Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը
5
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Վրացական նիկոլին սպասելիս Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո Մասսայական զառանցանքի օր Պատերազմ Արցախում
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արդեն նախկին ՔՊ-ականը Նիկոլի մասին բացաայտումներ է անում․ «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Փաշինյանը շատ թույլ է, շատ թույլ. Կարեն Քոչարյան Իշխանությունն այլասերվելու միտում ունի, մենք էլ բացառություն չենք. Հովիկ Աղազարյան Վերաքննիչ դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի գործով պաշտպանների ներկայացրած բողոքը Ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին Անհնար է դառնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Նիկոլ Փաշինյան Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը․ Իշխան Սաղաթելյան Աղազարյանը հեռախոսը տվել է քննիչին, հեռախոսի ողջ ինֆորմացիան հայտնվել է Փաշինյանի մոտ Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վրացական նիկոլին սպասելիս Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Արագածի պատկերը՝ էկոպարեկների հանդերձանքի վրա. «Հրապարակ» 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը․ «Ժողովուրդ» Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո

Ներկա դժնդակ պայմաններում լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը

Իսրայելի կողմից Լիբանանի դեմ համաավերակիչ ագրեսիայի ու դրա հետևանքների առնչությամբ ՀՅԴ Բյուրոն կոչ է տարածել՝ կենտրոնանալով լիբանանահայության վիճակի վրա.
«2019-ի հոկտեմբերից սկսած Լիբանանի տագնապը նոր եւ վտանգավոր դրսեւորումներով է ներկայանում այսօր:

2024-ի սեպտեմբերից ի վեր երկիրն անընդհատ ենթակա է հարձակումների, եւ Լիբանանում ամբողջապես տիրում է պատերազմական վիճակ:

Հարավային Լիբանանից՝ Բեյրութ եւ նրա հարավային արվարձանները, Բեքա, Բաալբեկ եւ բազմաթիվ այլ տարածքներ ենթարկվում են բազմաթիվ ռմբակոծումների: Զոհերի թիվը մինչեւ այսօր հասնում է շուրջ 3.000-ի, վիրավորներինը՝ 13.000-  ի: Ամբողջությամբ քանդվել են բնակելի շենքեր, այրվել հողատարածքներ: Ներքին գաղթականների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 1.200.000: Գաղթականներն ապաստանում են համեմատաբար ավելի ապահով շրջաններում, Լիբանանի ամբողջ տարածքում՝ ներառյալ Բուրջ Համուդ, Այնճար եւ այլ հայաբնակ թաղամասեր: Հայ քաղաքացիները եւ հայկական շրջաններն մինչ օրս պատերազմից լուրջ վնաս չեն կրել:

Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական կոմիտեն տեղում անմիջականորեն հետեւում է երկրի կացությանը, քաղաքական, ռազմական եւ սոցիալական իրավիճակին. ազգային իշխանությունների, հայկական կուսակցությունների, ուղեկից միությունների, ինչպես նաեւ բարեգործական հաստատությունների հետ առկա մնայուն կապն ու գործակցությունը նպաստում են գաղութի անվտանգության պահպահմանը եւ գոյացած դժվարություններին լուծումներ գտնելու աշխատանքին:

Այդուհանդերձ, կացությունը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ, եթե նկատի ունենանք անմիջական քաղաքական լուծումների բացակայությունը: Այսինքն՝ դիմագրավում ենք լուրջ տագնապ:

Անհրաժեշտ է ամրապնդել անվտանգության աշխատանքը:

Անհրաժեշտ է բաց պահել մեր կրթական հաստատությունները:

Անհրաժեշտ է հասնել կարիքավորներին, որոնց թիվը, բնականաբար, կավելանա ժամանակի ընթացքում:

Մեր կազմակերպությունը՝ իր ակումբներով, գրասենյակներով եւ կառույցներով, ուղեկից միություններով (ՀՕՄ-ԼՕԽ, ՀՄԸՄ եւ Համազգային), աշխույժ աշխատանք տանելով հանդերձ, իր կարողությունների նվազագույն աստիճանին հասած լինելով, գոյատեւելու լուրջ խնդիր ունի:

Ժողովուրդը սոցիալական եւ տնտեսական ծանրագույն պայմանների մեջ է: Գործատուներն ու առեւտրական հաստատությունները փակված են կամ դիմագրավում են փակվելու վտանգը: Գործազրկությունն աճել է, ապրանքների, բնակարանների վարձերն անհամեմատ բարձրացել են, կենցաղային դրությունը գաղթականներերի առկայության պատճառով՝ բարդացել:

Չնայած այս վիճակին՝ անհրաժեշտ է ոտքի մնալ: Միասնաբար պարտավոր ենք զորակցել մեր կառույցների գոյատեւմանը, առանց որոնց Լիբանանի հայությունը լրջորեն կվտանգվի:

Ավելորդ է մեկ անգամ եւս կրկնել, ընդհանրապես, միջինարեւելյան եւ, մասնավորապես, Լիբանանի գաղութների համահայկական կարեւորության մասին: Հետեւաբար, ներկա դժնդակ պայմաններում լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը:

Այս նպատակով մեր մի շարք շրջաններում արդեն իսկ սկսվել է հանգանակություն. հանգանակություն շուտով կսկսվի նաեւ այլ շրջաններում: Կոչ ենք ուղղում մեր ժողովրդին՝ այս նոր ճգնաժամի պահին գործուն մասնակցությամբ զորավիգ կանգնել լիբանանահայությանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan