Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Քաղաքապետարանի թվերով 7 օրվա ընթացքում ստվերը տրանսպորտի ոլորտում կազմել է մոտ 210 մլն դրամ կամ՝ ավելի քան 540 հազար դոլար

Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը այսօր ուշագրավ գրառումով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«... Տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքվելէ 213 173 300 ՀՀ դրամ, որից 57 802 200 ՀՀ դրամը՝ էլեկտրոնային վճարումներով։

Հավելեմ որ, նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել է188 474 600 ՀՀ դրամ...»։

Հիմնվելով այս տվյալների վրա՝ ներկայացնենք արդեն մեր կողմից, թե ինչ ծավալի է հասնում ստվերը այս ոլորտում:

Եվ այսպես, նոյեմբերի 1-ից սկսած, 7 օրվա ընթացքում տրանսպորտից ստացած եկամուտները կազմել են 213 173 300 դրամ:

Եթե այս թիվը բաժանենք 7-ի, ապա կստանանք, թե միջինը մեկ օրվա ընթացքում ինչքան է եղել տրանսպորտից ստացած գումարները:

213 173 300 բաժանելով 7-ի, ստանում ենք 30 453 328 դրամ:

Այսինքն, ըստ քաղաքապետարանի տվյալների, օրական գանձվել է  304 հազար քաղաքացիների կողմից: Քանի որ տոմսի արժեքը այսօր 100 դրամ է, ապա եթե 30 453 328 բաժանենք 100 դրամի, ապա կստանանք, թե քանի քաղաքացի է վճարում ուղեվարձ:

Ըստ նույն տվյալների՝ օրական ավտոբուսների միջոցով երթևեկում են 550 000 քաղաքացի:

Այսինքն, ստացվում է որ 550 000 - 304 000 = 246 000 : Այսինքն՝ 246 հազար մարդու վճարած ուղեվարձի գումարները չեն հասնում բյուջե:

Նույն տվյալներով՝ մինչև նոյեմբերի 1-ը, 7 օրվա ընթացքում  հասույթը կազմել է 188 474 600 դրամ:

Այսինքն՝ մինչև նոյեմբերի 1-ը, օրական հասույթը կազմում էր 188 474 600 / 7 հավասար է՝ 26 924 942 դրամ:

Այսինքն, ըստ այս տվյալների, մինչև  նոյեմբերի 1-ը  550 000 քաղաքացիներից վճարում էին ընդամենը 269 հազարը: Բայց քանի որ բոլորս գիտենք, որ ուղեվարձ վճարում է տրանսպորտից օգտվողների 99,99 տոկոսը, ավելի ճիշտ է ասել, որ 281 հազար քաղաքացիների վճարած ուղեվարձի գումարները բյուջե չէին մտնում: Այսինքն՝ մինչ նոյեմբերի 1-ը ստվերը տրանսպորտում կազմում էր ավելի քան 50 տոկոսը:

Եթե նույն տվյալներով անցած տարվա դոտացիան կազմել էր 7,5 մլրդ դրամ, ապա ստացվում է, որ տոմսի իրական ինքնարժեքը կազմել էր մոտ 130 դրամ:

Իսկ եթե հաշվենք, որ տրանսպորտի ստվերը կազմել էր վերջին վեց տարիների ընթացքում 50 տոկոսից ավել, ապա կարող ենք պնդել, որ տոմսի իրական ինքնարժեքը 65 դրամից էլ ավելի ցածր է:

Իշխանությունները պնդում են, թե նոր ավտոբուսներ են գծի մեջ մտցնում, բայց մոռանում են ասել, որ արդյունքում 550 000 հազարն էլ է ավելանում:

Նրանք պնդում են, որ 20 տարի է՝ տոմսի արժեքը 100 դրամ է և չի փոփոխվել:

Սակայն մոռանում են ասել, որ դոլարային արժեքով 100 դրամը նախկինում մոտ 20 ցենտ էր, իսկ այսօր 25 ցենտ է դարձել:

Իշխանությունը փաստացի ցանկանում է թանկացնել տոմսի արժեքը 200-300 դրամով այն դեպքում.
- երբ տոմսի իրական արժեքը կազմում է մոտ 60 դրամ,

- երբ ստվերի դեմ վեց տարի պայքար չի եղել,

- երբ մինիմալ թոշակը կազմում է 36 հազար դրամ,

- երբ մինիմալ աշխատավարձը կազմում է 75 հազար դրամ,

- երբ սպառողական մինիմալ զամբյուղը անցյալ տարվա տվյալներով կազմում էր 82 հազար դրամ,

- երբ մեր քաղաքացիների զգալի մասը մեքենա չունի և ստիպված է օգտվել տրանսպորտից,

- երբ   քաղաքացիներն  ունեն  հայաստանյան բնույթի աշխատավարձ, սակայն իրենց առաջարկում են ունենալ եվրոպական թանկ բնույթի ուղեվարձ,

- երբ տրանսպորտային բարեփոխումը ոչ միայն եվրոպական մակարդակի չէ, այլ հետամնաց աֆրիկյան մակարդակի է,

- երբ այս վեց տարիների ընթացքում բոլոր տեսակի գները բարձրացել են, անգամներով, իսկ աշխատավարձները բարձրացել են 10-ից մինչև 50 տոկոսով:

Այս ամենից հետո,  խոսել տրանսպորտի «բարեփոխման» մասին, փարիսեություն է: Նման բան անում էին ԽՍՀՄ-ի վերջին տարիներին, երբ գների բարձրացումը  «բարեփոխման» շղարշով եին թաքցնում: Այդ իմաստով այսօրվա իշխանությունները իրենց բնույթվ նման են ԽՍՀՄ-ի վերջին տարիների իշխանություններին: Միայն թե Հայաստանը չի կարող ունենալ նախկին ԽՍՀՄ-ի ճակատագիրը, քանզի դրա արդյունքում մենք կկորցնենք ոչ միայն պետությունը, այլև կենթարկվենք ցեղասպանության:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ. Ինչքանով է լեգիտիմ քաղաքային իշխանության այս որոշումը, երբ մեկ տարի առաջ նրանք ընտրվել էին առանց այս խոստման և, բացի այդ, 9 տոկոս ստացած իշխանությունը կարողացավ վերարտադրվել բացառապես  խաբեության միջոցով, երբ ընդիմադիր հռետորաբանությամբ ընտրված երկու անձ ուղակի «գնվեցին» իշխանության կողմից:

Zham.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>