Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Մայր Աթոռում կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար

Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար։

«Նոյեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց միասնական աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։

Այնուհետև Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը աղոթք վերառաքեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը գերեվարված հայորդիների ազատության համար միասնական աղոթքի արարողությանը.

«Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այս պահին համախմբվել ենք այս սուրբ Տաճարի օրհնյալ կամարների ներքո միասնաբար աղոթելու Արցախից բռնի տեղահանված և գաղթական դարձած մեր քույրերի ու եղբայրների և նրանց իրավունքների վերականգնման, հատկապես գերեվարված հայորդիների ազատության և իրենց ընտանիքներ վերադարձի համար։ Մեր հայցն է, որ Երկնավոր Տերը զորացնի հայրենազուրկ ու տնազուրկ դարձած արցախցիներին, նվաստացումների ենթարկվող, ցավ ու տառապանք կրող մեր գերյալ զավակներին ու նրանց հարազատներին, որոնք նույնպես աղոթակից են մեզ Միածնաէջ այս սուրբ տաճարում։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, ավելի քան հարյուր քսան հազար հայեր բռնությամբ տեղահանվեցին իրենց հինավուրց բնօրրանից, զավթվեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանամերձ տարածքներ, պղծման ու ոչնչացման են ենթարկվում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը, հայկական գյուղեր, գերեզմանատներ ու հուշակոթողներ։

Այսօր միասնական մեր աղոթքը հնչեցնում ենք որպես կոչ արդարության ու արդարադատության՝ ընդդեմ մարդկության հանդեպ կատարվող ոճրագործությունների, ընդդեմ արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների, այլև ընդդեմ Արցախի հոգևոր-մշակութային արժեքների բարբարոսական ոչնչացման և Բաքվի բանտերում անօրինաբար արգելափակված մեր զավակների։ Արդի աշխարհում, ուր մեծապես կարևորվում է մարդկային ազատությունների ու իրավունքների գերակայությունը, անհանդուրժելի են նման երևույթները և պետք է արժանանան խստագույն դատապարտման։

Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը։ Հավատում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության առաքելության հիմքում դրված մարդկային կյանքի և արժանապատվության պաշտպանության, արդարադատության գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժեքները ազդու միջոցներով պիտի իրենց արտահայտությունը գտնեն նաև մեր գերյալ զավակների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում։ Այս առումով Մենք պաշտոնապես դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար տիար Անտոնիու Գուտեռեշին, որպեսզի ՄԱԿ-ի բարձր ատյանից զորակցություն ցուցաբերվի գերյալների հրատապ ազատ արձակման կարևոր գործին։

Սիրելիներ, այսօր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական պարտադրանքների ու սպառնալիքների ներքո։ Սակայն քաջ հայտնի է՝ խաղաղությունը հարատև և հաստատուն է, երբ կառուցվում է արդարության և ճշմարտության ամուր հիմքերի վրա։ Այդպիսի խաղաղությունն է, որ բարի արգասիքներ է բերում մարդկության կյանքում, կանխարգելում ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը և դրանցից բխող աղետներն ու արհավիրքները։ Աստվածաշնորհ ազատության, խաղաղության ու արդարության համընդհանուր ձգտումով է, որ աշխարհում կլռեն ռազմի ձայները, ցավի ու տառապանքի փոխարեն կսփռվեն սերն ու բարիքը։ Լիահույս ենք, որ Միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր դրույթներին հավատարիմ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների կողմից քայլեր կձեռնարկվեն արցախահայության բնականոն կյանքի վերականգնման համար իրենց հայրենի բնօրրանում։ Հիրավի, ճշմարտության ու արդարության հաստատումով է, որ պիտի ամրապնդվի խաղաղ գոյակցության ու համագործակցության ոգին՝ ի խնդիր հասարակությունների և ժողովուրդների առաջընթացի ու լուսավոր գալիքի։ «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում»,- ուսուցանում է Սուրբ Գիրքը (Հակ. 3.18):

Սիրելիներ, գոհունակությամբ ցանկանում ենք անդրադառնալ, որ այսօր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և միջեկեղեցական կառույցների ջանքերով աշխարհի տարբեր կողմերում քրիստոնյա մեր քույրերն ու եղբայրները նույնպես աղոթք են բարձրացնելու հանուն գերիների ազատ արձակման և գաղթական դարձած հայորդիների իրավունքների պաշտպանության։ Այս առիթով Մեր շնորհակալությունն ենք բերում մեր քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակներում մեր ժողովրդին ցուցաբերած իրենց անկեղծ ու սրտակից սատարումի, ինչպես նաև, ընդառաջ Մեր դիմումին, այս արարողությանը միանալու ազնիվ հանձնառության համար։

Ի խորոց սրտի հայց ենք վերառաքում առ Բազումողորմ Աստված, որ խաղաղության մեջ պահի մեր հայրենիքն ու համայն աշխարհը, մերօրյա փորձությունների հաղթահարման համար հավատի ամրություն պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շուտափույթ ազատություն շնորհի գերեվարված մեր բոլոր զավակներին։

Թող Տիրոջ սերը, շնորհն ու ողորմությունը լինեն ամենքիս հետ․ ամեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan