Ամեն օր 25-30 մլն դրամ չգիտես՝ ում գրպանն է մտնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն իր ելույթում մատնանշել է քաղաքապետարանի կասկածելի կոռուպցիոն գործարքների մի շարք դրվագներ։
«Հրապարակվեցին տրանսպորտի հավաքագրման վերաբերյալ թվեր, և բոլոր թվերը համադրելով՝ ստացվում է ավելի քան 50 տոկոսի ստվեր։ Եվ ամեն օր 25-30 մլն դրամ չգիտես՝ ում գրպանն է մտնում, ու Երևանի ներկայիս ադմինիստրացիան այդ հանցանքը պատրակում է»,-ավագանու այսօրվա նիստում ասել է Մանուկ Սուքիասյանը։
Նա անդրադարձել է քաղաքապետարանի այլ անարդյունավետ ծախսերին ևս։
Աղբյուր՝ 7or.am