Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ Ադրբեջանական կրակոցներից բացի, ուրիշ ի՞նչ է պատրաստ արդարացնել իշխանական քարոզչությունը Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը. Մարկ Քարնի
25
ԱԱԾ-ն հաստատում է՝ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն մեկնել են Վատիկան Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ Ջարդուփշուր է եղել ննջասենյակի հայելին. ադրբեջանցիները 3 օրում 2-րդ տան վրա են կրակել Խոզնավարում (տեսանյութ) Փաշինյա՛ն, փոխադրվի 8-րդ դասարան. տնտեսվարողների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) Զախարովան անդրադարձել է «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ Տիտովի հանդիպմանը (տեսանյութ) Իշխանությունը պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել․ Ռոբերտ Քոչարյան Պետք է ձևավորել միասնական հակաքպական մթնոլորտ․ Փաշինյանի քաղաքականությունը դավաճանական է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Նիկոլ, դավաճան»․ Թեհրանում հայերը ՀՀ դեսպանատան անձնակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղաuպանության զոհերի հիշատակի հուշարձանին Պատերազմ Արցախում
Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ Անհերքելի փաստեր․ 2016 և 2025թթ․ Նիկոլների տարբերությունները․ «Կարճ ասած» Փաշինյանը հերթական քարոզչական ֆիասկոն կրեց. Տիգրան Քոչարյան ԱԱԾ-ն հաստատում է՝ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն մեկնել են Վատիկան Եթե Փաշինյանն է հրաժարվում, ինչո՞ւ Թրամփը պետք է օգտագործի ցեղասպանություն բառը. Բենիամին Մաթևոսյան Ցանկության դեպքում էլ Փաշինյանը չի՛ կարող դերակատար լինել. Կիրո Մանոյան Ադրբեջանական կրակոցներից բացի, ուրիշ ի՞նչ է պատրաստ արդարացնել իշխանական քարոզչությունը Հազարավոր քաղաքացիներ կառավարության գործուն «աջակցությամբ» գտնվում են «աշխատանքից դեպի նպաստ» ճանապարհին. Թադևոս Ավետիսյան Այսօր ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հիշելով զոհերին, բայց նաև հիշում ենք Ուրուգվայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 60 ամյակը. Ժամանտու Օրսի Հայ ժողովրդի ներսում չպետք է լինեն դավաճաններ․ Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը․ Հայտարարություն Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը. Մարկ Քարնի Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես «հանցագործություն» Լեռների օրենքով հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ․ Ստեփան Դանիելյան Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը «Վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Ալիև «Նորագույն» տեխնոլոգիաները՝ փոսալցման աշխատանքներում (տեսանյութ) Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի Ավտոբուսի վարորդի դանակաhարության դեպքը բացահայտվել է Փաշինյանը հպարտություն չունի, ամաչում ենք, որ թույլ ենք տվել էս ձևի կառավարիչ ունենալ․ տնտեսվարող (տեսանյութ) Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հաղթել է ադրբեջանցի մրցակցին. Տեսանյութ Ռուսական ОРТ-ն անդրադարձել է «Ջահերով երթին» (տեսանյութ) Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ Ջարդուփշուր է եղել ննջասենյակի հայելին. ադրբեջանցիները 3 օրում 2-րդ տան վրա են կրակել Խոզնավարում (տեսանյութ) Փաշինյա՛ն, փոխադրվի 8-րդ դասարան. տնտեսվարողների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) «Ադրբեջանական կրակահերթերն ունեն կոնկրետ թիրախավորում»․ Տիգրան Աբրահամյան Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել Վահագն Խաչատուրյանը կարող է ֆոտոսեսիա անել նաև Ֆրանցիսկոս պապի դագաղի ֆոնին

Ի՞նչ քարտեզ էր ներկայացվել օրեր առաջ Անկարայում, որը մեծ աղմուկ էր առաջացրել Մոսկվայում

Օրեր առաջ, այս տարվա հոկտեմբերի սկզբին, Անկարայում կայացավ «Մեծ Թուրանի» քարտեզը կազմող թյուրքական երկրների քարտեզագրողների հանդիպումը։

Այն մեծ արձագանք չէր առաջացնի  աշխարհում, եթե այդ հանդիպմանը հանդես չգային  պրովոկացիոն ներկայացումով:

Թյուրքալեզու երկրների քարտեզագիրները ստեղծել են միասնական քարտեզ՝ լրացնելու, իբր  «կարևոր բացերը, որոնք խոչընդոտում են պետությունների համագործակցությանը հումանիտար ոլորտներում»:

Պարզվում է, որ «Մեծ Թուրանի» քարտեզի մեջ էին ընդգրկված  նաև Հայաստանը,Վրաստանը, Կիպրոսը, Ռւսաստանի մեծ մասը, Սիրիայի և Իրաքի տարածքները:

Այս քարտեզի ներկայացման հիմնադիրը Թուրքիայի «ազգայնական գործողությունների»  կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին է:

Սակայն պարզ է նաև, որ առանց իշխանության աջակցության՝ այս քարտեզի նոր ներկայացումը չէր  լինի:

Հիշեցնենք, որ այս նույն քարտեզը այդ նույն Բահչելին   ժամանակին, «նվիրել էր» Էրդողանին (տես լուսանկարը):

Իսկ այս վերջին իրենց քայլերով թուրքերը նպատակ ունեն արդեն ամբողջական «թուրքական աշխարհ» ձևավորել՝ միասնական քաղաքական, տնտեսական և ռազմական բաղադրիչներով:

Արդեն որոշում է կայացվել անցնել միասնական այբուբենի ստեղծմանը, որպեսզի թուրքալեզու ժողովուրդների միասնական գիտակցությունը էլ ավելի ամրապնդվի:

Հասկանալի է, որ այդ միասնության համար անհրաժեշտ են մեծ ռեսուրսներ, որոնք Թուրքիան այսօր դեռ չունի: Բայց եթե այս գաղափարը ունենա արտաքին աջակիցներ, ապա կարող է արագ կյանքի կոչվել:

Ռուս փորձագետների կարծիքով, այս նախագիծը շուտով կարող է օրակարգային դառնալ, մանավանդ, որ դրա մեջ շահագրգռված են արևմտյան հայտնի շրջանակները:

Պարտվելով ուկրաինական ճակատում՝ այդ շրջանակները կփորձեն ակտիվանալ այս ուղղությամբ:

Եվրասիան ամբողջապես կապված է ցամաքային հաղորդակցությունների հետ, և Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ձգտում է վերահսկողության տակ առնել դրանք: Սա, ըստ էության, Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցությամբ ստեղծված «Մեծ թուրքական» նախագծի հիմնական պատճառն ու նպատակն է, նշում են փորձագետները:

Ռեջեփ Էրդողանը հիմնականում ուղղություն է վերցրել ժամանակակից Թուրքիայի տարածքում «նեոօսմանյան նախագիծ» կառուցելու ուղղությամբ (տես նաև ծաղրանկարը)։ «Ամբողջ Եվրոպայի լողափից» նա հանրապետությունը փորձում է վերածել  ռազմականացված պետության, որի ազդեցությունը պիտի փորձի տարածել  ողջ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, նշում են փորձագետները:

Ռուս փորձագետները հատուկ շեշտում են այն հանգամանքը, որ այս վերջին հանդիպմանը   տեսել են նաև   Վաշինգտոնի հետախուզական ծառայությունների կապալառու հոլանդական MipMap Technologies ընկերության աշխատակիցներին։ Իսկ MipMap-ը հովանավորվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Համաշխարհային բանկի կողմից: Գրասենյակը մասնագիտացած է GIS համակարգերի կառուցման մեջ:

Թյուրքական աշխարհի նոր քարտեզը լինելու է հենց էլեկտրոնային GIS համակարգ։ Դրանք օգտագործվում են տրանսպորտային լոգիստիկա կազմակերպելու համար։

Ուկրաինան, օրինակ, Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելիս հիմնվում է GIS մոդելների վրա:

Թուրքական այս վերջին միջոցառումը նաև յուրօրինակ մեսիջ էր իր մեջ պարունակում, թե ինչ ուղությամբ է զարգանալու այս գաղափարը, որն ակտիվորեն աջակցվում է  Անկարայի  և հայտնի արևմտյան շրջանակների կողմից:

Հասկանալի է, որ այս նախագծի հիմնական թիրախը պիտի լինեն Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը:

Սակայն այդ հարվածի ուղղության բոլոր ուղիները անցնում են մեր տարածաշրջանով, որտեղ Հայաստանն ու Վրաստանը, ըստ այս նախագծի հեղինակների, պիտի, որպես «մանրադրամ» օգտագործվեն և  կլանվեն թուրքերի կողմից՝  «հանուն մեծ նպատակի»:

Այս ամենից հետո պարզ է դառնում, թե ինչու էր Փաշինյանն այդչափ ջերմ իր կրծքին սեղմել Էրդողանի գիրքը: Քանզի հենց դա էին իրեն խորհուրդ տվել իր արևմտյան տերերը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan