«Երբ երկրի ղեկավարը Փաշինյանն է, այդ երկրի հասարակությունը պետք է շունչը պահած հետևի Թրամփին»․ Վահե Սարգսյան

Դիտել նաև
«Նոր տարի» հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է Ադբեջանին․ Ոսկան Սարգսյան
«Արձանագրվել է 45 հետցնցում»․ Նարեկ Սարգսյան
Բաքուն կրկին փորձում է օրակարգ բերել Ադրբեջանում առաջին ատոմակայանի կառուցման հարցը. Վահե Դավթյան
Իրականում մեզ համար Թրամփ-Զելենսկի երկխոսությունն ունի շատ ավելի խորքային ու ցավոտ շերտեր․ Վահե Հովհաննիսյան
Հայկ Սարգսյանի օրինագիծը խմբագրվել է
Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Երբ մի երկրում Նիկոլ Փաշինյանն է ղեկավարը, պարզ է, որ այդ երկրի հասարակությունը պետք է շունչը պահած հետևի Թրամփին, իբրև իր ճակատագրի որոշող: Պինդ երկրում, երբ ղեկը հուսալի ձեռքերում է, իսկ ապագան՝ երաշխավորված, մարդկանց ավելի շատ հետարքրում են իրենց գործերը, այլ ոչ մեկ ուրիշ երկրի, թեկուզ և գերտերության:
Բայց քանի որ Հայաստանը հատկապես պատերազմից հետո դարձել է որբի գլուխ, պետականության նավը սասանված է, իշխանությունը՝ Ալիևի խամաճիկ, պարզ է, որ մարդիկ ապրելու են ուրիշ երկրների կյանքով, հույս են կապելու ոչ թե սեփական, այլ ուրիշ երկրի ղեկավարների հետ՝ սպասելով հրաշքի, որ գուցե մի հրաշքով մի բան փոխվի... Իսկ հրաշքներ լինո՞ւմ են....»։