Քաղաքապետարանի ոչ իրավաչափ որոշման հետևանքով հայց է ներկայացվել դատարան (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից նոր գլխացավանք վարորդների համար. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Արցախցիներն այսօր կառավարության դիմաց ակցիա կիրականացնեն
14
Փաշինյանը կհանդիպի իր ռեպրեսիաները ջերմորեն խրախուսող, Արցախի հանձնման «քավոր» Մակրոնի հետ Շինծու գործով ձերբակալված ՀՅԴ երիտասարդների փաստաբանների ասուլիսը ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանին կասկածում են Գազայում «պատերազմական հանցագործություններին մեղսակից լինելու մեջ». Կոչ է հղվել նաև ՀՀ կառավարությանը Արցախցիների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է․ անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան Մեկնել է Բրյուսել՝ հաշվետվություն տալու, նոր հանձնարարականներ ստանալու Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Պատերազմ Արցախում
Փաշինյանը կհանդիպի իր ռեպրեսիաները ջերմորեն խրախուսող, Արցախի հանձնման «քավոր» Մակրոնի հետ Քաղաքապետարանի ոչ իրավաչափ որոշման հետևանքով հայց է ներկայացվել դատարան (տեսանյութ) Հատկապես այս օրերին շատ կուզեի խոսել սահուն, գրագետ հայերենով. Սամվել Կարապետյանի դուստրը հրապարակում է արել «Իշխանությունն արհամարհում է արցախցիների խնդիրներն ու պահանջները»․ Արման Թաթոյան Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին. Էրդողան Շինծու գործով ձերբակալված ՀՅԴ երիտասարդների փաստաբանների ասուլիսը Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանին կասկածում են Գազայում «պատերազմական հանցագործություններին մեղսակից լինելու մեջ». Կոչ է հղվել նաև ՀՀ կառավարությանը ՀՀ է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը. «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանապետի բանավոր ցուցումով նրա մուտքը չի արգելվել Նստացույցը դադարեցնում ենք, Խորհուրդը դուրս կգա Արցախի ներկայացուցչության շենքից. Մարգարյան Նիկոլի իշխանությունն արցախցիներին պարտք է առնվազն իրենց կորցրած գույքի արժեքի չափով Սամվել Ալեքսանյանը վախենում է, որ կարող է բոմժ դառնալ (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից նոր գլխացավանք վարորդների համար. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին Կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն եկեղեցու և ընդդեմ ապօրինի բռնաճնշումների․ Լուսանկարներ Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն եկեղեցու և ընդդեմ ապօրինի բռնաճնշումների․ Լուսանկարներ 2018թ. Ալիևին տրված խոստումը կատարված է Արցախցիների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է․ անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան Արցախցիներն այսօր կառավարության դիմաց ակցիա կիրականացնեն Մեկնել է Բրյուսել՝ հաշվետվություն տալու, նոր հանձնարարականներ ստանալու Փաշինյանը մեկնել է Բրյուսել 8 ամսական փոքրիկ բանտարկյալի բանտախուցն այս տե՞սքն ունի Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ 8 ամսյա դուստրը՝ Ջուլիան, տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան

«Գնա՛ մեռի, պռոստո՝ գնա՛ մեռի»,-Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «Սեպտեմբերի 27-ից սկսած հայկական հազարավոր օջախներում տեղի է ունենում իրար նմանվող նույն արարողությունը։
Տանը հավաքվում են հարազատներ, բարեկամներ, ընկերներ, ծառայակիցներ, քաղցր սեղանի շուրջ դառը սուրճ են խմում, հետո՝ տեղավորվում եկածների մեքենաներում, վերցնում պատից կախված նկարը, ճամփից ծաղիկ առնում և գնում Հայաստանով մեկ սփռված, որպես կանոն՝ եռագույններով դրոշմված գերեզմաններ։
Այդ շիրիմները կարող են տարբեր «ճոխության» լինել, բայց նրանց միավորում է երկու բան. ակնհայտ է, որ ընտանիքները վերջին գումարն են դրել այդ բազալտե նեկրոպոլների վրա, իսկ գերեզմանաքարերից մեզ վրա, որպես կանոն, նայում են երիտասարդ, ժպտերես, կենսուրախ և լիահույս աչքերով տղաների պատկերներ։
Մի բուռ խունկ, մի քանի ծաղիկ, թաքուբիր և մի տեսակ անվստահ խաչակնքումներ, ու… լիքը ցավ, լիքը հիշողություն ու լիքը դատարկություն…
Տարեցտարի այդ օրերին եկողների թիվն էլ նվազում է։ Դա դարձել է բնական և կյանքի տհաճ, բայց անխուսափելի իրողություն։ «Չկարողացա», «չստացվեց գալս», «հրատապ գործ բացվեց, ներող», «երկրում չէի». բարոյական պարտքի բթացումը ու պանդեմիկ ունայնությունը «արժանահավատ» հիմնավորելու տարբերակները շատ են։
Եվ այսպես՝ մինչև նոյեմբերի 9-ը, որոշ դեպքերում՝ նաև դրանից հետո… Որոշ դեպքերում՝ առ այսօր մահը կա, մարմին չկա… Որոշ դեպքերում էլ՝ մարմինը կա, գերեզման չկա…
Իսկ հազարին մոտ հայ ընտանիքներ, իրենց որդիներին, եղբայրներին, ամուսիններին կորցնելուց հետո, կորցրեցին նաև այն տները, որտեղ ծնվել էին տղերքը, այն եկեղեցիները, որտեղ նրանց կնքել ու պսակել էին և այն գերեզմանախորշերը, որտեղ գոնե մահվանից հետո հավերժ հանգստի և անդարդ քնի հույսով պառկեցրել էին իրենց տղամարդկանց…
Հազարավոր ընտանիքներ մնացին մեն-մենակ իրենց վշտի ու դարդի, իրենց ցավի և կորստի հետ։ «Գագիկ 19», «Արման 33», «Տիգրան 27», «Կարեն 21»… չէ, սրանք ֆեյսբուքի փասվորդներ չէին, մեյլի պառոլներ չէին, բանկային քարտերի գաղտնաբառեր չէին։ Դրանք մի քիչ ապրած և լիքը չապրած կյանքերի, ու ընդամենը մի քանի տարի անց՝ միայնակ մնացած և գրեթե ոչ մեկին չհետաքրքրող չոր ու ցամաք ամփոփագրեր են։
Եվ այս խելագարացնող իրականության մեջ ականջներիս մեջ եռալու աստիճանի անբարո արձագանքում է. «… նույն վիճակը կլիներ, բայց առանց զոհերի… նույն վիճակը կլիներ, բայց առանց զոհերի… նույն վիճակը կլիներ, բայց առանց զոհերի…»։ Սարքած պատերազմի քանդված կյանքեր, բերված աղետի տարած զոհեր, խժռող դեմքերի կողմից խժռված ճակատագրեր։
Եվ այսօր, պատերազմից 4 տարի անց, Հայաստանի մայրաքաղաքում այդպես էլ չկառուցվեց համապետական նշանակության որևէ հուշարձան, հուշակոթող, հուշահամալիր։ Նույնիսկ «Կյանքի պուրակ» կոչված խղճուկ, մահերը ուրացող, վիշտը սվաղող, ցավը ծածկադմփոց անող բուսաբանական զավեշտը մինչ այս պահը չեն ավարտել։
Ժողովուրդը սիրում է ասել. «գնա՝ մեռի, արի՝ սիրեմ»։ Դաժան է գիտակցել, որ 2018-ից հետո անբարոյականության երկնաքերի վերածված Հայաստանում վերևից ղժժում են. «գնա մեռի, պռոստո՝ գնա մեռի»։

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
06.11.2024
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan