Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Բաքվի 9 պահանջը Հայաստանին Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ)
13
Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում Չներեցին, պատժեցին. Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «թավիշի» փշերը Փաշինյանն է՛լ առաջվա «մարալը», «նախշունը» չէ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տնետուն աշխատանքի արդյունքում քաղաքացիներին ներկայացվում է «Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները Գյումրիում․ հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Էդ ո՞ր մեկդ սլիվ չեք անում»․ Սևակ Հակոբյան Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոչ թե «գնդակահարության պատ», այլ՝ հաղորդում ծանր հանցագործությունների մասին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը (տեսանյութ) Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. քաղաքապետարանը «լոլո»-ներ է ներկայացրել Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ... Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Բաքվի 9 պահանջը Հայաստանին Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք. Աշոտյան Վաղը Արարատ Միրզոյանից կպահանջեն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ. Արթուր Խաչատրյան ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ-Թուրքիա սահմանը հատելու փորձի վերաբերյալ Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ) «ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում «Սիրիան շատ հարցերում կանգնում էր Հայաստանի կողքին՝ դիմադրելով Թուրքիա-Ադրբեջան զույգին»․ Վարուժան Գեղամյան «Հայկական ավիաուղիներ»-ը մեկնաբանել է թռիչքների չեղարկման մասին լուրերը Քրֆելը նորաձև է. 168.am Վրաստանի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ․ ԶԼՄ Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու․ Տիգրան Աբրահամյան «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի գործոն այլևս չկա»․ Հաջիև Մոտ 1400 ուսուցիչ աշխատանքից կազատվի. «Փաստ» Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային

Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը» նման է «Պարտության ծրագրին», իսկ իր «խաղաղության բանաձևը»՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նմանակներից է

Երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայում Զելենսկին ներկայացրեց իր «Հաղթանակի ծրագիրը», որը բաղկացած էր հինգ կետից:

Առաջին կետը՝ աշխարհաքաղաքական

Զելենսկին առաջարկում է Արևմուտքին Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմի մեջ ընդգրկել մինչև պատերազմի ավարտը, այսինքն՝ հենց հիմա:

Ըստ Զելենսկու այս քայլը ցույց կտա Մոսկվային, որ «Արևմուտքը չի վախենում Պուտինից և կփլուզի իր բոլոր ծրագրերը, կապված Ուկրաինայի կլանման հետ»:

Զելենսկին նշում է, որ այդ քայլը ևս կամրապնդի ուկրաինացիների մեջ այն հավատը, որ «Արևմուտքը իրենց չի քցի և Ուկրաինան  կդառնա նաև ԵՄ անդամ»:

Կարճ ասած՝  Զելենսկու կարծիքով Արևմուտքի այս քայլը կոգևորի ուկրաինացիներին և պատերազմը կավարտվի ռուսների պարտությամբ:

Եթե այս մտքի ենթագիտակցական մասը վերլուծենք, ապա Զելենսկին հասկանում  է, որ այսօր, ուկրաինացիները հիասթափված են Արևմուտքից և չեն հավատում հաղթանակին, իսկ դա պարտության պատճառ կարող է դառնալ, ոչ հեռու ապագայում:

Երկրորդ կետը՝ պաշտպանական

Ռուսաստանի տարածքում գործողությունների շարունակություն և նրա տարածքում հարվածների սահմանափակումների վերացում, գործընկերների հետ ռուսական ավիացիայի համատեղ ոչնչացում, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործման ընդլայնում՝  դաշնակից հետախուզության աջակցությամբ:

Զելենսկին սա անվանել է պատերազմի վերադարձ ռուսական տարածք. «որպեսզի ռուսները սկսեն հասկանալ, թե ինչ է պատերազմը և իրենց ատելությունն ուղղեն Կրեմլի նկատմամբ»:

Զելենսկին երեկ հայտարարեց, որ այս կետում կա նաև    գաղտնի տարր, որը ենթակա չէ հրապարակման,  և այդ գաղտնիքը նա փոխանցել է ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային  և Իտալիային:

Զելենսկին բացատրել է, որ նա այդ գաղտնի հավելվածը հանձնել է այն երկրներին, որոնք ունեն համապատասխան ռազմական պոտենցիալ:

Կարելի է ենթադրել, որ Զելենսկին ցանկանում է, որ Արևմուտքը,  ուղղակի պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի դեմ:

Երրորդ կետը՝ Ռուսաստանի զսպում

Ուկրաինան առաջարկում է իր տարածքում տեղակայել որոշակի ոչ միջուկային զսպման ռազմավարական փաթեթ, որը բավարար կլինի Ռուսաստանի ցանկացած ռազմական սպառնալիքից պաշտպանվելու համար:

Ըստ Զելենսկու՝ այս «զսպման փաթեթը» պետք է Մոսկվային դնի երկընտրանքի առաջ՝ կամ անցնել դիվանագիտության, կամ կորցնել իր ռազմական մեքենան։ Կետն ունի նաև գաղտնի հավելված՝ Կիևն այն հանձնել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ղեկավարությանը:

Չորրորդ կետը՝  ուկրաինական տնտեսությունը հրապուրիչ է Արևմուտքի համար

Կիևը իր գործընկերներին հրավիրում է Ուկրաինայի հետ համաձայնագիր կնքել երկրի կարևոր ռեսուրսների համատեղ պաշտպանության, համատեղ ներդրումների և Ուկրաինայի տնտեսական ներուժի օգտագործման վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, մետաղների մասին է՝ ուրան, տիտան, լիթիում և այլն։ Զելենսկու խոսքով՝ այս փաստաթուղթը օրգանապես կլրացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այն ունի նաև գաղտնի հավելված, որը ներկայացվել է գործնկերներին:

Զելենսկին երեկ հայտարարեց, փորձելով երկնտրանքի մեջ դնել իր արևմտյան  գործնկերներին, նշելով բառացի հետևյալը. «Եթե Արևմուտքը ցանկանում է տիրանալ Ուկրաինայի բնական ռեսուրսներին, ապա պետք է շտապի աջակցել իրեն, հակառակ դեպքում, այդ հարստությունը կհայտնվի Պուտինի ձեռքում»:

Այս կետով, Զելենսկին փորձում է արթնացնել արևմտյան այն շրջանակների ախորժակը, որոնց,  բացի այսրոպեական շահից, ոչինչ չի հետաքրքրում:

Այս շարքում, ըստ ուկրաինացի փորձագետների, Զելենսկու թիմը համարում է նաև Թրամփի շրջապատին:

Ըստ այդ դիտորդների, Զելենսկին հույս ունի, որ Թրամփի հաջողության դեպքում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, նա կկարողանա «վաճառել» Ուկրաինայի հարստությունը ամերիկացիներին, որպեսզի վերջիններս չփոխեն  իրենց  դիրքորոշումը Ուկրաինայի աջակցության հարցում:

Հինգերրորդ կետը՝ Ուկրաինան հետապատերազմյան շրջանում

Զելենսկին նշում է, որ  պատերազմի ավարտից հետո  ուկրաինացի զինվորականները կարող են օգտագործել իրենց փորձը ՆԱՏՕ-ի ու Եվրոպայի պաշտպանությունն ուժեղացնելու համար, ուկրաինացի զինվորականները կկարողանան փոխարինել Եվրոպայում ամերիկյան զորախմբի մի մասին:

Զելենսկին իր երեկվա հայտարարության  ժամանակ, նշեց, որ իր «Հաղթանակի ծրագիրը» դիտարկում է, որպես փոխլրացում՝ իր կողմից նախկինում ներկայացված «խաղաղության բանաձևին»:

Եթե կարճ մեկնաբանենք Զելենսկու երեկվա առաջարկը, ապա այն կարող ենք գնահատել, որպես բլեֆի և պատրանքային քաղաքականության շարունակության փորձ:

Նորն այստեղ այն է, որ Զելենսկին հասկանում է, որ Արևմուտքը հոգնել է այս պատերազմից, ինչը նշանակում է, որ նա, որպես գործիչ կարող է դառնալ ոչ պետքական և, որպեսզի լրացուցիչ շահագռգռի նրանց, փորձում է քաղաքական առևտրի մեջ բացահայտորեն մտցնել Ուկրաինայի բնական հարստության գործոնը:

Ավելին, նա այս հարցում ներկայացրել է նաև գաղտնի հավելված, որին տեղյակ չէ ուկրաինական հանրությունը, և հասկանալի է, թե ինչ կարող է լինել այդ առաջարկի մեջ:

Զելենսկու առաջարկը, ինչպես որ սպասելի էր, Արևմուտքում լուրջ չընդունվեց, քանզի այն, ոչ թե «հաղթնակի», այլ իրականում «պարտության» ծրագիր էր, ինչպես որ նախկինում իր կողմից առաջարկված «խաղաղության բանաձևը», ավելի շատ նման էր «պատերազմի շարունակման բանաձևի»:

Հասկանալի է, որ Զելենսկին հայտնվել է ծանր վիճակում, այն առումով, որ ռուս-ուկրաինական պատերազմում նրա դիրքերը թուլացել են: Ճակատում հաջողություն են գրանցում հիմնականում ռուսական զինված ուժերը, իսկ Արևմուտքում առաջացել է այս պատերազմից հոգնածություն, ինչի վկայությունն են մի շարք արևմտյան երկրների ընտրությունների արդյունքները:

Գրեթե ամենուրեք հաղթանակ են տանում այն ուժերը, որոնք դեմ են Ուկրաինային աջակցելուն:

Սլովակիայում իշխանության եկան Ֆիցոյի թիմակիցները, Հունգարիայում Օռբանի դիրքերը ամուր մնացին, Գերմանիայում իսկական ընտրական հեղափոխություն է նկատվում, Ֆրանսիայում՝ նույնպես:

Իսկ ԱՄՆ-ում հանրապետական թեկնածուն գրեթե բացահայտ է հայտարարում, որ հրաժարվելու է Զելենսկուն  աջակցելուց:

ԵՄ-ի փորձերը այս հարցում աջակցություն ստանալ արաբական ծոցի երկրների կողմից, նույնպես չպսակվեցին հաջողությամբ:

Ավելին, այստեղ արաբները սկսեցին դժգոհել, որ ԵՄ-ն չի սանձում Իսրայելին Գազայի և Լիբանանի հարցերում:

Այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքը» ոչ միայն դարձել է Աշխարհում փոքրամասնություն, այլև բուն իր տարածքում է արձանագրում անհամաձայնության դրսևորումներ:

Հենց այս հանգամանքները հաշվի առնելով էլ, Զելենսկին իրեն պատեպատ է տալիս, քանի որ այլ ելք չունի:

Նրա համար, ցանկացած խաղաղ ելք, կնշանակի քաղաքական մահ, ահա թե ինչու է սկսել պատկերավոր ասած՝ «փրփուրներից կախվել», սակայն՝ ապարդյուն, քանի որ ինչպես ասում են՝ «պատմության անիվը»  այլևս շրջել չի հաջողվի:

Զելենսկուն սպասվում է քաղաքական վախճան, ինչպես բոլոր այն գործիչներին, ովքեր իրենցից ներկայացնում են «կոլեկտիվ Արևմուտքի»  քաղաքական կլոններ:

Այդպիսի ճակատագիր ունեցավ նաև Սաակաշվիլին՝ Վրաստանում, Տիխանովսկայան՝ Բելառուսում:

Շուտով այդ շարքը կհամալրեն նաև Փաշինյանը (ամենաուշը՝ 2026-ին), Շոլցը՝ Գերմանիայում (2025-ին), Մակրոնը՝ 2027-ին և այդպես շարունակ:

Մեծ հավանություն կա, որ գալիք նախագահական ընտրություններում այդ ճակատագրին արժանանա նաև Հարիսը, եթե իհարկե այդ երկրի «խորքային պետությունը»  կարողանա «լուծել»  Թրամփի խնդիրը՝ ընտրությունների կեղծման արդյունքում, կամ նույնիսկ մինչև ընտրությունը՝ հերթական «անհատի կրակոցի» միջոցով:

Այս գործնթացը ցույց է տալիս մեկ բան.  Աշխարում ցանկացած մենաշնորհ, լինի դա տնտեսական բնույթի, թե քաղաքական, վաղ թե ուշ ենթակա է քայքայման և այլասերման: Քանզի այդպիսին է ցանկացած տիպի մենաշնորհի բնույթը:

Այդպիսի ճակատագրի արժանացան ժամանակին Հռոմեական կայսրությունը, Սուրբ հռոմեական կայսրությունը, Նապոլեոնը, Հիտլերը և այդպես շարունակ:

Սառը պատերազմում երբ ընթանում էր մրցակցություն Արևմուտքի և ԽՍՀՄ-ի միջև, Աշխարհը օգտվում էր այդ մրցակցությունից, իսկ երբ այդ բևեռներից մեկը վերացավ, մյուսը, ստանալով մենաշնորհ, սկսեց քայքայվել իր ներսից, ինչը մենք նկատում ենք այսօր:

Աշխարի ապագան բազմաբևեռ համակարգի կայացման մեջ է, որտեղ կլինեն նաև միասնական խաղի կանոններ, և բոլորը կհասկանան, որ ով խախտի այդ կանոններից մեկը՝ կպատժվի:

Այդպես կարելի է հասնել կայուն զարգացման և առանձին վերցրած երկրում և Աշխարհում: Քանզի դա է ցույց տվել մարդկության զարգացման ողջ փորձը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան 
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan