Հարավային Կովկասի համար վտանգավոր է Թրամփի աներկբա աջակցությունը Իսրայելին. Ձյունիկ Աղաջանյան
Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նշում է, որ ԱՄՆ-ում դեմոկրատների կրած կործանարար հարվածը կարելի է համեմատել Հիլարի Քլինթոնի պարտության հետ:
Հարցազրույցի հիմնական թեզերը.
Ուկրաինական դաշտում արագ գործընթացներ չեն լինի:
Հարավային Կովկասի համար վտանգավոր է Թրամփի աներկբա աջակցությունը Իսրայելին:
Թրամփի հաղթանակով վտանգենրը չեն չեզոքանում:
Ադրբեջանի վրա ճնշումներ են գործադրվելու, դա կարող է դրեւորվել արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովման պահանջով:
Մակունցի պահվածքը անթույլատրելի է, դա սպասարկուի պահվածք է:
Հանրապետականների զգալի մասը ներգրավված է ռազմարդյունաբերական կոմպլեքսում: