ԵՄ-ն Վրաստանին քաղաքական գործարք է առաջարկում՝ ուլտիմատումի տեսքով
Երեկ, հոկտեմբերի 30-ին ԵՄ արտաքին հարցերով գլխավոր հանձնակատարար Բորելը հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վերաբերյալ, որը կարելի է բնութագրել որպես՝ ուլտիմատում:
ԵՄ-ն իր հերթին հանդես է եկել Վրաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ հաշվետվությամբ, որտեղ, փաստացի պահանջվել է Վրաստանի ներկայիս իշխանության կողմից չեղյալ հայտարարել բոլոր այն որոշումները, որոնք ընդունվել էին այս տարի:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է «գործակալների»և ԼԳԲՏ-ի մասին օրենքների չեղյալ հայտարարելու պահանջին:
Ըստ ԵՄ-ի՝ այս օրենքների ընդունումով, Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին:
Բորելը հատուկ նշել է, որ այս որոշումներից է կախված, թե ինչպիսին կլինի ԵՄ-ի գնահատականը անցած ընտրությունների վերաբերյալ:
Այլ կերպ ասած՝ Բորելը ԵՄ-ի անունից Իվանիշվիլութիմին առաջարկում է քաղաքական գործարք կնքել.նրանք փոխում են իրենց քաղաքական ուղենիշը, իրենց գործակալների գործնեությունը երկրում դարձնում են «լեգիտիմ», իսկ դրա փոխարեն՝ԵՄ-ն կճանաչի անցած ընտրությունները «լեգիտիմ»:
Բորելի և ԵՄ-ի այս մոտեցումը նյարդայնացրել է նաև իրենց վրացական գործակալներին, որոնց կոլեկտիվ կարծիքը արտահայտեց Գելա Վասաձեն՝հայտարարելով, որ իրենց չի հետաքրքրքում ոչ ԵՄ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն, այլ իրենց հետաքրքրքում է մեկ բան, թե ինչպես կարելի է կարճ միջոցով հասնել իշխանության:
Փաստացի ԵՄ-ն իրենց գործակալներին էլ է դիտարկում, որպես «մանրադրամ»՝ Իվանիշվիլու թիմի հետ առևտրում:
Հասկանալի պատճառով՝Բորելի պահանջը կմերժի նաև Իվանիշվիլութիմը, քանզի այդ պայմաններնընդունելը կնշանակի՝հանձնել Վրաստանը Բորելի քմահաճույքին՝դրանից բխող ուկրաինական հետևանքներով:
Իսկ դա նշանակում է, որ ԵՄ սկսելու է իր բաց պատերազմը Վրաստանի դեմ, որի հետագա արդյունքը կախված է լինելու մի շարք հանգամանքներից:
ԵՄ-Վրաստան հակամարտությունն ուսանելի պիտի լինի նաև հայ հանրության համար: Մեր համար հատկապես կարևոր պիտի լինի այն հանգամանքը, որ ԵՄ-ն Բորելի շուրթերով փաստացի պահանջում է դառնալ իրենց «մանրադրամը»՝ Ռուսաստանի հետ հակամարտության հարցում, որի հետևանքները կործանար կլինեն փոքր երկրների համար: Եթե Եվրոպայի կենտրոնում գտնվող Ուկրաինան է տուժել այդ քաղաքականությունից, որտեղ զոհերի և վիրավորների թիվը մոտենում է մեկ միլիոնի, ապա կարելի է ենթադրել, թե ինչ ապագա կարող է լինել փոքրիկ Վրաստանի և Հայաստանի համար: Սակայն փոքր ժողովուրդների ճակատագիրը Բորելի նման քաղաքական բորենիներին չի հետաքրքրքում, դրա վառ ապացույցը արցախցիների ճակատագիրն է, որն արդեն մոռացվել է գրեթե բոլոր մեծ խաղացողների կողմից:
Հասկանալի է, որ Ուկրաինայի փորձը օրինակ է, թե ինչպես չպիտի վարել քաղաքականությունը և չդառնալ բորելների «մանրադրամը»:
Վրաստանը այդ օրինակը ցույց տվեց.հերթը Հայաստանինն է:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Zham.am