«Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագործում․ Զախարովա
Դիտել նաև
Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա
Զախարովան հիշեցնում է Հունաստանին` Հայաստանին ռուսական զենք փոխանցելու իրավունք չունեն
Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա
Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա
«ՌԴ-ն Իրանին տրամադրել է անհրաժեշտ բոլոր պարզաբանումները «Զանգեզուրի միջանցքի» մասին». Զախարովա
««Զանգեզուրի միջանցք» տերմինը, որի մասին դուք ասացիք, մենք այդ տերմինը չենք գործածում։ Հարցը ռուս սահմանապահների ներկայությունն է հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին, որը բոլորիվ այլ թեմա է»,- այս մասին հերթական ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
« Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի վերաբերյալ, մենք արդեն մեկնաբանել ենք այդ թեման և մեր դիրքորոշումը հայտնի է, այն չի փոխվել»,- ասաց նա։