Հայաստանում ԱՄՆ դեսպանը չի՞ ցանկանում գործուղվել Վրաստան Ավինյանն անցավ ռեպրեսիաների. 18 վարորդ ազատվել է աշխատանքից Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը»
3
Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին Մանրամասներ՝ Երևանի թիվ 28 մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ) Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ) Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Պատերազմ Արցախում
Զուգարան ունենալու պահանջի համար մարդկանց գործից հանելը նաև մեծ անբարոյականություն է. իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը «Որպես հասարակություն պետք է ամեն ինչ անենք՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները թեթևացնելու»,- Լևոն Քոչարյան Փաշինյանի ռեյտինգը այլևս երբեք չի կարող աճել. Արսեն Բաբայան Հայաստանում ԱՄՆ դեսպանը չի՞ ցանկանում գործուղվել Վրաստան Տրանսպորտ SHOW. Բաբկեն Պիպոյան Ավինյանն անցավ ռեպրեսիաների. 18 վարորդ ազատվել է աշխատանքից ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը առայժմ իր աշխատանքը կշարունակի Դամասկոսում․ «Գանձասար» Երևանի քաղաքապետարանը այս ցուրտ օրերին ժողովրդին թողել է փողոցում (տեսանյութ) Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը» «Մեր համբերության բաժակը լցվել է, հերի՝ք է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ է (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Մենք ստեղծում ենք անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. Նիկոլ Փաշինյան ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան hшկամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ Փաշինյանի շոուները միայն sms-ներով սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» են կազմակերպել Կանգառներում «ասեղ գցելու» տեղ չկա․ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի Մկներն էլ են պլստում, ձկներն էլ․ Ի՞նչ է անում «խեղճ» Նիկոլը․ «Կարճ ասած» Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը. Վահե Դավթյան Իրենց պտի դատեն, ոչ թե ինձ. հունիսի 12-ի գործով «մեղադրյալ» Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն

Բաստիոնային «ժողովրդավարություն»... սոսկ սեփական իշխանավարումը հավերժացնելու նպատակով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում լսումներ էին՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով: Առանձին դրվագներում լսումները բուռն ընթացք էին ստանում, հատկապես երբ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն էին արտահայտվում նախատեսվող «քպական» փոփոխություններին ու դրանց նկատելի նպատակներին: Առհասարակ, սա, նկատի ունենք քպական փոփոխությունը, ոչ պակաս, իսկ միգուցե ավելի կարևոր հանգամանք է Հայաստանի քաղաքական դաշտի համար, քան, ասենք, Թրամփի ընտրությունը:

 
Բայց «Ընտրական օրենսգրքի», իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ այդ օրենսգրքի իմաստազրկման նպատակ հետապնդող փոփոխությունները, կարծես, դեռ այնքան էլ չեն հետաքրքրում հանրության նույնիսկ քաղաքականացված շրջանակներին կամ շերտերին: Ինչի՞ մասին է խոսքը: Մասնավորապես, փաշինյանական իշխանությունն առաջարկում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում այսպիսի փոփոխություն ներմուծել. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչև համապատասխանաբար՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումը, ավագանու ձևավորումը, կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի»:
 
Ըստ որում, այս ոլորապտույտ փոփոխությունն առաջին ընթերցմամբ ԱԺ քպական մեծամասնությունն արդեն ընդունել է: Եթե վերոմեջբերյալը «թարգմանենք» նորմալ, ընկալելի հայերենի, ապա Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ասում են, որ ցանկացած ընտրության ժամանակ, քվեարկությանը հաջորդած ժամերին կարող են ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել, ինչը նշանակում է, որ կատարված ընտրության արդյունքները զրոյացվում են կամ ոչ ևս են ճանաչվում: Է՛լ ավելի պարզ ասած՝ ցանկացած ընտրության ժամանակ, քվեարկությանը հաջորդած ձայների հաշվարկի ժամանակ, հենց Նիկոլ Փաշինյանը (կամ օրվա իշխանությունը) տեսնի, որ բավարար չափով ձայներ չի ստացել, կեղծ ու սուտ թվեր էլ չի կարող հայտարարել, ընդամենը ռազմական կամ արտակարգ դրություն է հայտարարում, ընտրության արդյունքները չեղարկում ու շարունակում առոք-փառոք հեծանիվ քշել, կներեք՝ պաշտոնավարել, պարգևավճարվել, «պադավատվել» և այլն:
 
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ամեն կերպ պատրաստվում են ընտրությունների, իսկ ավելի ճիշտ՝ նախապատրաստվում են «ընտրություն» անվանմամբ միջոցառման, պայմանով, որ իրենք երաշխավորված պահեն իշխանությունը: Ավելին, քանի որ հասկանում են, որ դա գրեթե անհնար կլինի օրինական ճանապարհներով անել, հիմիկվանից օրենքները փոխում են այնպես, որ ցանկացած ապօրինության միջոցով վերարտադրվելու հնարավորություն ունենան: Հասկանալի է, չէ՞, որ շատ քիչ է հավանականությունը, որ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն լինի հենց քվեարկության ավարտին հաջորդած ու քվեարկության արդյունքները արձանագրելու միջակայքում: Տեսականորեն, այո, հնարավոր է, որ բնական կամ տեխնածին աղետ լինի հենց քվեարկության օրվա ժամը 20:00-ից հետո: Բայց խնդիրն այստեղ արտակարգ դրությունը չէ, այլ ռազմական դրությունը:
 
Ըստ էության, դրա միակ տարբերակը թշնամու հարձակումն է, պատերազմը: Այս դեպքում, բնականաբար, չենք կարող բացառել, որ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ ընտրություններում պարտվում է, պարզապես կխնդրի իր սիրելի Ալիևին, որպեսզի նա հարձակվի Հայաստանի վրա, որպեսզի Փաշինյանը հիմք ունենա ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունների արդյունքները չեղարկելու համար: Ինքնին հասկանալի է, որ ՔՊ-ի առաջարկած փոփոխությունը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև ճչացող հակաժողովրդավարական է: Դա բացահայտորեն անձնիշխանական, բացառապես իշխանության ինքնավերարտադրմանը նպատակաուղղված օրինագիծ է: Կամ էլ դա այդպիսի, թող ներվի ասել՝ բաստիոնային «ժողովրդավարության» ինչ-որ սիմբիոզ է՝ մուտացիայի ենթարկված «դեմոկրատիա»:
 
Այն, որ Նիկոլ Փաշինյանը և նրա խմբակը ամեն կերպ, բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով, ավելին՝ ամեն գնով ջանալու են մինչև վերջ կառչած մնալ իշխանությանը, կարծում ենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Իրենց համար դա կենաց-մահու հարց է: Այստեղ առանցքային հարցն այլ է. իսկ ինչի՞ է պատրաստ քաղաքական դաշտի ոչ փաշինյանական հատվածը կամ ավելի պարզ՝ ընդդիմությունը: Ի՞նչ տրամադրություններով ու պատրաստություններով է մոտենում ընտրություններին (հերթական, թե արտահերթ, էական չէ): Ի՞նչ խնդիր են դնում մյուս ուժերն իրենց առաջ՝ հնարավոր ընտրությունների հետ կապված. Ցանկանում են «պատվավոր» երկրորդ-երրորդ-չորրորդ տեղերում լինե՞լ, թե՞ վերջապես իշխանափոխություն իրականացնել, երկիրն ու հասարակությանն ազատել կործանարարների խմբի այս՝ ամոթ էլ է ասել՝ իշխանությունից: Սա է բուն հարցը: Ու մի բան էլ, որ քպական փոփոխության հեղինակները այնքան էլ հաշվի չեն առել կամ ընդհանրապես հաշվի չեն առել:
 
Հարկավ, իրենք կարող են հարյուրավոր նոր «օրենքներ» գրել և ընդունել. մուրճն էլ է իրենց ձեռքին, մեխն էլ: Անգամ կարող են օրենք ընդունել, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն ընտրություններ, ու հավերժ պետք է կառավարի Փաշինյանը, նրա չլինելու դեպքում՝ իր ազգուտակից մեկնումեկը: Կարող են: Բայց եթե քո հույսն ու հաշվարկն այն է, որ երբ տեսնես, որ քվեարկության արդյունքները քո օգտին չեն, ու ռազմական դրություն հայտարարելով՝ մնաս իշխանության, ապա պետք է նաև նկատի ունենաս մի հասարակ բան. նման պայմաններում հանրության տրամադրությունները կարող են եռման այն կետին հասած լինել, որ այլևս ոչ մեկը օրենքին, ներառյալ՝ փոփոխված օրենքի տառին ու պարագրաֆին, չի նայելու: Դա որևէ երկրի համար ցանկալի չէ, բայց սրված բզի հատկությունների մասին մոռանալ չի կարելի: Սա՝ առհասարակ»:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan