«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
13
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ» Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն, հիմա դափնիները հավաքելու ժամանակն է. Գեղամյան

Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով

Աննա Հակոբյանը, ով Նիկոլ Փաշինյանի կինն է և խփում է պադավատապետության, թիկնազորապետության բոլոր ռեկորդները, մտել է նախընտրական քարոզարշավի մեջ: Ձեռքի հետ էլ փող է հավաքում: Հիմա դրան «Ընթրիք՝ հաջողակ տղամարդկանց հետ» են ասում: Այդ անհաջող հաջողակներից 53 հատ ներկայացել էին ընթրիքի: Մարդա 1 միլիոն էր մուտքը: Իսկ թե ինչքան էր ելքը, Աննա Հակոբյանը կիմանա:

Ասում են՝ հավաքում ենք, որ ուրիշներին օգնենք: Ժողովրդական լեզվով՝ հարսի համապատասխան տեղով փեսուն են լավություն անում:

Աննա Հակոբյանի հետ ընթրիքին մասնակցողները նրա համար ֆոնային կամ ժամանակակից լեզվով ասած՝ «ռիլզային» դերակատարում ունեին, քանզի տիկին Հակոբյանը նրանց 1 միլիոնի կարիքն իրականում չունի (Արցախի հանձնումը շատ բարձր եկամտաբերություն է ապահովել Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին, ու եթե սրան էլ գումարում ենք Լֆիկի ու մյուս «հեղափոխական» օլիգարխների մուծումները, ապա պատկերը գերօլիգարխիկ է դառնում): Դա ընդամենը ֆոն է: Վարչապետ դառնալու ցանկություն հայտնող Աննայի համար ապահովվող ֆոն:

Դատելով Հակոբյանի վարքագծից, արժեհամակարգից, արևելյան աշխարհայացքից ու այլ բաներից՝ նրա կուռքը կամ ընդօրինակման առարկան Մեհրիբանն է՝ Իլհամ Ալիևի կինը:

Մինչև 2020-ի պատերազմն Ադրբեջանում խոսում էին այն մասին, որ Իլհամը կնոջն է փոխանցելու իշխանությունը: Կամ էլ՝ Փաշաևների ընտանիքն է Ալիևից վերցնելու աթոռը: Այն օրերին Իլհամի գործերը լավ չէին. Թուրքիան դրդում էր պատերազմի, իսկ Իլհամը վախենում էր: Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի Իլհամը ոչ միայն չվախենա, այլ նաև անցնի գործի: Արդյունքները հայտնի են:

Ի դեպ, Աննա Հակոբյանը պատերազմից առաջ սկսել էր քիրվայության քարոզն ու Արցախը հանձնելու նախապատրաստումը: Նրա հայտնի կարգախոսն էր՝ «Մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի»: Նիկոլը կյանքի կոչեց այդ կարգախոսը, բայց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռգոռոցների ներքո:

Հիմա եկել է Հայաստանը Թուրքիայի տակ մտցնելու փուլը, որի անունը դրել են «Խաղաղության խաչմերուկ»: Դրսի ուժերը մտավախություն ունեն, որ գործը կարող է գլուխ չբերվել. Նիկոլը կարող է թռնել: Դրա համար էլ մի քանի ուղղությամբ աշխատում են, այդ թվում՝ «ռասկրուտկա» են անում Աննա Հակոբյանին: Արդեն իսկ արևմտյան փողերով շրջանառության մեջ են դրվել տեսահոլովակներ, որտեղ խոսվում է այն մասին, որ կանայք ավելի լավ բանակցող են ու ավելի շուտ խաղաղություն կբերեն: «Տակից» հասկացնում են, որ Աննային է պետք բրդել առաջ, որ, իբր, խաղաղություն բերի:

Ըստ ամենայնի՝ Աննան «զապասնոյ» տարբերակ է արևմտաթուրքական ուժերի համար: Սա այն դեպքում, եթե Նիկոլով չձգեն, կամ էլ՝ անդրանիկքոչարյանները որոշեն նոր «հոկտեմբերի 27» անել (այդ մասին Անդրանիկ Քոչարյանն ակնարկել է):

Երկու վախ կամ երկուսի վախ

Աննայի ակտիվացումը պայմանավորված է նաև նրա ու իր անհաջող ամուսնու վախերով ու կասկածամտությամբ: Նիկոլը ոչ մեկին չի վստահում, Աննան էլ: Վերջինս, ըստ տարածված տեղեկությունների, հսկայական ազդեցություն ունի քաղաքական որոշումներում և Հայաստանի թրքացման հիմնական օպերատորներից է: Իրենք վախենում են, որ կարող են շատ ծանր վիճակում հայտնվել ու դրա համար էլ պատրաստվում են հնարավոր բոլոր սցենարներին: Այս ամենին գումարվում են նաև Աննայի հավակնությունները:

Բոլորն էլ գիտեն, որ Նիկոլը որպես տղամարդ «պադկաբլուչնիկ» է: Չի բացառվում, որ Աննան որոշել է ֆորմալիզացնել ոչ ֆորմալը և զբաղեցնել ամուսնու տեղը, ինչը ենթադրում է միջնադարյան ոճի պալատական խարդավանքներ:

Թե այս ամենից ո՞ր գործոնն է հատկապես Աննային մղել ակտիվության, դժվար է ասել: Ամենայն հավանականությամբ՝ բոլոր գործոններն էլ կան: Հայաստանի թրքացման սրանց սցենարը ենթադրում է նաև Աննայի մեհրիբանացում, պարզապես ավելի գեղցի տարբերակով:

Լուծումը մեկն է՝ քաղաքական աղբանոց ուղարկել Հայաստանն այս վիճակին հասցրած զույգին:

Հայկ Ուսունց
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan