինչպիսին պետք է լինի Կաթողիկոսի գործը քննող դատավորի ինքնաբացարկի տեքստը Վաշինգտոնյան խաղաղությունից ի՞նչ մնաց «գետնի վրա» «Խաղաղության համար» Փաշինյանին պետք է ջնջել բոլոր հայ մարդկանց հիշողությունը, առավել ևս՝ Արցախն ու Արցախի մասին հիշողությունը, հայրենիքում ապրելու իրավունքն իրացնելու ցանկացած մղում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Տեղի է ունեցել Փաշինյանի և հայության թշնամի Ալիևի հեռախոսազրույցը «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Խստորեն դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախաձեռնված ստոր հետապնդումները․ Լևոն Քոչարյան Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց հավատավոր ժողովրդին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դիմացել է շատ մեծ ասպատակումների. Մամիջանյան Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան

ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան hшկամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են

 Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններից է: Անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ տարածաշրջանում այս խնդրով զբաղվում ենք ավելի քան 30 տարի:

Սա նշանակում է տարբեր ուղղություններով աշխատանք: Առաջին հերթին խոսքը գնում է հանձնագրով երաշխավորված իրավունքի մասին, որը վերաբերում է ոչ թե ԿԽՄԿ պարտավորություններին, այլ համապատասխան կողմերում իշխանությունների կողմից անհետ կորած անձանց ընտանիքներին պատասխաններ տալուն, թե ռազմական գործողությունների առնչությամբ ինչ է տեղի ունեցել իրենց հարազատի հետ: Սա միջազգային մարդասիրական իրավունքի պահանջն է: Այս ուղղությամբ մենք աշխատում ենք կողմերի պատկան մարմինների հետ, որպեսզի հանձնագրի շրջանակներում հիշեցնենք իրենց պարտավորությունների մասին և որքանով հնարավոր է աջակցենք մեր տեխնիկական փորձառությամբ, որոշակի հմտություններով, որոնք ձեռք ենք բերել նմանատիպ իրավիճակներում աշխատելու ընթացքում»,-նշեց Ամատունին: Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի աշխատանքների երկրորդ կարևոր ուղղությունը յուրաքանչյուր անհետ կորած անձի մասին հնարավորինս սպառիչ և մանրամասն տեղեկություններ, տվյալներ տրամադրելն է: «Հիմնվելով ընտանիքների հայտերի վրա՝ տարածաշրջանում մեր գրասենյակների միջոցով հավաքագրել ենք շուրջ 5000 անհետ կորած անձանց տվյալներ, որոնք 90-ականներից, այնուհետև 2020 թվականից մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածում հակամարտության սրացումների հետևանքով անհետ կորած են համարվում: Նրանցից շուրջ 1000-ը հայեր են, որոնց տվյալները ԿԽՄԿ-ն հավաքագրել է Երևանի և Ղարաբաղի գրասենյակների միջոցով: Այս թվում են նաև անձինք, որոնց հարազատները նրանց համարում են անհետ կորած՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է դրական ԴՆԹ նույնականացում․ կան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում պատասխանները: Սա մեզ համար նույնպես ազդակ է աշխատելու պատկան մարմինների հետ, փորձելու պարզել, պարզաբանել հանգամանքները, որոնց պատճառով անձինք չեն ընդունում այդ արդյունքները»,-մանրամասնեց Ամատունին՝ շեշտելով, որ ԿԽՄԿ-ն ինքնուրույն չի իրականացնում նույնականացումներ․ դա համապատասխան իշխանությունների ու կառույցների աշխատանքն է: «Մենք ավելի շատ փոխանցում ենք մեր փորձը։ Օրինակ՝ դատաբժշկական փորձագիտության կենտրոնի լաբորատորիայի հետ սերտ համագործակցելով՝ Հայաստանում մեր փորձագետները, թե՛ կահավորման, թե՛ որոշակի դասընթացների և փորձի փոխանակման միջոցով փորձում են բարձրացնել կարողությունները, որպեսզի հնարավորինս աջակցենք այս ոլորտում արհեստավարժության բարձր մակարդակին, իսկ սա իր հերթին կնպաստի որևէ արտակարգ իրավիճակում անհետացումների կտրուկ նվազեցմանը»,-պարզաբանեց Ամատունին: Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց որոնումների գործընթացին, ըստ Ամատունու, դրա շուրջ քայլերն ու որոշումները իշխանությունների գործն են, որոնց ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք միջնորդ, պատրաստ է աջակցել:

«Մեր պատկերացմամբ՝ որոշակի մարդասիրական միջավայր պետք է ստեղծվի, որը թույլ կտա կողմերին միասին ունենալ համապատասխան քայլեր, օրինակ՝ քարտեզագրել հուղարկավորման հնարավոր վայրերը,եթե խոսքը գնում է այն անձանց մասին, որոնց վերաբերյալ քիչ թե շատ կան տեղեկություններ։ Բնականաբար, մենք միշտ վառ և ակտիվ ենք պահում այս հարցը՝ քննարկելով այն թե՛ իշխանությունների հետ, թե՛ աշխատելով ընտանիքների հետ, սակայն բուն գործողությունները և որոշումները մեր ձեռքում չեն։ Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ՝ որպես չեզոք միջնորդ»,-ընհանրացրեց Ամատունին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>