Ավինյանն անցավ ռեպրեսիաների. 18 վարորդ ազատվել է աշխատանքից Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը» «Մեր համբերության բաժակը լցվել է, հերի՝ք է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ է (տեսանյութ)
3
Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին Մանրամասներ՝ Երևանի թիվ 28 մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ) Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ավինյանն անցավ ռեպրեսիաների. 18 վարորդ ազատվել է աշխատանքից ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը առայժմ իր աշխատանքը կշարունակի Դամասկոսում․ «Գանձասար» ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը առայժմ իր աշխատանքը կշարունակի Դամասկոսում․ «Գանձասար» Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Երևանի քաղաքապետարանը այս ցուրտ օրերին ժողովրդին թողել է փողոցում (տեսանյութ) Oրվա իշխանական ներկայացուցիչներ, դուք տապալել եք այս ոլորտի «բարեփոխումը» «Մեր համբերության բաժակը լցվել է, հերի՝ք է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ է (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը հանդիպում է գործադուլ անող վարորդների հետ (ուղիղ) Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Մենք ստեղծում ենք անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. Նիկոլ Փաշինյան ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան hшկամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ Փաշինյանի շոուները միայն sms-ներով սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» են կազմակերպել Կանգառներում «ասեղ գցելու» տեղ չկա․ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի Մկներն էլ են պլստում, ձկներն էլ․ Ի՞նչ է անում «խեղճ» Նիկոլը․ «Կարճ ասած» Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը. Վահե Դավթյան Իրենց պտի դատեն, ոչ թե ինձ. հունիսի 12-ի գործով «մեղադրյալ» Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Փաստաբանը ծիծաղեց հունիսի 12-ի գործով մեղադրանքի վրա Ալեքսանդրապոլը թուրքական ներխուժումից փրկվում է, բայց հարեվան գյուղերը՝ ոչ. 1853թ. Դեկտեմբերի 3-ի մինչև դեկտեմբերի 5-ը փակ կլինի «Բարեկամության ուղեանցը» «Ինչպիսի՞ դեկտեմբեր է մեզ սպասվում». Գագիկ Սուրենյան

Բաքուն գաղտնազերծել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը. «Ազատություն»

«Ազատություն»-ը գրում է.

Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությունը։ Դրանցից երկուսը, ըստ Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած այս փորձագետի պնդումներին, հայտարարեց. - «Քանի որ այս պահին բանակցություններն ընթանում են, ես ճիշտ չեմ համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները, բայց այո, ինչպես նշեցի, կան չհամաձայնեցված կետեր, և սրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները»։

«Ազատության» հարցին՝ Հայաստանի համար ընդունելի՞ է պայմանագրի կնքման դեպքում ԵՄ դիտորդների դուրս բերումը, փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ մենք ունենք չդելիմիտացված սահման Ադրբեջանի Հանրապետության հետ, քանի դեռ առկա են խնդիրներ, գտնում է, որ Եվրամիության դիտորդների ներգրավումը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կարևոր անվտանգային ու կայունության նշանակություն ունի»:

Անդրադառնալով դիվանագիտական վեճերի հետ կապված հարցին՝ նա արձագանքեց. - «Ընդհանուր գործընթացի ու ընդհանուր տրամաբանության մեջ պիտի նայել: Հայաստանի Հանրապետության համար կան նաև այս համաձայնագրից դուրս շատ կարևոր հարցեր, այդ թվում՝ հումանիտար հարցեր, որոնք հասցեագրման կարիք ունեն»:

Ըստ Շաֆիևի՝ չհամաձայնեցված երրորդ կետն էլ վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Փոխարտգործնախարար Կոստանյանը, մինչդեռ, վստահեցրեց նման կետ բանակցվող փաստաթղթում չկա։

«Հայաստանն Ադրբեջանի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին»,- հայտարարեց Կոստանյանը։

Երկու օր առաջ Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրումը, դրան ծանոթանալուց հետո էլ Արտգործնախարարության պաշտոնյան հայտարարեց՝ մեկ-երկու հարց շարունակում է չհամաձայնեցված մնալ։ «Կողմերը չունեն ընդհանուր դիրքորոշում տվյալ հարցերի շուրջ, և բնականաբար քննարկումները պաշտոնական Բաքվի հետ շարունակվելու են», - նշեց Կոստանյանը:

Ադրբեջանի կառավարության հետ սերտ կապերով հայտնի փորձագետը նույն գրառման մեջ առաջ է քաշել նաև Հայաստանի ապառազմականացման հարցը: Հայաստանից երկու անգամ մեծ ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանից պաշտոնյաներն են նաև ժամանակ առ ժամանակ խոսում «Հայաստանի զինված ուժերի նկատմամբ սահմանափակում կիրառելու մասին»: Սեպտեմբերին, օրինակ, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էր նման կարծիք հայտնել։

Արդյոք Բաքուն խաղաղության պայմանագրում ներկայացրել է նման պահանջ, և եթե այդպիսի հարց դրվի, ինչպե՞ս կարձագանքի Երևանը. Հայաստանի փոխարտգործնախարարը պնդեց, թե նման կետ համաձայնագրում չկա՝ միևնույն ժամանակ հավելելով. - «Մենք էլ բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը զարգացնում է իր պաշտպանողական կարողությունները, և սա միջազգային իրավունքի նորմերին ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ՀՀ-ն հարձակողական գործողություններ իրականացնելու որևէ ծրագիր չունի կապված իր որևէ հարևանի հետ»։

Չնայած Բաքվից հնչող պահանջներին՝ Երևանը պատրաստ է ակտիվացնել նաև դեմ առ դեմ բանակցությունները, բայց այս պահին այդպիսի պայմանավորվածություն, ըստ Կոստանյանի, չկա: Ընդ որում՝ հանդիպման հնարավորություն կարող էր լինել Բուդապեշտում այսօր անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, բայց Արդբեջանի նախագահը դրան չի էլ մասնակցում:

Այդուհանդերձ, Երևանից, ըստ փոխնախարարի, պատրաստ են սեղմ ժամկետում պատասխանել խաղաղության պայմանագրի Բաքվի առաջարկներին: Իսկ ինչո՞ւ Երևանը չպնդեց համաձայնեցված կետերով համաձայնագիր ստորագրելու իր գաղափարը, Վահան Կոստանյանն ընդգծեց. - «Մենք շարունակում ենք ընդհանուր բանակցային գործընթաց, որովհետև հետաքրքրված ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրմանը»։

Խաղաղության պայմանագրի բանակցություններին զուգահեռ ակտիվ են քննարկումները նաև տրանսպորտային հաղորդակցությունների բացման շուրջ: Այս հարցն օրերս քննարկել էին նաև սահմանազատման հանձնաժողովների համանախագները։ Հնարավո՞ր է մի երկկողմ հանձնաժողով էլ ապաշրջափակման համար ստեղծվի, Կոստանյանն ասաց՝ վաղ է այդ մասին խոսել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan