Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերվի կոնկրետ թիրախային խմբերին
![Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերվի կոնկրետ թիրախային խմբերին](/timthumb.php?src=/disc/21-11-24/83c4ad90043ce2cb03da3eadb6aea87e.jpg&w=450)
Սոցիալական հարցերի նախարար ՆԱրեկ Մկրտչյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Արցախից տեղահանված անձանց տրվող դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ և 40+10 ծրագիրը կգործի մինչև մարտ։ «Արդեն ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում աջակցության չափը կնվազի և կկազմի 40 հազար դրամ և այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2 -րդ խմբի հաշմանդամություն ունեցողները։
Այսինքն այս սոցիալական խմբերից դուրս գտնվող մյուս անձինք մարտից այլևս դրամական աջակցություն չեն ստանա»,- ներկայացրեց նախարարը։ Իսկ հուլիսից-դեկտմբեր ընկած ժամանակահատվածում Արցախից տեղահանված կոնկրետ թիրախային խմբերը կստանան ամսական 30 հազար դրամ աջակցություն։