ՀՀ ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը Փաշինյանական «տրանսպորտային բարեփոխումը» ծաղր է երևանցիների նկատմամբ, իսկ Թբիլիսիում ինչպե՞ս են հարցը լուծել Ո՞վ է լինելու Հայաստանի գլխավոր լոբբիստը Թրամփի նոր վարչակազմում
13
Նրանք ուզում էին աղքատությունը հաղթահարվի․ Իրենց գրպաններում հաղթահարեցին․ Անդրանիկ Թևանյան Միացի՛ր «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը, ասա՝ Ո՛Չ տրանսպորտի թանկացմանը Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով (ուղիղ) Հերիք է Ռուսաստանը լվա ձեռքերը՝ օրերի ընթացքում Հայաստան չի լինի. Երվանդ Բոզոյան Երևանցիները միանում են «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնության մասին «Մայր Հայաստանի» ստորագրահավաքն՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Ի՞նչ վտանգ է Թրամփը Նիկոլի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ քաղաքային տրանսպորտը հունվարի 1֊ից թանկանալու է Քաղաքացիական նախաձեռնություն` ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Նիկոլն աննախադեպ հայրենիք ծախող դավաճան է»,- Հրանտ Բագրատյան ՀՀ ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը Հայաստանը թույլ է տվել ԱՄՆ-ին ռադարներ տեղադրել Մեղրու հատվածում. Դավիթ Ջամալյան Ուրուգվայն Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին Փաշինյանական «տրանսպորտային բարեփոխումը» ծաղր է երևանցիների նկատմամբ, իսկ Թբիլիսիում ինչպե՞ս են հարցը լուծել Նրանք ուզում էին աղքատությունը հաղթահարվի․ Իրենց գրպաններում հաղթահարեցին․ Անդրանիկ Թևանյան Պարտքով ու երազներով ապրելու բյուջե, վերից վար ձախողված բյուջե. Արթուր Խաչատրյան Ուրուգվայն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին Փաշինյանն Ալիևի հետ շփումից շատ գոհ է (իսկ ո՞վ էր կասկածում, որ...) ԱՄՆ-ն և ԵՄ-ն թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա. Մարիա Զախարովա Ո՞վ է լինելու Հայաստանի գլխավոր լոբբիստը Թրամփի նոր վարչակազմում Ստեփանակերտում մահացած հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել ՀՀ-ին «Ավինյանները». Գագիկ Համբարյան «Նորից զոհ ունենք բանակում». Սյուզի Բադոյան «Ասկերանի քաղաքապետի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվեց». Վահե Եփրիկյան Տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնություն․ միացի՛ր, որ փոխենք Միացի՛ր «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը, ասա՝ Ո՛Չ տրանսպորտի թանկացմանը Եթե ազգային մեծ երազանք չունենք, ուրեմն ապագա էլ չունենք. Թևան Պողոսյան «Ադրբեջանը սպառնում է, որ ամենատարբեր միջոցներով հասնելու է Հայաստանի նկատմամբ ճնշումների». Տիգրան Աբրահամյան Վրաստանի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարին Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը «Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին». «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հայտարարությունը Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով (ուղիղ) «Բաքուն ու Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը»․ Հաջիև «Անգլուխ» վիճակ և քաոս՝ «Էրեբունի» թանգարանում. չկա տնօրեն, փոխտնօրեն և ժ/պ. Yerkir.am Փաշինյանի վրա խնձոր նետելու գործով դատարան են կանչել նրա թիկնապահին Հերիք է Ռուսաստանը լվա ձեռքերը՝ օրերի ընթացքում Հայաստան չի լինի. Երվանդ Բոզոյան ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել Անգամ գործող դատախազի դեմ է Սիրունյանը ստատուսներ գրել ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն Ռուսաստան

Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել

իդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընդառաջ տեղի է ունեցել Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լսումների ընթացքում առաջադրվել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող 2 բանաձև։

Համաձայն ընթացակարգի՝ բանաձևի նախագիծը ներկայացվում է հեղինակներից մեկի կողմից․ առաջին բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Իսա Կահրամանը (NSC) և Դոն Սեդերը (ChristenUnie)։ Ներկայացնելով բանաձևի նախագիծը՝ Իսա Կահրամանը նշեց, որ իրենք սատարում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, սակայն ներկայացնում են առաջարկ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ։ Բանաձևի մեջ մասնավորապես նշվում է․ «Նկատի ունենալով, որ ադրբեջանական բանակը 2023 թվականի սեպտեմբերին հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, ինչից հետևանքով գրեթե ողջ բնակչությունը փախել է Հայաստան և մինչ օրս չի վերադարձել իրենց տները, և քանի որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը այդ տարածքում.

կոչ ենք անում կառավարությանը հանդես գալ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության օգտին՝ ինչպես ԵՄ, այնպես էլ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում»։ Նիդեռլանդների ԱԳ նախարարը բանաձևի նախագծին առարկություններ չներկայացրեց, հաստատելով, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել ռազմական սրացում, ինչն ունեցել է հետևանքներ, և որ կառավարությունը կողմ է հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչին։

Բանաձևն ընդունվել է խորհրդարանի ձայների ճնշող մեծամասնությամբ։ Երկրորդ բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Սեդերը (ChristenUnie), Բոսվայկը (CDA), Ստոֆֆերը (SGP), Պիրին (GroenLinks-Pvda), Վան դեր Բերգը (VVD), Պատերնոտեն (D66), Դե Ռոնը (PVV) և Կահրամանը (NSC)։

Բանաձևի նախագիծը ներկայացրեց Դոն Սեդերը։ Բանաձևի մեջ ընգծվում է, որ երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության եզակի հնարավորություն է ստեղծվել, հետևաբար, կարևոր է լիարժեք ներգրավվել խաղաղության գործընթացում։ Ընդգծվեց նաև, որ դեռևս առկա են խոչընդոտներ, այդ թվում այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին։

Բանաձևը կոչ է անում կառավարությանը եվրոպական այլ երկրների հետ միասին ավելացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ բոլոր հայ ռազմագերիներին հնարավորինս արագ ազատ արձակելու նպատակով։ ԱԳ նախարարը բանաձևի նախագծին առարկություններ չներկայացրեց, հաստատելով, որ կառավարության համար այժմ կարևոր է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ շփումների ժամանակ երկու կողմերին կոչ է արել կնքել խաղաղության համապարփակ համաձայնագիրը։ Այս համատեքստում նախարարը կանդրադառնա տարբեր կատեգորիաների բանտարկյալների ազատ արձակման հարցին, որոնց թվում են անշուշտ նաև հայ բանտարկյալները։

Ըստ նախարարի՝ զինված հակամարտության ավարտից հետո ռազմագերիների ազատ արձակումը պարտավորություն է, որը բխում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից։ Երկրորդ բանաձևը ևս ընդունվեց ձայների մեծամասնությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan