Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ
25
Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Ինչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Հայաստանից ՀԷՑ-ի գործով. ամբողջական որոշում. «Հետք» «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ» Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Կաթողիկոսի ԺՊ նշանակել Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել 80 միլիոն ռուբլու ավшզшկությшն փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբшկшլվել, ապա կшլшնավորվել է Խաղաղությունը՝ Նիկոլի ձևով․ «Կարճ ասած» Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում «Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես»,- ասում է Վահագն Չախալյանը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Այն պահին, երբ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը. նոր պատերшզմի վտանգը կնվազի Փաշինյանը Ռուսաստանից շնորհավորել է Ուկրաինայի վարչապետին Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան «Տեղապահ» խամաճիկ-քահանայի ձևաչափը՝ դավադրություն պետականության դեմ. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Մի դեպքում «քաղաքական հայտարարություն» է, մյուս դեպքերում՝ «հանցա՞նք». «Փաստ» Փաշինյանի նպատակը Եկեղեցին գլխատելն ու ամբողջապես թուլացնելն է, իսկ ո՞րն է քաղաքական ուժերի նպատակն ու անելիքները. «Փաստ» Միքայել Սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ Ահավոր բարդակ, ծանրաբեռնված աղբավայր, հին մեքենաներ. ձախողված բարեփոխում՝ Երևանում (տեսանյութ) Ինչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Հայաստանից ՀԷՑ-ի գործով. ամբողջական որոշում. «Հետք» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Վթարի ենթարկված Ан-24-ի հայ ուղևորուհին հրաժարվել էր թռիչքից «Կորյունի 14-ի նորակառույցի նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ կան»․ «Մայր Հայաստան» «ՀՀ-ն մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»․ Օվերչուկ «Հանդիպում ունեցա Միխայիլ Միշուստինի հետ»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ

Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «1993- 2020 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանում հայերը փորձել են կեղծել տաճարի պատմությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես իրենցը, իսկ ազատագրումից հետո վերադարձվել է նախնական տերերին»։

Ըստ monumentwatch.org-ի, 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսել է ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են: Մինչդեռ, Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը:

Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում: Մատենագրական աղբյուրներում Դադիվանքն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարում «…ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար կապվում է Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի նահատակության հետ: Համաձայն ավանդության, վերջինս քրիստոնեություն տարածելու համար նահատակվել է, իսկ նրա գերեզմանի վրա հիմնադրվել է վանքը։ «Մինչև 12-րդ դարը վանքի պատմության և շինարարական գործունեության մասին տեղեկություններ հայտնի չեն, բայց արդեն 12-րդ դարի երկրորդ կեսին այն հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն էր։

Այդ մասին անուղղակի կերպով խոսվում է պատմիչի հաղորդման մեջ, որտեղ նկարագրված են 1145-1146 թթ․ սելջուկյան պետության դեմ ապստամբած Գանձակի շահապին (քաղաքագլուխ) պատժելու նպատակով Պարսկաստանից եկած Չոլի զորապետի գործողությունները. «․․․այրեաց և զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք․․․»։ Հարկ է նշել, որ Սելջուկյան թուլացած պետության դեմ պայքարում էին նաև Խաչենի իշխանները, որի պատճառով էլ բազմաթիվ վանքերի ու բերդերի հետ մեկտեղ բազմիցս վնասվել և ավերվել է նաև Դադիվանքը: Սակայն, այդ պայքարի շնորհիվ 12-րդ դարի երկրորդ կեսին Խաչենի իշխանները ձեռք են բերել որոշակի քաղաքական ինքնուրույնություն։

Դադիվանքն այդ ժամանակ գտնվում էր գահերեց իշխաններ համարվող Հաթերքցիների իշխանության ներքո և նրանց հոգևոր առաջնորդանիստ կենտրոնն էր։ 12-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ինչպես վկայում են վանքի պատերին փորագրված արձանագրությունները, վանքում սկսվում են նորոգվել պաշտամունքային և աշխարհիկ շինությունները, ինչպես նաև կառուցվել նորերը, ինչի արդյունքում և հիմնականում ձևավորվել է վանական համալիրի մերօրյա տեսքը։ Դադիվանքը բաղկացած է երկու մեծ՝ պաշտամունքային և աշխարհիկ հուշարձանախմբերից, որոնք տեղադրված են համապատասխանաբար վերին՝ հյուսիսային և ստորին՝ հարավային դարավանդների վրա և ներառված են միասնական պարիսպների մեջ։ Առանձին շինություններ տեղադրված են նաև պարիսպներից դուրս։ Վանքի գլխավոր մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Այն որձաքարից շարված միակամար բացվածք ունի:

Համալիրի երկրորդ մուտքն ավելի համեստ չափեր ունի և գտնվում է հարավարևմտյան կողմում: Կառույցները կանգուն, կիսավեր, վթարային կամ ավերակ վիճակում են։ Հյուսիսային դարավանդում գտնվում են եկեղեցիները, գավիթները, զանգակատունը, իսկ հարավայինում՝ աշխարհիկ շենքերը» (աղբյուր՝ monumentwatch.org):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan