Հայերը՝ թուրքամետ զինյալների տիրապետության տակ. ի՞նչ վիճակ է Հալեպում և Համայում (տեսանյութ) Ինչ է կատարվում Սիրիայում և Վրաստանում․ քննարկում քաղաքագետներ Բոզոյանի և Դանիելյանի հետ (տեսանյութ) Ինչո՞ւ Ալիևը չի շտապում խաղաղության պայմանագիր կնքել փաշինյանական իշխանության հետ
7
ՔՊ-ն հայհոյանք է. սա ստորագրահավաքի ժամանակ արձանագրված փաստ է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքապետարանը կրկին ձախողեց կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը (տեսանյութ) Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա. նիկոլական Հակոբ Արշակյանը ՍՏԵԼ է «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը՝ Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափության վերաբերյալ (ուղիղ) Ավտո-«լայվ»՝ կարմիր կետագծերով կայանատեղիների թեմայով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը 5-րդ ալիքը՝ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցի մասին «Ուստա՛, Նիկոլը փողը չի տվել...». Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ վճարումների գծով Պետք է տրանսպորտի թանկացման որոշումը կասեցվի` հաշվի առնելով 17000 բնակչի կարծիքը. Սոնա Աղեկյան Գյումրիում «փրայմերիզ»-շոուն և «լուսավոր» Սարիկը Պատերազմ Արցախում
Մակրոտնտեսական ցուցանիշների բացասական միտումները խորանում են․ Թադևոս Ավետիսյան Հայրենի՞ք ենք կորցրել, «զաթո» բանանը էժանացել ա․ «Կարճ ասած» «Տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությամբ. Նիկոլը թող պատասխանի, ինչո՞ւ չի գնացել այդ քայլին». Հայկ Մամիջանյան Հայերը՝ թուրքամետ զինյալների տիրապետության տակ. ի՞նչ վիճակ է Հալեպում և Համայում (տեսանյութ) ՔՊ-ն հայհոյանք է. սա ստորագրահավաքի ժամանակ արձանագրված փաստ է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Կարմիր Խաչն այցելել է Արցախի՝ Բաքվի բանտերում պահվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» դարձավ մեկ տարեկան. «Կորցրիք Արցախը, նրան դա ոչինչ չսովորեցրեց, հիմա նա ցանկանում է Հայաստանը կորցնել»,-Ստանիսլավ Տարասով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել Ինչ է կատարվում Սիրիայում և Վրաստանում․ քննարկում քաղաքագետներ Բոզոյանի և Դանիելյանի հետ (տեսանյութ) Քաղաքապետարանը կրկին ձախողեց կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը (տեսանյութ) Անթույլատրելի է հայ ժողովրդի մեջքի հետևում հերթական զիջումների գնալը․ Աննա Գրիգորյան Մեռած ձևանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում, պետք է կարմիր գծեր նշել․ Հայկ Մամիջանյան Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա. նիկոլական Հակոբ Արշակյանը ՍՏԵԼ է Օրակարգը կրկին պտտվում է օգնության շուրջ․ միջազգայնագետ «Գոյ» թատրոնը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ․ հայտարարություն Ինչո՞ւ Ալիևը չի շտապում խաղաղության պայմանագիր կնքել փաշինյանական իշխանության հետ Նիկոլայ 2-րդ կայսրին դիմավորում են Ալեքսանդրապոլի (Գյումրի) կայարանում Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները Քաղաքային իշխանությունը մի կերպ ստանձնածները փոխանակ նմանօրինակ խնդիրները լուծեն, միլիոններ են մսխում փայլի ու հրավառության վրա «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը՝ Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափության վերաբերյալ (ուղիղ) Ավտո-«լայվ»՝ կարմիր կետագծերով կայանատեղիների թեմայով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ուշագրավ տեղեկատվական արտահոսքեր կան ադրբեջանական սոցմեդիայում․ Վարդան Բալյան Հայաստանն ունի պարտք՝ ՀԱՊԿ վճարումների գծով․ Ալեքսանդր Պանկին Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը Ամանորից առաջ տեղի կունենա ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը. Պուտին Հովիկ Աղազարյանի դեպքը պայթեցրեց ՔՊ-ն. Վազգեն Պետրոսյան «Ազատություն» ռ/կ-ի ռեպորտաժը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցի վերաբերյալ 5-րդ ալիքը՝ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցի մասին

Իսպանիայի թագավորի բերանը բաց կմնա, հենց իմանա Նիկոլն ինչ է արել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Իսպանիայի Վալենսիա շրջանում նոյեմբերի 3-ին զայրացած ժողովուրդը ցեխ է նետել թագավոր Ֆելիպե VI-ի, նրա տիկնոջ, վարչապետ Պեդրո Սանչեսի, այլ պաշտոնյաների ուղղությամբ, որոնք այցելել էին աղետի գոտի։ Հիշեցնեմ, որ Իսպանիայի այդ շրջանում ջրհեղեղին զոհ գնաց 214 մարդ։ Ժողովուրդը դժգոհ էր, որ թագավորը իրենց այցելեց աղետից միայն 6 օր անց։ Մարդիկ արդարացի բողոքում էին, որ ոչինչ չի արվել աղետից խուսափելու համար։ Երիտասարդները բացականչել են «մարդասպաններ», «հեռացեք»։ Նաև կոտրել են վարչապետին սպասարկող մեքենայի ապակիները։ Շատ ուշագրավ է, որ թագավորն ու վարչապետը էնտեղի կարմիր բերետավորներին ոչ թե ժողովրդի վրա նռնակ նետելու հրաման են տվել, այլ թագավորն ինքն է մարդկանց հանգստացրել։ Ամենաուշագրավը գիտե՞ք որն է․ երբ իրավապահները ֆիքսել են ցեխ նետողների դեմքերը ու ցանկացել են ձերբակալել, թագավոր Ֆելիպե VI-ը արգելել է, ասել է՝ պետք է հասկանալ հեղեղումներից տուժածների զայրույթը։ Մարդիկ կորուստ են ունեցել․ ասել է, մենք ընդհակառակը պետք է հույս տանք ու կանգնենք նրանց կողքին, մենք երաշխավոր ենք։ Հիշում եք, Հայաստանում էլ եղավ աղետ՝ Լոռու ու Տավուշի մարզերում, մայիսի 26-ին, տներ ավերվեցին, կամուրջներ փլվեցին, մարդկանց ունեցվածքը կորավ, հողը դարձավ մշակելու համար ոչ պիտանի և այլն և ամենացավալին՝ 4 զոհ եղավ։ Նիկոլն այցելեց 13 օր անց, թիկնազորով, հանդիպեց ընդամենը մի քանի հոգու։ Իսկ օգնությունը 6 ամիս է՝ դեռ չեն տվել։

Իսպանիայի թագավորն ասում է՝ հասկացեք մարդկանց զայրույթը, թանկ բան են կորցրել՝ հարազատին, ունեցվածքը, բա ո՞նց, բա կարող է ցեխ էլ շպրտեն, ավտոմեքենա էլ կոտրեն։ Իսկ Հայաստանի ղեկվարը ընկալո՞ւմ է մարդկանց զայրույթ ասածը ինչ է։ Օգոստոսի 23-ի երեկոյան Նիկոլի վրա Երևանի շենքերից մեկից պապիկը խնձոր էր նետել։ Մի քանի օր Ռուբինյանց փողոցի այդ շենքերչում խուզարկություններ եղան, խնձոր էին ման գալիս, 71 տարեկան Ալբերտ Առստամյանին ձերբակալեցին, ընտանիքի անդամներին տարան ոստիկանություն, հիմա էլ դատում են։ Պապիկը Արցախից է, Նիկոլի պատճառով հող է կորցրել, մի խնձոր է՞լ չնետեր։ Վալենսիայի ջրհեղեղը թագավորի մեղքով չի եղել, բայց չի բողոքում, որ իր վրա ցեխ են նետում, որովհետև ինքը պատասխանատու է կատարվածի համար։ Նիկոլը մարդկանց հողերը հանձնել է ու երբ ըմբոստանում են, քրգործեր է հարուցում։ Զայրացած ժողովուրդը Սյունքում ի սրտե «սյունյաց ողջույններ» հղեց Փաշինյանին, ոչ մի բան չնետեց, քա՞նի հոգու վրա գործ սարքեցին։

Նախորդ տարվա ապրիլի 10-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում մի կին Նիկոլ Փաշինյանի վրա անձրևանոց էր նետել։ Ձերբակալեցին, դատեցին ու երկու տարի տվեցին: Դատավորն էլ որոշեց ոչնչացնել անձրևանոցը։ Էդ կնոջ զայրույթը հասկացա՞վ իշխանությունը․ նրանց հողը Նիկոլը հանձնել էր թշնամուն, հիմա ամուսնու, 7 երեխայի հետ վարձով է ապրում։ Վալենսիայի թագավորը ասում է՝ մի պատժեք քաղաքացուն, որը ջրհեղեղի պատճառով ավտոմեքենա է կորցրել ու զայրացած է։ Նիկոլի բերած պատերազմի պատճառով մայրը որդուն էր կորցրել, բայց Նիկոլը նրան դատեց՝ իր որդի Աշոտիկին ավտոմեքենայով տեղ տանելու համար։ Ասեք, որ էս ամենը խնդալու է․ բայց դե Իսպանիայի թագավորն ո՞վ եղավ, որ համեմատում ենք Նիկոլի հետ։

Էն օրը մի լուր կարդացի ու զարմանքից քար եմ կտրել․ պարզվում է՝ ԱՄՆ Տեխաս նահանգի գլխավոր դատախազը դատի է տվել նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ Ասել է նահանգում գրանցված 450 հազար  ընտրողների քաղաքացիությունը ստուգեք, բանի տեղ չեն դրել, դատի է տվել։ Կարդում եմ մտածում՝ մեր գլխավոր դատախազները, օրինակ՝ վերջին երկուսը՝ Աննա Վարդապետյանն ու Արթուր Դավթյանը, Նիկոլի դեմ քա՞նի հատ մեղադրանք ներկայացնելու առիթ են ունեցել, բայց փոխարենը դարձել են ամենաենթարկվող, ամենաձեռնածու պաշտոնյաները։ Նիկոլ Փաշինյանն ինքն է դատախազին թելադրում, թե քրեական գործերի հիմքում ինչ վարկածներ դնի ու աշխարհն էլ շուռ գա, էդ վարկածները չեն փոխվում։ Հլը պատկերացրեք ՀՀ դատախազներից մեկը համարձակվի Նիկոլի դեմ հայց ներկայացնի, քա՞նի վայրկյան անց հրաման դուրս կգա դատախազության դռները շրջափակելու մասին։ Էնպես որ չհամեմատվենք էդ օրենք չկարդացած ամերիկացի դատախազների հետ։

Ճապոնիայի վարչապետի ղեկավարած կոալիցիան մեծամասնությունը կորցրեց խորհրդարանի ստորին պալատում կայացած ընտրություններում: Ընտրողները նյարդայնացել են կուսակցության ֆինանսասկան սկանդալի շուրջ, փողերի լվացման շուրջ փաստերը։ Չպարզված ու կասկածելի աղբյուրներից, չվերահսկվող հիմնադրամներից փողեր էր կուսակցությունը ստացել։ Մեր երկրում իշխող կուսակցությունը երկու-երեք այդպիսի սկանդալի մեջ հայտնվեց, ու նախորդ թեմային գալով՝ ասեմ, որ գլխավոր դատախազի համար առիթ էր քրեական հետապնդում սկսելու։ Բայց դե Ճապոնիան ո՞վ եղավ, որ մենք իրենց օրինակին հետևենք։ Մենք բաստիոն ենք, մենք աշխարհին տվել ենք Նիկոլ, Սիմոնյան Ալեն, Պապոյան Գևորգ, Արփի․․․ Իրենք ի՞նչ են տվել, բացի «Sony»-ից, «Panasonic»-ից, «Toyota»-ից ու մի քանի մանր մունր համաշխարհային բրենդերից։

3 ամիս առաջ Թաիլանդի Սահմանադրական դատարանը պաշտոնից հեռացրեց երկրի վարչապետին․ Պատճառը գիտե՞ք որն էր․ դատվածություն ունեցող իրավաբանին նշանակել էր նախարար։ Թողարկումներից մեկում անպայման կանդրադառնամ այս իշխանության մեջ հատկապես կոռուպցիոն թեմաներով դատվածություն ունեցող պաշտոնյաներին, այն մարդկանց, որոնք դարձան պաշտոնյա ու հարազատները, որ պատիժ էին կրում, անմիջապես ազատվեցին պատժի հետագա կրումից։ Սա, իհարկե, զարմանալի չէ, քանի որ մենք մի երկրում ենք ապրում, որի ղեկավարը դատվել է զանգվածահին անկարգություններ կազմակերպելու, հրահրելու համար, բայց մի քիչ նստելուց հետո դուրս եկել բանտից ու դարձել վարչապետ, ու եթե խմբագիր եղած ժամանակ՝ մարտի 1-ին, ընդամենը զանգվածային անկարգություններ էր հրահրել, ապա վարչապետ դառնալուց հետո՝ լայնամասշտաբ պատերազմ։ Իսկ դատարանը նրան արդարացրեց իր վարչապետ դառնալուց և՝ «կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի» ելույթից հետո։ Դատվածների թեմային կանդրադառնամ, բայց հիմա ուզում եմ հարցնել՝ պատկերացնում ե՞ք Հայաստանի սահմանադրական դատարանը իր էսօրվա կազմով որոշում կայացնի Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մի երկրում, որտեղ վարչապետը մի քանի օրում սահմանադրական դատարանի կազմ է փոխում ոնց ուզում է, ինչքան ոչ պրոֆեսիոնալ կա՝ տանում-լցնում բարձրագույն դատարանի մեջ, այդ երկրում դժվար էլ հասկանան, որ մի հատ էլ երկիր կա, որտեղ Սահմանադրական դատարանը վարչապետ է հեռացնում գործից։ Դե բայց Թաիլանդն ի՞նչ, ի՞նչ մի համեմատվելու բան էր, ի՞նչ երկիր է, նիկոլենք էնտեղ գնում են ընդամենը փիղ քշելու։

Գերմանիայի Բավարիա երկրամասի քաղաքներից մեկում, 2019 թվականին քաղաքապետ պաշտոնանկ արվեց ու ստիպված եղավ դատարան գնալ գիտե՞ք ինչի համար․ դաշտային կամուրջ էր սարքել 240 հազար եվրո արժեքով, ու պարզվել էր, որ երկու տարի այդ կամուրջից ոչ մեկ չի օգտվել․ ասացին՝ հարկատուների փողերը քամուն ես տվել․ մեր քաղաքացին աշխարհի ամենաթանկ հարկերն է վճարում, որ չօգտագործվող բաների վրա ծախսե՞ք։ Էսօր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պատմում է, որ  Հայ-թուրքական Մարգարայի անցակետը, որը փակ է 30 տարի և ով գիտի՝ մի 30 տարի էլ կարող ա փակ մնալ, կառավարությունը նորոգել է՝ ծախսելով 2,5 մլն դոլար։ Նորոգելուց հետո մի օր չի աշխատել։ Ոչ մեկ պատասխանատվություն չկրեց։ Բայց դե Գերմանիայի հետ ինչի՞ համեմատվենք, մենք ժողովրդավարության գագաթն ենք, իրե՞նք ով են, բացի Մերսեդեսից, BMW-ից ու Հիտլերից, ի՞նչ են տվել աշխարհին։ Մենք ժողովրդավար երկիր ենք, իսկ ժողովրդավարություն բառը, ըստ երևույթին, նիկոլենք թարգմանել են, որ ժողովուրդի գումարները ՔՊ-ն տնօրինի ոնց ուզում է։

Նիկոլն ասում է՝ մենք աշխարհից հետ ենք մնում, շատ դանդաղ ենք աշխատում, շարժվում, որոշումներ կայացնում։ Ժողովուրդ ջան, իսկ ուրիշ ո՞նց պետք է լիներ։ ՀՀ կառավարության նիստերին մասնակցում են երկրի առանցային պաշտոնյաներ՝ վարչապետը, տեղակալները, նախարարները, ԱԽ քարտուղարը, առընթեր մարմինների ղեկավարները, մարզպետները, դատախազ, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները, ընդհանուր առմամբ՝ մի 100 հոգի։ 100 հոգի եկել է կառավարության նիստի ու քննարկում են հարցը, թե ինչու է խմիչքը կոչվում շամպայն, ինչի անուն է, որտեղից է առաջացել, կոնյակը ևս։ Որովհետև նախորդ իրիկուն Փաշինյանը Վիքիպեդիայում պատահաբար կարդացել է, որ Շամպայն անունով նահանգ կա Ֆրանսիայում ու Կոնյակ անունով քաղաք, ու պարզվում է, որ շամպայնն էլ, կոնյակն էլ այ էդ տեղանունների անունով են։ Այ քեզ հայտնագործություն բա մի հատ կառավարության նիստում սաղին տեղյակ չպահե՞նք, ոչ մեկ չգիտեր դրա մասին, ինքն է բացահայտել։

Այ էդ «հետամնաց» Գերմանիայում, Իսպանիայում եթե կառավարությունները նիստ անեն ու քննարկեն, թե որ ուտելիքի ու խմիչքի վրա որ քաղաքի անունն է դրված ու որ էդ մասին իրենք իմացել են իշխանության գալուց հետո, երկրի հարկատուները դուրս կշպրտեն պաշտոններից․ կասեն՝ հոպ, մենք քեզ վճարում ենք, որ թիթեռ նկարե՞ս։

Կարճ ասած՝ Փաշինյանը կարողացել է Հայաստանը դարձնել մի երկիր, որը ինչ-որ մի անկյունում ընկած՝ իր համար իր գոյությունն է քարշ տալիս, ոչնչի վրա չի կարող ազդել, բայց պետք է՝ դեռ աշխարհի մի երկու կենտրոնների շահերի հաշվին խաղեր տալու համար։ Այլապես այն ամենը, ինչ կատարվում է ամեն օր, որոնց մի մասը թվարկեցի, բոլոր զարգացած երկրների համար խիստ դատապարտելի են։ Բայց մեզ մոտ դրանք կատարվում են մշտապես։ Ու որ զարմանալի է՝ դրսի գնահատականներին չեն արժանանում։ Քանի որ, ինչպես նշեցի, մի քանիսի շահերի թելադրանքով դեռ սրանք պետք է խաղեր տան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan