«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
13
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան

«Մայր Հայաստան» խմբակցությունը համատարած ահազանգեր է ստացել 100 դրամանոցների դեֆիցիտի հետ կապված, շատ դեպքերում էլ ունեցել ենք ահազանգեր, որ վալիդատորները նորմալ չեն աշխատում և մարդիկ ստիպված են եղել անվճար երթևեկել։

Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով այսօր ուժի մեջ մտած Երևանի քաղաքապետարանի որոշմանը, ըստ որի՝ հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով՝ QR կոդի միջոցով, վճարում իրականացնելը։

«Ունենք այն պատկերը, որ միասնական տոմսային համակարգը թերի մտածված, հապշտապ մտցրել են եւ դրա պտուղները բնակիչները վայելում են, իսկ այն, ինչ տեղի կունենա հունվարի 1-ից սկսած՝ դժվար չէ պատկերացնելը։ Այսինքն, ինչպես բոլոր ուղղություններով՝ տրանսպորտի մենեջմենթն էլ՝ կոռուպցիայի ճիրաններից չազատված,կառավարման լրջագույն խնդիրներ է արձանագրում ու մենք այս ամենի ելքը տեսում ենք արտահերթ ընտրությունների մեջ»,-ասաց Սուքիասյանը։

Նա ընդգծեց, որ «Երևանավտոբուս» ընկերությունը թաթախված է կոռուպցիայի մեջ։

«Այսինքն, օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը, եթե միասնական տոմսային համակարգի բերումով այդ 30 մլն դրամը պետք է դադարի մտնել իրենց գրպանը, այդ ամենին սովորած շերտերը հնարավոր է՝ բունտ անեն, արդյունքում՝ մոտ ապագայում մայրաքաղաքում կարող ենք ունենալ տրանսպորտի դեֆիցիտ կամ տրանսպորտային կոլապս։

Քաղաքապետարանում նախ պետք է ֆինանսական հոսքերը կառավարեն և այնպես անեն, որ օրական շուրջ 30 մլն դրամ մտնի քաղաքային բյուջե։ Դրա համար անհրաժեշտ է , որ ավտոբուսներում տեղադրված GPS սարքերն ու տեսախցիկները աշխատեն ու ավտոբուսների շարժակազմերի ընթացքը վերահսկվի։ Այսինքն, դրանք համալիր են ու ենթադրում են կառավարում, բայց պետք է ինքդ կոռուպցիայից զերծ լինես, որ կարողանաս այդ կոռուպցիայի դեմ պայքարել, հիմա կամ այդ կամքը չկա, կամ իրենք սերտորեն առնչվում են այդ կոռուպցիայի հետ, դրա համար էլ այս իրավիճակն է»։

Մ. Սուքիասյանն ընդգծեց՝ որ մինչև այդ իրավիճակի վերաբերյալ հանրությունը ձայն չբարձրացնի, միայն քաղաքական ուժերի բարձրաձայնումը քաղաքային իշխանության վարքագծի վրա ազդեցություն չի ունենա։ «Կարծես թե՝ մենք արդեն գործ ունենք այն սոցիալական ինդիկատորի հետ, որ մինչև մարդկանց մաշկին ու գրպանին չկպնի՝ դժվար է լինելու մարդկանց ինչ-որ բան համոզել ու ուղղորդել։ Այս ամենի թագն ու պարծանքը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Մենք կարծում ենք, որ քաղաքը բոլոր ուղղություններով, ոչ միան տրանսպորտային այլև մյուս գրեթե բոլոր ուղղություններով ուղղակի կոլապսի են մատնում։ Ավինյանն էր ազդարարում, որ Երևանի բնակչությունը հասնում է 1մլն 200 հազարի, մինչդեռ քաղաքը քաղաքային ենթակառուցվածքները դրան պատրաստ չեն։ Այս իրավիճակից ելքը արտահերթ ընտրություններն են, այդ ուղղությամբ մենք ճնշումը շատացնելու ենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan