ՀՀ ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը Փաշինյանական «տրանսպորտային բարեփոխումը» ծաղր է երևանցիների նկատմամբ, իսկ Թբիլիսիում ինչպե՞ս են հարցը լուծել Ո՞վ է լինելու Հայաստանի գլխավոր լոբբիստը Թրամփի նոր վարչակազմում
13
Նրանք ուզում էին աղքատությունը հաղթահարվի․ Իրենց գրպաններում հաղթահարեցին․ Անդրանիկ Թևանյան Միացի՛ր «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը, ասա՝ Ո՛Չ տրանսպորտի թանկացմանը Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով (ուղիղ) Հերիք է Ռուսաստանը լվա ձեռքերը՝ օրերի ընթացքում Հայաստան չի լինի. Երվանդ Բոզոյան Երևանցիները միանում են «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնության մասին «Մայր Հայաստանի» ստորագրահավաքն՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Ի՞նչ վտանգ է Թրամփը Նիկոլի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ քաղաքային տրանսպորտը հունվարի 1֊ից թանկանալու է Քաղաքացիական նախաձեռնություն` ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Նիկոլն աննախադեպ հայրենիք ծախող դավաճան է»,- Հրանտ Բագրատյան ՀՀ ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը Հայաստանը թույլ է տվել ԱՄՆ-ին ռադարներ տեղադրել Մեղրու հատվածում. Դավիթ Ջամալյան Ուրուգվայն Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին Փաշինյանական «տրանսպորտային բարեփոխումը» ծաղր է երևանցիների նկատմամբ, իսկ Թբիլիսիում ինչպե՞ս են հարցը լուծել Նրանք ուզում էին աղքատությունը հաղթահարվի․ Իրենց գրպաններում հաղթահարեցին․ Անդրանիկ Թևանյան Պարտքով ու երազներով ապրելու բյուջե, վերից վար ձախողված բյուջե. Արթուր Խաչատրյան Ուրուգվայն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին Փաշինյանն Ալիևի հետ շփումից շատ գոհ է (իսկ ո՞վ էր կասկածում, որ...) ԱՄՆ-ն և ԵՄ-ն թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա. Մարիա Զախարովա Ո՞վ է լինելու Հայաստանի գլխավոր լոբբիստը Թրամփի նոր վարչակազմում Ստեփանակերտում մահացած հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել ՀՀ-ին «Ավինյանները». Գագիկ Համբարյան «Նորից զոհ ունենք բանակում». Սյուզի Բադոյան «Ասկերանի քաղաքապետի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվեց». Վահե Եփրիկյան Տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնություն․ միացի՛ր, որ փոխենք Միացի՛ր «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը, ասա՝ Ո՛Չ տրանսպորտի թանկացմանը Եթե ազգային մեծ երազանք չունենք, ուրեմն ապագա էլ չունենք. Թևան Պողոսյան «Ադրբեջանը սպառնում է, որ ամենատարբեր միջոցներով հասնելու է Հայաստանի նկատմամբ ճնշումների». Տիգրան Աբրահամյան Վրաստանի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարին Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը «Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին». «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հայտարարությունը Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով (ուղիղ) «Բաքուն ու Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը»․ Հաջիև «Անգլուխ» վիճակ և քաոս՝ «Էրեբունի» թանգարանում. չկա տնօրեն, փոխտնօրեն և ժ/պ. Yerkir.am Փաշինյանի վրա խնձոր նետելու գործով դատարան են կանչել նրա թիկնապահին Հերիք է Ռուսաստանը լվա ձեռքերը՝ օրերի ընթացքում Հայաստան չի լինի. Երվանդ Բոզոյան ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել Անգամ գործող դատախազի դեմ է Սիրունյանը ստատուսներ գրել ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն Ռուսաստան

Հերթական «ծախված խաղը» Փաշինյանի և Ալիևի միջև

Ո՞վ է «Խաղաղության խաչմերուկը» վերածում «պատերազմի փակուղու»:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Գրեթե ամեն ամիսը, եթե ոչ ամեն շաբաթն, ավելի ու ավելի շատ լարվածություն է բերում Երևանի և Բաքվի հարաբերություններում։ Լարվածության աճն այնքան մեծ է, որ շուտով, ըստ ամենայնի, նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կհասկանան և բացահայտ կհայտարարեն, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հնչեցրած ռազմավարական նպատակն՝ առաջիկա 4 շաբաթում խաղաղության պայմանագիր կնքել անիրատեսական է:

Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ ելույթ է ունեցավ ու մեջբերել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

«Վերջերս մի միջավայրում այս մասին խոսք գնաց, և ես հարցրի` ի՞նչ է նշանակում այս ձևակերպումը։ Դա պարզաբանված է ՌԴ նախագահի` 2020 թ. դեկտեմբերի 10-ի հրամանագրում, որը վերաբերում է մեր տարածաշրջանին։ Սա նշանակում է, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ-ն կատարում իր պարտավորությունները»,- ընդգծել է նա։

Լրացնելով Փաշինյանի խոսքերը՝ ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ «Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ծառայության ֆիզիկական ներկայությունը 9-րդ կետով նախատեսված չէ»։ Մի կողմ թողնենք, որ եթե ՀՀ իշխանությունները ցանկանում են զբաղվել «տառակերությամբ», ապա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չեն գտնի ձևակերպում, թե «9-րդ կետում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ծառայության ֆիզիկական ներկայությունը նախատեսված չէ», և անդրադառնանք Փաշինյանի հայտարարություններից սկսված գործընթացներին:

Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Փաշինյանի հայտարարությունը եռակողմ հայտարարության հետ կապված հաղորդակցությունների բացման մասին «ևս մեկ անգամ ցույց է տալիս ՀՀ ղեկավարության արհամարհական վերաբերմունքն իր պարտավորությունների նկատմամբ»։
Նիկոլ Փաշինյանի ելույթի նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրահանգել է ուժեղացնել զորքերի զգոնությունը Հայաստանի հետ սահմանին։

«Այդ հարցով նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու, զգոնությունը բարձրացնելու, ինչպես նաև «պայմանական սահմանին» «ռևանշիստական ուժերի» բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ»,- ընդգծել էին գերատեսչությունից:

Դրան գումարվում է նաև այն փաստը, որ Իսրայելից Ադրբեջան ռազմական թռիչքներն ավելացել են, Թուրքիայի և Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը կրկին սկսել են ակտիվորեն պտտվել Հայաստանի և Իրանի սահմաններին, ինչպես նաև ավելացել են խոսակցություններն այն մասին, որ ԱՄՆ ներկայացուցիչները կարող են միանալ ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում, որը վերջնականապես եվրոպական առաքելությունից կվերածի Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության, ու այս ամենից կարող է տպավորություն ստեղծվի, որ մենք նորից գործ ունենք «ծախված խաղի» հետ։

Հայաստանը, կարծես թե, միտումնավոր ապակառուցողական է, դա առավել բացահայտ դրսևորվեց Մոսկվայում (որից օգտվեց Ադրբեջանը), երբ, ըստ երևույթին, հենց Փաշինյանի դիրքորոշումն էր հանգեցրել նրան, որ Պուտին-Փաշինյան-Ալիև ձևաչափով եռակողմ հանդիպում չկայացավ։ Ըստ ամենայնի, արհեստականորեն ստեղծվում է մի իրավիճակ, որում կթվա, թե կողմերը հակասությունները լուծելու այլ ելք չունեն, քան պատերազմը։ Հայաստանի Հանրապետությունում իշխող վերնախավի վարքագծի տրամաբանությունը վկայում է, որ խորքային մակարդակում կարող է գերակշռել հետևյալ միտքը.

«Ո՞վ ասաց, որ Արցախի հանձնումը կարելի էր արդարացվել պատերազմով, կամ պատերազմի սպառնալիքով, ու դրանով իսկ հասնել ռուս զինվորականների դուրսբերմանը Արցախից, բայց հնարավոր չէ արդարացնել միջանցքի, Տիգրանաշենի, ինչպես նաև նույնիսկ Դավալուի հանձնումը նույն պատրվակով»։

Ինչ վերաբերում է բուն համաժողովին, որի շրջանակներում ելույթ ունեցավ Փաշինյանը և իր արտահայտած մտքերին, ապա ուշագրավ էր հետևյալ թեզը. «Իրանի Իսլամական Հանրապետությունն այն քիչ երկրներից է, որը հստակ աջակցություն է հայտնում «Խաղաղության խաչմերուկ»-ին։ Այս թեզն իր հերթին նշանակում է, որ ավելի վաղ առաջ քաշված մեր թեզը ճիշտ է, ու եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանի գաղափարը/նախաձեռնությունը ճիշտ է, եթե նույնիսկ մենք դրանում չենք փնտրում ՌԴ տրանսպորտային- լոգիստիկ շրջափակումը լրացնելուն ուղղված աշխարհաքաղաքական գործոն, եթե մենք դրա հետևում դավաճանության ակտ չենք փնտրում, ակնհայտ է, որ այս նախագիծն իրականացնելու Փաշինյանի կոմպետենտությունը չի հերիքում:

Հակառակ դեպքում, նախագծին աջակցող երկրները, որն, ըստ հենց իշխանությունների, կարող են դառնալ խաղաղ Անդրկովկասի անվտանգության ճարտարապետության հիմքերից մեկը, ավելի շատ աջակիցներ կունենար։ Դե իսկ ինքնին նախագիծն իրապես կլիներ խաչմերուկ, այսինքն՝ բաց գործընթացներում ներգրավված բոլոր խաղացողների համար: Մինչդեռ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը «խաչմերուկը» վերածում «պատերազմի փակուղու»: Ահա թե ինչից է օգտվում Ադրբեջանը։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan