100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Քարտեզը՝ առանց Արցախի, կառավարության փոխարեն՝ երգչախումբ․ ԱԺ-ն սկսեց աշխատանքը. Տեսանյութ
20
Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը իրեն ծառայող «Հանրապետության» միջոցով տապալում է ուղեվարձի չթանկացման արտահերթ նիստը, մարդկանց մնում է ելնել փողոցներ Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ # բոյկոտ (տեսանյութ) Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչու է այս շարքում բացակայում Փաշինյանը Բաքվի «դատավարության» վերաբերյալ Փաշինյանի իշխանության քար լռությունը Ալիևի պահանջներից մեկի կատարումն է «Նիկոլը մի քանի օրում խոնարհաբար կատարեց Իլհամի երեք հրահանգ»․ Արթուր Խաչատրյան Պատերազմ Արցախում
Մետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան Ավելի հետոյին պատրաստվելու համար «Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն»․ Վարուժան Գեղամյան 100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Անընդունելի է Հայաստանի իշխանությունների ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ. ՀԱԿ Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) #բոյկոտ․ թույլ չտալ, որ տրանսպորտը թանկացնեն (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Հակասահմանադրական գործը պաշտպանող դատախազը հեռացավ նաև ՔԿ-ից Քարտեզը՝ առանց Արցախի, կառավարության փոխարեն՝ երգչախումբ․ ԱԺ-ն սկսեց աշխատանքը. Տեսանյութ ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը. Տեսանյութ Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունենալու Մարգարիտա Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Քեոսայանի առողջական վիճակի մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ-ն Թուրքիային է արտահանձնել երկու անձի Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Սիրուշոն դստեր՝ Զաբելի հետ լուսանկարներ է հրապարակել Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու համար. ՀՅԴ Բյուրո Վահրամ Սահակյանի դեմ քրեական վարույթ են նախաձեռնել Փաշինյանը իրեն ծառայող «Հանրապետության» միջոցով տապալում է ուղեվարձի չթանկացման արտահերթ նիստը, մարդկանց մնում է ելնել փողոցներ Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ # բոյկոտ (տեսանյութ) Ո՞ւմ է հրավիրել իր երդման արարողությանը Թրամփը, և ինչու է այս շարքում բացակայում Փաշինյանը Բաքվի «դատավարության» վերաբերյալ Փաշինյանի իշխանության քար լռությունը Ալիևի պահանջներից մեկի կատարումն է

Ինչո՞ւ սափրվեց Փաշինյանը. այս հարցի պատասխանը թերևս ամենա անկեղծ են նրա կողմից

Նիկոլ Փաշինյանի սափրվելու հանգամանքը, թերևս ամենամեծ քննարկման առարկաներից դարձավ, ինչը հասկանալի էր, քանի որ նախ ինքը՝ Փաշինյանը սադրեց այդ քննարկումմները և, որ ամենակարևորն է, Փաշինյանն իր վերջին հարցազրույցում փաստացի բացահայտեց իր այս քայլի գլխավոր պատճառը, հայտարարելով, որ այսօր նա արդեն բոլոր հարցերի պատասխաններն ունի, ինչը չուներ մինչև սափրվելը:

Իսկ որպեսզի հասկանանք, թե ինչ է պատրաստվում անել Փաշինյանը, ներկայացնենք, թե ով էր Նիկոլ Փաշինյանը՝ մինչ 2018 թվականը:

Պետք է նշել, որ մինչ 2018 թվականը քաղաքացի Փաշինյանն անցել էր  զարգացման մի քանի փուլ:

Սկզբում, 90 –ականներին,  նա շարքային լրագրող էր, ով  համարձակ ռեպորտաժներ էր պատրաստում օրվա իշխանություններ  դեմ:

1998-ից հետո, երբ Հայաստանում փոխվեց իշխանությունը, նա  «սեփականաշնորհվեց»  հակաարցախյան շրջանակների կողմից,  «համարձակորեն պայքարելու համար  ղարաբաղյան կլանի դեմ»:

Այդ պայքարում ձևավորվում էին նաև լրագրող Փաշինյանի աշխարհայացքային պատկերացումները, որոնց բաղադրիչներից էին.

-պատվիրատուի շահերը,

-ղարաբաղցիների դեմ ատելությունը,

-Արցախի հանդեպ ատելությունը,

-Ռուսաստանի դեմ ատելությունը, որը վերը նշած գործոնների պահպահման աջակցողներից էր համարվում:

Այս շարքում, Նիկոլ Փաշինյանի համար չկային ոչ միայն Արցախի խնդիրը, այլև հարևանների հետ հարաբերությունների ռազմավարական  բնույթի  հարցերը:

Քանի որ ըստ այդ միջավայրի ներկայացուցիչների, եթե Հայաստանը խզի իր հարաբերությունները Մոսկվայի հետ, ապա անմիջապես կբարելավվեին  հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Բնականաբար, որպես արժեքային  համակարգի ուղենիշ, այդ շրջանակների համար, դա ոչ թե Անկարան ու Բաքուն էին, այլ Փարիզն ու Վաշինգտոնը:

Որոնք, պիտի նաև ապահովեին փաշինյանական պատկերացումների Հայաստանի անվտանգությունը:

Իսկ որպես պատասխան, թե ինչպես կարող էին ձևավորվել Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ, հաշվի առնելով պատմական  դառը գործոնները, ապա այստեղ էլ կան կայինյ պատասխաններ:

 Ըստ այդ շրջանակների՝ 1915 թվականի ցեղասպանությունը ռուսների կողմից «սպեցօպերացիա» էր, որի արդյունքում խեղճ երիտթուրքերը ստիպված էին վերացնել հայերին, որոնք դարձել էին ռուսների գործակալները:

Այս մարդկանց հիվանդագին պատկերացումները, բնականաբար, չէին կարող գերակա լինել Հայաստանում, քանի որ մեծ մասամբ հայ հանրության մեջ տիրում էին առողջ պատկերացումները:

Սակայն ցանկացած լուսանցքային, հիվանդագին պատկերացումներ կարող են գերակա դառանալ, երբ  երկրի ազգային օրգանիզմը սկսում հիվանդանալ:

Այդպես եղավ, օրինակ, երբ 1917 թվականին բոլշևիկներին հաջողվեց գրավել իշխանությունը և պարտության մատնել սեփական երկիրն այն դեպքում, երբ մեկ տարի անց, Ռուսաստանի հակառակորդ երկրները ստորագրեցին իրենց կապիտուլյացիան:

Նույնը կատարվեց նաև Գերմանիայում 1933 –ին, երբ իշխանության եկան գերմանական ազգի   հիվանդության դրսևորումներից՝ նացիստները:

Այստեղ էլ կային իրենց օբյեկտիվ հանգամանքները:

Հայաստանում այս պատկերացումների լինելու պատճառը պիտի բացատրել Նյուտոնի երրորդ օրենքի համաձայն: Ըստ որի, եթե ազգի մեջ լինում են հիվանդագին գաղափարներ, ապա անմիջապես ծնվում են հակադիր, բայց նույնպես հիվանդ գաղափարներ, որոնք արտաքուստ պայքարում են իրար դեմ:

Հայ ժողովուրդն իր պատմության մեջ դառը էջեր է տեսել, Հայրենիքի մեծ մասն է կորցրել, որի արդյունքում ազգային ինքնագիտակցության մեջ առաջացել է խորը պատմական, հոգեբանական տրավմա՝ կապված կորուսյալ Հայրենիքի հետ:

Դրա հիման վրա է ձևավորվել նաև երաժշտությունը, արվեստը, գրականությունը, հրապարակախոսությունը:

Հասկանալի է, որ այս ազգային տրավմայի հիման վրա էին ձևավորվում նաև հանրային և քաղաքական կառույցներ, և Հայաստանում, և Սփյուռքում: Վերջինում այդ կառույցները կատարում էին, նաև հայապահպահման խնդիր:

Այլ հարց է, որ այս հոգեբանական միջավայրում չի կարող ձևավորվել ազգային-պետական քաղաքականություն:

88-ի ղարաբաղյան շարժումը, հենց այդ հանգամքը հաշվի առնելով, նոր մոտեցմամբ հանդես եկավ, որն առաջացրեց մեծ վեճ, բայց և կարողացավ կյանքի կոչել և պատերազմի արդյունքում հաղթանակ տանել:

Եթե կարճ ձևակերպենք 88-ի սկզբունքները, ապա կարելի կլինի ասել այսպես.

«Հասնել խաղաղության հարևանների հետ՝ ուժի կիրառման միջոցով»:

Իսկ Արցախի խնդրի լուծամն բանալին՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց», որն ընդունվել էր միջազգային բոլոր կենտրոնների կողմից. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի, որը ներկայացված էր Ֆրանսիայի կողմից:

Եթե Փաշինյանը  չգար իշխանության, ապա այս մոդելը վաղ թե ուշ կյանքի կկոչվեր և Հայաստանը կկարողանար իր հարաբերությունները կարգավորել հարևանների հետ:

Դրա օրինակներից է Իսրայելի և Եգիպտոսի հարաբերությունը:

Սակայն, Հայաստանում հաստատված լինելով ռազմավարական իմաստով բալանսավորված արտաքին քաղաքականություն, ներքին կյանքում իշխում էին ապաքաղաքական մոտեցումները, որոնք ժամանակի ընթացքում վերածվեցին հակապետական դրսևորումների, երբ իշխանությունը սկսեց «երկխոսել» փաշինյանատիպ շրջանակների հետ՝ Արևմուտքին դուր գալու համար:

Արդյունքում քաղաքական դաշտում Փաշինյանն ու նրա տիպի գործիչները դարձան թրենդային: Այս պայմաններում, զգալով հանրության պահանջները, Նիկոլ Փաշինյանը սկսեց փոխել նաև իր աշխարահայացքային որոշ պատկերացումներ:

Նիկոլ Փաշինյանի «հին»  պատկերացումները պահպանվեցին մինչև 2012 թվականը, որից հետո նա սկսեց հանդես գալ, որպես ինքնուրույն քաղաքական գործոն, սակայն դրա համար անհրաժեշտ էին նաև գաղափարական որոշ փոփոխություններ, քանի որ առանց դրա, նա չէր կարողանա վարկանիշ հավաքել հանրության շրջանում:

Արդյունքում, նա սկսեց փոխել նաև իր պատկերացումները որոշ խնդիրների լուծման շուրջ և սկսեց մեղադրել օրվա իշխանությանը... հողեր հանձնելու մեջ:

Այսինքն, հակաղարաբաղցի Փաշինյանը փորձում էր դիրքավորվել որպես «պահանջատեր», որպեսզի դրա արդյունքում կարողանար հերոսի    դեր  ստանձնել սոցիալական հարցերում:

Դրանից հետո նա «ծանոթացավ»  արևմտյան գրանտային շրջանակների հետ, որից էլ առաջ եկան նրա նոր պատկերացումները:

Հենց այդ Փաշինյանն էլ 2018-ին եկավ իշխանության:

Բայց,   քանի որ իր այդ ժամանակվա պատկերացումները հակասական բնույթ ունեին, նա իր խոսքերով, որոշեց չսափրվել, քանզի չուներ միանշանակ պատասխաններ տարբեր, իրականում իրար հակասող  հարցերի վերաբերյալ:

Իսկ երբ սկսեց դրանք կիրառել պրակտիկ կյանքում, կարողոցավ

-փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ,

-պառակտեց մեր հանրությունը սևերի և սպիտակների,

-կազմաքանդեց Հայաստանի ողջ պաշտպանական համակարգը,

-2019-ի ամռանից դարձավ 100 տոկոսանոց պահանջատեր, երբ հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»:

Իր այդ քայլով, նա կազմաքանդեց  88-ից առաջ եկած ղարաբաղյան շարժման ողջ բովանդակությունն ու իմաստը, որտեղ Արցախի հարցը դիտարկվում էր, ոչ թե որպես «պահանջատիրական»  հարց, այլ որպես «ինքնորոշման խնդիր»:

- Դրա հետևանքով պատճառ դարձավ նոր ադրբեջանական ագրեսիայի, որի արդյունքում  Հայաստանը պարտվեց՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Փաստացի կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը կատարեց այն վատությունը հայ ժողովուրդի համար, ինչը ժամանակին կատարեց Էլչիբեյը Ադրբեջանի համար, Հիտլերը՝ գերմանացիների համար, և այլն:

Իսկ երբ նա գիտակցված ձևով որոշեց վերջնականապես փակել Արցախի խնդիրը, հասկացավ, որ ինքը Հայաստանում արդեն անելիք չի կարող ունենալ:

Ահա հենց այս պայմաններում, նա փորձում է վերադառնալ իր «հին»   կերպարին, երբ ձևավորվել էին նաև իր սկզբնական պատկերացումները՝ կապված Արցախի, ղարաբսղցիների և Ռուսաստանի վերաբերյալ:

Իր այս քայլով նա փաստացի ազդարարում է, որ իր այս կերպարով նա վերադառնում է նաև իր «հին»  պատկերացումներին, որտեղ չեն եղել Արցախը, արցախցիները և Ռուսաստանը:

Հենց այդ պրիզմայով էլ պիտի դիտարկել նրա հետագա քայլերը, որոնք կարող են բերել Հայաստանի կործանմանը:

Այլ հարց է, որ չպիտի թույլ տալ, որ դա կյանքի կոչվի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan