Զեյնալյանը հնազանդվել է, Աղազարյանը՝ դիմադրել
Դիտել նաև
Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին
Փետրվարի 10-ին կլինի Հովիկ Աղազարյանի առաջին դատական նիստը
Աղազարյանին հեռացրել են նաև ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից
Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել
«Էլի նախկին ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան»․ Հովիկ Աղազարյան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ երեկոյան ՔՊ վարչությունը նիստ էր անում` քննարկվելու էին վերջին կադրային փոփոխությունները, այդ թվում` ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հովիկ Աղազարյանի հրաժարականների հարցը: Ինչպես հայտնի է` երկուսին էլ հայտնի SMS-ներն ուղարկվել են:
Զեյնալյանը հնազանդվել է` անմիջապես երեկ հրաժարական տալով, Աղազարյանը դիմադրում էր, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի։
Արձանագրենք, որ վարչապետը՝ ինքը, հաշվետու է խորհրդարանին, որն ընտրում է նրան: Հակառակը` երբ ինքն է պարտադրում, որ դիմումներ գրեն, Սահմանադրության ոտնահարում է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում