Արտահերթ ընտրություններից Փաշինյանն ավելի է վախենում, քան Ադրբեջանի հարձակումից. Բենիամին Մաթևոսյան Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ (տեսանյութ) Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին (տեսանյութ)
24
Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Աննա Հակոբյանը գիտի՝ ում է հասնելու 200 մլն դոլար արժեցող բիզնեսը․ ում համար են թալանում մարդկանց (տեսանյութ) Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թրամփի նոր «հեղափոխական» մոտեցումները Հարկային տեռորի նիկոլական դեմքը Փաշինյանի իշխանությունը հարձակվել է փոքր բիզնեսի վրա ՀՀ-ում սկսվել է հարկային տեռորի հիթ-շքերթ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ (տեսանյութ) Տնտեսվարողների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ Պատերազմ Արցախում
Թուրքիայում միկրոավտոբուսն ընկել է ձորը․ կա 7 զոհ Արտահերթ ընտրություններից Փաշինյանն ավելի է վախենում, քան Ադրբեջանի հարձակումից. Բենիամին Մաթևոսյան Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Մարտ ամիսը Գյումրիի համար վճռորոշ է լինելու․ «Իրավունք» Փաշինյանի երկչոտ դիրքորոշումը խրախուսում է Ալիևի ախորժակը. Կարեն Միրզոյան Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ. Տեսանյութ Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին (տեսանյութ) Հանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների Թմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում Հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին Ուկրաինան պատրաստ է բանակցել և պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Թրամփ Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Փաշինյանը ԱՄՆ է մեկնելու, բայց ոչ Թրամփի հետ հանդիպման Փաշինյանը՝ ինքն իր դեմ․ ցույց են անում արդեն նրան ընտրածները․ «Կարճ ասած» Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել Փաշինյանի խաղաղության տակ թաքնված է ամենամեծ հանձնումն ու կորուստները․ Արծվիկ Մինասյան Լոռեցիները գիտե՞ն, որ մի գիշերում դառնալու են սահմանամերձ. Գրիգոր Բալասանյան Փաշինյանն ընդունեց, որ ինքն է թալանում մարդկանց. հանրային իրազեկում ավտոբուսում (տեսանյութ) «Սա կոճակի մեկ սեղմամբ լուծվող խնդիր չէ». Զախարովան` Բաքվում պահվող հայերի մասին. Տեսանյութ Ստամբուլի հայկական վարժարանի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել Էրեբունիում գետառը վերածվել է աղբավայրի, մի քանի կմ-անոց հատվածում տիրում է գարշահոտություն

ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը, կարծես, փորձում է կոծկել Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի արձանագրումը: Հիշենք, թե որ դեպքի մասին է խոսքը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով էր աչքի ընկել։ Նա հայհոյանքներ էր հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի էր եղել միջանցքներում:

Տեղեկացել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև: Հնչել էին փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել էին ողջ խորհրդարանում: Իրավիճակն այնքան էր թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել էին լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, այս անգամ Ալեն Սիմոնյանը չէր թքել, և նույնիսկ չէր հարվածել, այլ միայն բղավել էր, հայհոյել և փողոցային վարքագիծ դրսևորել: Հարցումով դիմել էինք պետական պահպանության ծառայություն և խնդրել տրամադրել անվտանգության տեսախցիկների տեսագրությունն ու ձայնագրությունը։ Ի պատասխան՝ ՊՊԾ-ից հայտնեցին, որ տեսախցիկների պատասխանատուն Ազգային ժողովի աշխատակազմն է։

Դիմեցինք ԱԺ աշխատակազմ։ Ինչպես և սպասվում էր՝ աշխղեկ Դավիթ Առաքելյանը չտրամադրեց իր ղեկավարի խուլիգանական վարքը արձանագրած տեսախցիկների ո՛չ կադրերը, ո՛չ ձայնագրությունը: «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հարակից հատվածում՝ դեպի ճաշարան տանող միջանցքի մոտ, տեսախցիկներ առկա չեն»,- ասված է պատասխանում։ Կարճ և կոնկրետ:

Հիշեցնենք՝ երբ 2023 թվականի մարտի 31-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին (որը պարծեցել էր թե՝ ոնց ուզեմ՝ կխոսեմ), ապա բռունցքով հարվածել էր Վարդանյանի ձախ հոնքին ու դուրս եկել դահլիճից, այդ դեպքից կարճ ժամանակ անց ԱԺ աշխատակազմը շենքի անվտանգության տեսախցիկների կողմից ֆիքսված՝ պատգամավորի մուտք ու ելքի կադրերի արտահոսք կազմակերպեց իշխանական մեդիաներում, թե Մհեր Սահակյանը փախչում է հարվածելուց հետո: Այսինքն՝ խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan