Արտահերթ ընտրություններից Փաշինյանն ավելի է վախենում, քան Ադրբեջանի հարձակումից. Բենիամին Մաթևոսյան Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ (տեսանյութ) Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին (տեսանյութ)
24
Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Աննա Հակոբյանը գիտի՝ ում է հասնելու 200 մլն դոլար արժեցող բիզնեսը․ ում համար են թալանում մարդկանց (տեսանյութ) Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թրամփի նոր «հեղափոխական» մոտեցումները Հարկային տեռորի նիկոլական դեմքը Փաշինյանի իշխանությունը հարձակվել է փոքր բիզնեսի վրա ՀՀ-ում սկսվել է հարկային տեռորի հիթ-շքերթ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ (տեսանյութ) Տնտեսվարողների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ Պատերազմ Արցախում
Թուրքիայում միկրոավտոբուսն ընկել է ձորը․ կա 7 զոհ Արտահերթ ընտրություններից Փաշինյանն ավելի է վախենում, քան Ադրբեջանի հարձակումից. Բենիամին Մաթևոսյան Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Մարտ ամիսը Գյումրիի համար վճռորոշ է լինելու․ «Իրավունք» Փաշինյանի երկչոտ դիրքորոշումը խրախուսում է Ալիևի ախորժակը. Կարեն Միրզոյան Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ. Տեսանյութ Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին (տեսանյութ) Հանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների Թմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում Հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին Ուկրաինան պատրաստ է բանակցել և պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Թրամփ Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Փաշինյանը ԱՄՆ է մեկնելու, բայց ոչ Թրամփի հետ հանդիպման Փաշինյանը՝ ինքն իր դեմ․ ցույց են անում արդեն նրան ընտրածները․ «Կարճ ասած» Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել Փաշինյանի խաղաղության տակ թաքնված է ամենամեծ հանձնումն ու կորուստները․ Արծվիկ Մինասյան Լոռեցիները գիտե՞ն, որ մի գիշերում դառնալու են սահմանամերձ. Գրիգոր Բալասանյան Փաշինյանն ընդունեց, որ ինքն է թալանում մարդկանց. հանրային իրազեկում ավտոբուսում (տեսանյութ) «Սա կոճակի մեկ սեղմամբ լուծվող խնդիր չէ». Զախարովան` Բաքվում պահվող հայերի մասին. Տեսանյութ Ստամբուլի հայկական վարժարանի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել Էրեբունիում գետառը վերածվել է աղբավայրի, մի քանի կմ-անոց հատվածում տիրում է գարշահոտություն

Ինտելեկտուալ այլասերման մեխանիկան

168.am-ը երում է. «Իշխանության՝ անհատին այլասերելու մասին թեզը հաստատվում է հատկապես մեր նման երկրներում, որոնցում բացակայում են իրական հակակշիռներն ու զսպումները։ Մակերեսային ընկալմամբ՝ այդ այլասերման հակումը բնորոշ է միայն իշխանության առաջին դեմքերին, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրականության զգացողությունը։

Բայց իշխանական այլասերումը երկսայր երևույթ է, ու այնպես չէ, որ իշխանությունը միայն այլասերում է։

Գործում է նաև հակառակ տրամաբանությունը, երբ իշխանության մեջ հայտնվածը ոչ միայն այլասերվում է, այլ ինքն է այլասերում ուրիշներին։ Այլասերման այս մեխանիզմի հարաբերականորեն ընդհանրացնող արտահայտություն կարելի է համարել լռությունը՝ բառի նեղ և լայն իմաստներով։
Ասվածն ավելի առարկայորեն պատկերացնելու համար բավական է դիտարկել Հայաստանի իշխանության կառուցվածքը՝ ըստ որոշ անհատների։

Չնայած իշխանական համակարգի անհատական որակների առումով դրա նշաձողն անդառնալիորեն ցածր է, այդուհանդերձ այնպես չէ, որ պաշտոնեական դասն ամբողջությամբ բաղկացած է տգետներից ու անփորձներից։ Դրանում կան նաև լուրջ կրթություն, մասնագիտական փորձ ունեցող անհատներ, որոնք ներդաշնակորեն գոյակցում են թերուսների և փողոցից կառավարական աշխատասենյակներում հայտնվածների հետ։

Օրինակ՝ կառավարությունում կան առնվազն մի քանի պաշտոնյաներ, որոնք էականորեն տարբերվում են համատարած տգիտության ու ոչ պրոֆեսիոնալության համապատկերում։

Ասենք՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ու Կնետրոնական բանկի նախագահ Մարտին  Գալստյանը (ԿԲ-ն, իհարկե, անկախ մարմին է, բայց ոչ ֆորմալ առումով իշխանության անբաժանելի մասն է)։

Թվարկված բոլոր պաշտոնյաներն ունեն սոլիդ կրթություն, տարբեր կարգավիճակներում պատասխանատու աշխատանքի երկարամյա փորձ, և տիրապետում են իրենց ղեկավարած ոլորտներին։

Բայց այս ողջ կրթությամբ, գիտելիքով, փորձով հանդերձ՝ նրանք ունեն զրո ինքնուրույնություն, զրո համարձակություն, զրո քաղաքացիական կեցվածք և իրենց դրսևորում են ճիշտ նույն կերպ, ինչպես, օրինակ, Գևորգ Պապոյանը, Արփի Դավոյանը կամ Հովիկ Աղազարյանը։

Ամենաթարմ օրինակը 2025թ․ բյուջեի խորհրդարանական քննարկումների առաջին նիստն էր, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անհեթեթ ելույթ էր ունենում բյուջեի ընկալումների ու նպատակների մասին։

Վստահաբար այդ դահլիճում նստածների մի մասը՝ վերը նշված պաշտոնյաների գլխավորությամբ, գիտակցում էին նրա մտքերի անհամարժեքությունն ու անթույլատրելիությունը, բայց նրանցից որևէ մեկը չհամարձակվեց որևէ տառ արտաբերել այդ մասին։ Եվ այնպես չէ, որ հրապարակավ լռության ուխտ կնքած նշված պաշտոնյաներն իրենց այլ կերպ են դրսևորում փակ քննարկումներում, համարձակվում են առարկել Նիկոլ Փաշինյանին կամ ցուցանել նրա անգրագիտությունը։

Այս դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ արժեք ունի նրանց կրթությունը, գիտելիքը, փորձը, եթե դա չի ծառայելու հակատրամաբանական, հակապետական որոշումների ընդունմանը։
Հենց սա է իշխանության մեջ գտնվողների կողմից այլոց այլասերելու մեխանիզմը։

Այսպիսի պաշտոնյաների լռությունն այլասերում է առանց այդ էլ բացարձակ իշխանությունից այլասերված նրանց ղեկավարին՝ նրան ստիպելով հավատալ սեփական ամենագիտությանն ու անսխալականությանը։ Եվ պետությունը քանդվում է ոչ միայն արդեն իսկ այլասերվածի ինքնավստահության, այլ նրան կանգնեցնելու հնարավորություն ունեցողների լռության արդյունքում։

Ինտելեկտուալ այլասերողների այս դասի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը, բայց բոլորի հավաքական արդարացումն այն է, որ իրենք ծառայում են ոչ թե իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, այլ պետությանը։

Իրականում, սակայն, դա նման է նույն Նիկոլ Փաշինյանի այն մտավարժանքներին, որ կատարելով Ադրբեջանի պահանջները՝ ինքը ծառայում է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի շահերին։ Իշխանությունն ամբողջությամբ բռնազավթել է պետությունը, և հնարավոր չէ դրանք տարանջատել միմյանցից։ Եվ լռությամբ արտահայտվող այլասերումն իրականում ոչ թե պետությանը, այլ հենց իշխանությանը մատուցված ծառայություն է, որն ինտելեկտուալ պատեհապաշտները մատուցում են՝ իրենց կրթությունը, գիտելիքն ու փորձը լռությամբ արտահայտելու ու դրա դիմաց պաշտոնները պահպանելու միջոցով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan