Ավինյանն անցավ ռեպրեսիաների. 18 վարորդ ազատվել է աշխատանքից Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը» «Մեր համբերության բաժակը լցվել է, հերի՝ք է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ է (տեսանյութ)
3
Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին Մանրամասներ՝ Երևանի թիվ 28 մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ) Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ) Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Պատերազմ Արցախում
Տրանսպորտ SHOW. Բաբկեն Պիպոյան Ավինյանն անցավ ռեպրեսիաների. 18 վարորդ ազատվել է աշխատանքից ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը առայժմ իր աշխատանքը կշարունակի Դամասկոսում․ «Գանձասար» Երևանի քաղաքապետարանը այս ցուրտ օրերին ժողովրդին թողել է փողոցում (տեսանյութ) Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը» «Մեր համբերության բաժակը լցվել է, հերի՝ք է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ է (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Մենք ստեղծում ենք անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. Նիկոլ Փաշինյան ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան hшկամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ Փաշինյանի շոուները միայն sms-ներով սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» են կազմակերպել Կանգառներում «ասեղ գցելու» տեղ չկա․ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի Մկներն էլ են պլստում, ձկներն էլ․ Ի՞նչ է անում «խեղճ» Նիկոլը․ «Կարճ ասած» Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը. Վահե Դավթյան Իրենց պտի դատեն, ոչ թե ինձ. հունիսի 12-ի գործով «մեղադրյալ» Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Փաստաբանը ծիծաղեց հունիսի 12-ի գործով մեղադրանքի վրա Ալեքսանդրապոլը թուրքական ներխուժումից փրկվում է, բայց հարեվան գյուղերը՝ ոչ. 1853թ. Դեկտեմբերի 3-ի մինչև դեկտեմբերի 5-ը փակ կլինի «Բարեկամության ուղեանցը» «Ինչպիսի՞ դեկտեմբեր է մեզ սպասվում». Գագիկ Սուրենյան Հայտնի է, երբ կսկսվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը

Զինված հեղաշրջման փորձը տարեց «խոպանչիներն» են «բացահայտել»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք օրեր առաջ հարցազրույց էինք արել կառավարության շենքի մոտ ակցիա անող քաղաքացու` Արսեն Ավետիսյանի հետ, որը պատմել էր, որ ինքն է ցուցմունք տվել ԱԱԾ-ում եւ բացահայտել Սերոբ Գասպարյանի եւ մյուսների կողմից կազմակերպված «հեղաշրջման նախապատրաստությունը», եւ հիմա բողոքում է, թե ինքը փրկել է Փաշինյանի եւ մյուսների կյանքը, այժմ իր կյանքին վտանգ է սպառնում` իրեն պաշտպանության միջոցներ չեն տրամադրում:

Տեսանյութի տակ բազմաթիվ մեկնաբանություններ կային, որոնց 90 տոկոսն այն մասին է, որ մարդը հոգեպես առողջ չէ` ինչպե՞ս են նրա ցուցմունքը հիմք ընդունել: «Հրապարակին» հայտնի դարձավ, թե ուրիշ ովքեր են իրավապահ մարմիններին ցուցմունք տվել առ այն, թե Հայաստանում զինված հեղաշրջում պետք է լիներ՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու համար։ Մենք նաեւ գրել էինք, որ կառավարության շենքի մոտ ակցիա անող անձը՝ Արսեն Ավետիսյանը, բազմիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ առերեւույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանում զորավարժությունների մեկնած մի խումբ մարդկանց մասին է, որոնք, ըստ ԱԱԾ մեղադրանքի, պետք է հետո վերադառնային Հայաստան եւ իշխանափոխություն իրականացնեին։ Այս գործի շրջանակներում են կալանավորված «Սեւ հովազ» ՌՀ կազմակերպության ղեկավար Սերոբ Գասպարյանը եւ 2 այլ անձ, եւս 4 հոգի հետախուզման մեջ են։ Կալանավորվածներից մյուսն արցախցի Արմեն Մնացականյանն է, որը զբաղեցրել է զինվորական ծառայության բարձր սպայական պաշտոն, ունի համապատասխան զինվորական կոչում։ Արմեն Մնացականյանը Ռոստովից Հայաստան էր եկել իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով, եւ նրան այդ ժամանակ են կալանավորել։ Նրա դեմ ցուցմունք են տվել Վանո Հովսեփյանը, Սերգեյ Մելոյանը, Արմեն Խաչատրյանը, Սարգիս Մարտիրոսյանը։ Ընդ որում, մեր տեղեկություններով, վերջիններս մի քանի անգամ փոխել են իրենց ցուցմունքը՝ մեկ ասել են, թե չեն ճանաչում նրան, հետո պնդել են, թե ճանաչում են։

Ըստ վկաների՝ Մնացականյանը «հեղաշրջման օպերացիայի» մեջ զբաղեցրել է «զամպալիտի» պաշտոնը։ Նա այս պահին գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ կարանտինային բաժանմունքում։ Վկաներ Վանո Հովսեփյանը եւ Արմեն Խաչատրյանն անցնում են նաեւ Սերոբ Գասպարյանի գործով։ Այս անձանց Սերոբ Գասպարյանը Ռուսաստան է տարել զորամասերում շինարարություն, վերանորոգում անելու նպատակով: Նրանք իրավապահներին պատմել են, թե, իրենց կարծիքով, անհնար է, որ Սերոբ Գասպարյանն «օպերացիայի» մասին չիմանար։ Փաստացի, Գասպարյանը կալանավորվել է վկաների ենթադրությունների հիման վրա։ Ուշագրավ է, որ Գասպարյանի փաստաբանները մի քանի անգամ դիմել են վկաների հետ առերեսում իրականացնելու համար, սակայն քննիչը մերժել է։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ վկայի կարգավիճակ ունեցող անձինք ֆիզիկական խնդիրներ ունեն. մեկը ողնաշարի խնդիր ունի՝ չի կարողանում նորմալ քայլել, մյուսի մատն է կտրված։ Այս մարդիկ Ռուսաստան են մեկնել առնվազն «խոպանչու» կարգավիճակով՝ փող աշխատելու համար, մինչդեռ վերադարձել են Հայաստան ու դարձել «կարեւոր» վկա` ցուցմունք են տվել, թե իրենց «վարժեցրել են»՝ հեղաշրջում անելու նպատակով։ Լավատեղյակ անձը մեզ ասաց, որ գործով անցնող վկաները «վերբովկա արված» մարդիկ են, ովքեր մի քանի անգամ փոխել են իրենց ցուցմունքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan