Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
Դիտել նաև
Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են
Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի
Փաշինյանը մեղադրյալ է դարձնում իր ձեռքով հերոսացրածներին
Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ
Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը չի փոխվել»,- ասաց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել էր, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: