Հայերը՝ թուրքամետ զինյալների տիրապետության տակ. ի՞նչ վիճակ է Հալեպում և Համայում (տեսանյութ) Ինչ է կատարվում Սիրիայում և Վրաստանում․ քննարկում քաղաքագետներ Բոզոյանի և Դանիելյանի հետ (տեսանյութ) Ինչո՞ւ Ալիևը չի շտապում խաղաղության պայմանագիր կնքել փաշինյանական իշխանության հետ
7
ՔՊ-ն հայհոյանք է. սա ստորագրահավաքի ժամանակ արձանագրված փաստ է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքապետարանը կրկին ձախողեց կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը (տեսանյութ) Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա. նիկոլական Հակոբ Արշակյանը ՍՏԵԼ է «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը՝ Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափության վերաբերյալ (ուղիղ) Ավտո-«լայվ»՝ կարմիր կետագծերով կայանատեղիների թեմայով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը 5-րդ ալիքը՝ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցի մասին «Ուստա՛, Նիկոլը փողը չի տվել...». Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ վճարումների գծով Պետք է տրանսպորտի թանկացման որոշումը կասեցվի` հաշվի առնելով 17000 բնակչի կարծիքը. Սոնա Աղեկյան Գյումրիում «փրայմերիզ»-շոուն և «լուսավոր» Սարիկը Պատերազմ Արցախում
Մակրոտնտեսական ցուցանիշների բացասական միտումները խորանում են․ Թադևոս Ավետիսյան Հայրենի՞ք ենք կորցրել, «զաթո» բանանը էժանացել ա․ «Կարճ ասած» «Տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանությամբ. Նիկոլը թող պատասխանի, ինչո՞ւ չի գնացել այդ քայլին». Հայկ Մամիջանյան Հայերը՝ թուրքամետ զինյալների տիրապետության տակ. ի՞նչ վիճակ է Հալեպում և Համայում (տեսանյութ) ՔՊ-ն հայհոյանք է. սա ստորագրահավաքի ժամանակ արձանագրված փաստ է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Կարմիր Խաչն այցելել է Արցախի՝ Բաքվի բանտերում պահվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» դարձավ մեկ տարեկան. «Կորցրիք Արցախը, նրան դա ոչինչ չսովորեցրեց, հիմա նա ցանկանում է Հայաստանը կորցնել»,-Ստանիսլավ Տարասով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել Ինչ է կատարվում Սիրիայում և Վրաստանում․ քննարկում քաղաքագետներ Բոզոյանի և Դանիելյանի հետ (տեսանյութ) Քաղաքապետարանը կրկին ձախողեց կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը (տեսանյութ) Անթույլատրելի է հայ ժողովրդի մեջքի հետևում հերթական զիջումների գնալը․ Աննա Գրիգորյան Մեռած ձևանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում, պետք է կարմիր գծեր նշել․ Հայկ Մամիջանյան Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա. նիկոլական Հակոբ Արշակյանը ՍՏԵԼ է Օրակարգը կրկին պտտվում է օգնության շուրջ․ միջազգայնագետ «Գոյ» թատրոնը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ․ հայտարարություն Ինչո՞ւ Ալիևը չի շտապում խաղաղության պայմանագիր կնքել փաշինյանական իշխանության հետ Նիկոլայ 2-րդ կայսրին դիմավորում են Ալեքսանդրապոլի (Գյումրի) կայարանում Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները Քաղաքային իշխանությունը մի կերպ ստանձնածները փոխանակ նմանօրինակ խնդիրները լուծեն, միլիոններ են մսխում փայլի ու հրավառության վրա «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը՝ Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափության վերաբերյալ (ուղիղ) Ավտո-«լայվ»՝ կարմիր կետագծերով կայանատեղիների թեմայով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ուշագրավ տեղեկատվական արտահոսքեր կան ադրբեջանական սոցմեդիայում․ Վարդան Բալյան Հայաստանն ունի պարտք՝ ՀԱՊԿ վճարումների գծով․ Ալեքսանդր Պանկին Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը Ամանորից առաջ տեղի կունենա ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը. Պուտին Հովիկ Աղազարյանի դեպքը պայթեցրեց ՔՊ-ն. Վազգեն Պետրոսյան «Ազատություն» ռ/կ-ի ռեպորտաժը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցի վերաբերյալ 5-րդ ալիքը՝ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցի մասին

Բիզնեսը «շառից» հեռու պահելու ու Նիկոլի հանցակցությունը կիսելու ընթրիք․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մեր երկրում ամեն օր տեղի են ունենում բազմաթիվ ընթրիքներ, որոնց մասնակցում են հաջողակ և ոչ այնքան հաջողակ տղամարդիկ և կանայք․ իսկ ինչո՞ւ այդ բոլոր ընթրիքներից աղմուկ բարձրացրեց Աննա Հակոբյանի ուտելիք-փարթին։ Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանի կինը հոկտեմբերի 31-ին ընթրիք էր կազմակերպել` վերնագրելով «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ։ Աթոռը արժեր 1 միլիոն դրամ: Ապրիլի 14-ին էլ «Հաջողակ կին գործարարների» էր հրավիրել, էլի 1 մլն դրամով, որին մասնակցել էր 42 կին գործարար։ 1 մլն ունեցող հաջողակ տղամարդկանց ու կանանց թիվը, բնականաբար ընդամենը 104 չէ։ Եվ շատ հասկանալի է, հազարավորներից ընդամենը այդքանն են մասնակից եղել Աննա Հակոբյանի փարթիին։ Աննա Հակոբյանի հետ այդ սեղանի շուրջ նստելը իր բնորոշումն ու վերնագիրն ունի։ Նայեք էկրանի լուսանկարը։ Ընդամենը վերջերս էր Աննա Հակոբյանը մեծ ջերմությամբ հանդիպել հաջողակ ամուսին Ռեջեփ Էրդողանի հաջողակ կնոջը։ Դե միայն հանդիպելը չէ, որ խնդիր է․ հանդիպել է, բավականին ջերմ շփվել են, հատուկ լուսանկարվել ու գցել է այն նույն սոցցանցային իր էջին, որին երեկ էլ տեղադրել էր հաջողակ հայ բիզնեսի ներկայացուցիչների հետ լուսանկարները։ Եթե մեր հաջողակ իրենց համարող բիզնեսմենները չեն նկատել, իսկ ոմանք այդպես էլ իրենց ներկայացնում էին, երբ մուտքի մոտ լրագրողների հարցերին էին պատասխանում, Էրդողանը՝ այո, մեզ ոչ բարով թուրք հարևան պետության ղեկավարը, պարոնայք, ընդամենը 4 տարի առաջ, այս օրերին, իր հնարավորությունների ամբողջ ծավալով զորքեր, զենքեր, մասնագետներ, ռումբեր, անօդաչու Բայրաքթարներ (լսած կլինեք գոնե, Բայրաքթարների մասին), այ այդ Բայրաքթարները ինքն էր թե՛ տրամադրում, թե՛ իր զինվորականներն էին կառավարում, որ ընկնեին ոչ թե ինչոր ռազմական օբյեկտների վրա, այլ հենց մեր ջահել, սիրուն զինվորներով մեքենաների ու կայանների վրա, որտեղ մեր տղերքը ողջ-առողջ քնած էին․ այ այդ զենք ու զրահ տրամադրողը այս տիկնոջ ամուսինն է, որի հետ այդ նույն Աննա Հակոբյանը այսպես ջերմ կանգնած լուսանկարվում է։ 

Չգիտեմ, ինձ միշտ թվացել է, որ ներկայացնեու կարիք պետք է որ չլինի, թե ինչեր են արել մեր երկրի՝ Հայաստանի ու Արցախի գլխին Էրդողանը, Ալիևը ու որ այդ ամենը անում են Աննա Հակոբյանի ամուսնու միջոցով, և նաև Աննա Հակոբյանի՝ այ այս ժպիտների ներքո։ Եկեք, ձևեր չթափենք, դուք էդ ամենը լավ էլ գիտեք, էս նկարն էլ տեսել եք, Մեհրիբանին Շուշիում չայ խմելու ու մուղամ լսելու հրավերի մասին էլ գիտեք․ եթե իրոք հաջողակ եք, մի բան էլ Արցախում արած-դրած կլինեք․ ու պարզվում է, որ էս շարունակվող նվաստացումների, զոհերի, կորուստների ֆոնին, խնդիր չեք տեսել մասնակցելու այդ ընթրիքին։ Ձեզանից ոչ մեկ թող չմտածի, որ ինքը գնացել-նստել էր իր ընկեր-ծանոթ գործարարի կողքը․ չէ, ինքը նստել էր հանձնող, զիջող, հարմարվող, կզող, խաղաղություն մուրացող, ուրացող իշխանության կողքին, որպես փիար ակցիայի մասովկայի մասնակից։ Էդ մասնակիցներից ով ինչպես հասկանա կամ չհասկանա իմ այս խոսքերը, փաստն այն է, որ ձեզ համար նորմալ է այն, ինչ կատարվել ու շարունակում է կատարվել մեր հարենիքի հետ ու նաև նորմալ է հենց այդ իշխանույթուն ունեցողների պահվածքն այդ ամենի հետ կապված։ 

Ավելի պարզացնեմ․ կարող է քեզ դուր գալ կամ չգալ իշխանության քաղաքական գիծը ու դու, որպես բիզնեսմեն, իրավունք ունես գնահատական տալու իշխանությանը, հարկատու ես, վերջ ի վերջո, դու իրավունք ունես որոշելու քո երկրում բիզնես անես, թե անես երկրից դուրս․ որևէ մեկը իրավունք չունի մասնավոր անձի, բիզնեսմենի քննադատի, թե ինչու է իր բիզնեսը կազմակերպում աստեղ, կամ որևէ այլ տեղ։ Բայց եթե էս երկրի քաղաքացի ես, առավել ևս մարդ, որը բիզնես է անում, աշխատող է պահում, հարկեր է վճարում, բա էսքան թասիբ էլ չունենա՞ս, ինքդ քեզ հարց էլ չտա՞ս՝ լավ էս ի՞նչ է, ո՞նց կարելի է այսպես հեշտ ու հանգիստ, գնալ ու նստել, այդ մարդկանց հետ հաց կիսել։

Կարող են քեզ հարցնել երկրի վիճակի, իշխանության նկատմամբ դիրքորոշման մասին ու կարող ես ասել՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինչը ասելը հիմա մոդա է։ Բայց երբ դու այս դեպքում գնում ես իշխանության ղեկավարի, մեր երկիրը թուրքին նվեր անող ղեկավարի կնոջ, Էրդողանի կնոջ հետ այս լուսանկարն արած կնոջ կազմակերպած այդ ակցիային, ուրեմն այդ ամենը նաև ձեր սրտով է։ Ձեզ համար էլ է նորմալ, այսքանից հետո, ընդամենը 1 տարի առաջ հայաթափված Արցախից հետո, գնալ ու գլուխները կախ մուրալ բարիդրացիականություն։ Իհարկե, դա բարեգործական ընթրիք չէր, այլ ընդամենը քարոզչական նյութ, «Ամեն բան կարգին է» պայմանական անունով, իսկ դուք էլ այն դերասան մասովկան էիք, որոնք պետք էին այդ տեսանյութի ու լուսանկարների մեջ ցույց տալու համար։ Ձեր մասնակցությունը, իմ գնահատմամբ, նույն նպատակով էր, որ զոհվածների ծնողներն էին Աննայի հետ հաց կիսում ու պարում։ Շատերի գնահատմամբ, դրանով նրանք կիսում էին իրենց երեխային զոհ տալու մեղքի բաժինը։ Ցավալի է, բայց այդ տեսարանին էլ ականատեսը եղանք։

Երեկ բիզնեսմենները մասնակցեցին փիար ակցիայի․ ակցիան էն մասին էր, որ էն մեր կորուստները, զոհերը, հանձնումները, ոչինչ են, ամեն բան կարգին է․ ձեզ թվում է՝ ձեր տված 1 միլիոնը ինչ-որ արժեք ունե՞ր․ ո՛չ, ձեր լուսանկարներն էին պետք, ձեզանով տեսանյութը, որը քիչ ուշ, արագ արագ հրապարակվեց։ Այդ ամենը դրա մասին էր։ Իշխանությունը, արդեն 4 տարի է՝ փորձում է, իր մեղքերը քսել այլոց վրա ևս։ Ծանր է հայրենիքի հանձնման մեղքը, այդքան զոհեր տալու, որը կարող էին և չտալ․ ու այդ մեղքը կիսում-կիսում են, մեկ է՝ շատ է։ Հիմա այս «հաջողակ տղամարդիկ» հերթականն են, ում հետ իշխանությունը ուզում կիսվել։ Դուք էլ պետք է իմանաք, ձեր շրջապատն էլ պետք է իմանա, որ դուք այլևս մասնակից եք այս իշխանության վարած գծին: Անկախ էն բանից դուք գնացել եք հրավերով, հարկադրված՝ վախենալով բիզնեսը չվտանգել, շառից-փորձանքից հեռու պահել․ կարող է մեկը գալչկայի համար է մասնակցել, մեկին ստիպել են, սպառնացել են և այլն, չեմ խորանում․ ամեն պարագայում դա կոչվում է հավանություն տալ երկիրը էս վիճակին հասցնելուն և այս ուղությամբ տանելուն։

Խնդրեմ, հետո բայց չասեք, թե ընդամենը ընթրիք ենք արել, ի՞նչ վատ բան կա դրա մեջ, մանավանդ որ փողը գնում է բիզնեսի խրախուսմանը, ներդրում է։ Հեքիաթներ պետք չի պատմել։ Դուք բիզնեսմեն եք, լիքը մարդկանց օգնել եք ու շարունակելու եք օգնել ու դա կարող եք անել առանց էդ խայտառակությանը մասնակից լինելու։ Նայում եմ տեսանյութերը, թե ոնց են առողջ հայ տղամարդիկ, իրենց թանկարժեք մեքենաներից դուրս գալիս շփոթված, փորձում են սխալ բան չասել լրագրողներին, կային նաև հատուկ պարապածները, թե ի՞նչ է եղել որ, ընթրիք ա էլի։ Յա՛, լու՞րջ, բան չի եղե՞լ, սաղ լա՞վ ա, կարելիա մի կտոր բան ուտել, մի բաժակ էլ խմե՞լ․․․

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ կազմակերպած քարոզչական ակցիայի  մասնակիցները ստորագրեցին մի թղթի տակ, թե՝ ինչ արել է Փաշինիյանը 2018 թվականից սկսած, ներառյալ պատերազմը, պատերազմից հետոն, հանձնումները, ընտրությունների ժամանակ խոստացած-խաբածը, նորմալ է, լավ է արել։ Երբեք չթերագնահատեք, այ էդ թղթի տակ դուք, «հաջողակներով» ստորագրեցիք։ Դուք ձեր համաձայնությունը հայտնեցիք, որ Նիկոլը մնա ու շարունակի նույն տեմպերով, շարունակել ստել, տալ ու հանձնել, զրոյացնել մեր արժեքները, Հայոց եկեղեցին նսեմացնել, Ցեղասպանության զոհերին ուրանալ, Արցախյան հաղթանակները զրոյացնել։ Հա, չմոռանաք այլևս ձեր տներում հայկական կոնյակ բառը փոխարինել «բրենդի»-ով, Արարատի նկարներն էլ հանել՝ Փաշինյանն է ասել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan