Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով
24
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Այսօր «Վերջին զանգն» է Պատերազմ Արցախում
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք» ՔՊ-ականներ Հրաչյա Հակոբյանը և Հայկ Ցիրունյանը 5 օրով կմեկնեն Բուխարեստ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ) Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո» ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու «Մայր Հայաստանը» իր ժողովրդի կողքին է (տեսանյութ) 2025թ.֊ի բյուջեով ասֆալտապատման համար 4 միլիարդ դրամից ավել գումար է նախատեսված, սակայն քաղաքում այս վիճակն է (տեսանյութ) Մովսեսի բնակիչները խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել․ լրագրող Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան Ռուսաստանը դա չի՛ ներում. Տիգրան Քոչարյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար

Հայաստանը դարձել է մեկ ընտանիքի պատանդ-բռնապետական երկիր՝ իր բազմաթիվ քաղբանտարկյալներով․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, որի նկատմամբ փորձեցին «գործ կարել» ֆեյսբուքյան գրառման համար, Panorama.am-ը խնդրեց  մեկնաբանել, ՀՀ քննչական կոմիտերի  տարեդարձին նվիրված Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Panorama.am- Ձեր կարծիքով, արդյո՞ք քաղաքացիները ՀՀ-ում ունեն արդարության զգացում։

Ա․ Իշխանյան- Բավականին բարդ գործ է, վարչապետ կոչեցյալի խոսքերը մեկնաբանել, քանի որ նա որևէ սկզբունք չունի։ Օրինակներ չբերենք, նրա տարբեր ժամանակներում ասված իրարամերժ խոսքերից։ Դրանք անսպառ են։Այնուամենայնիվ, փորձենք գնահատական տալ նրա այս խոսքերին։
Նախ, ի՞նչ է նշանակում «ունենալ արդարության զգացում»։ Արդարությունը սուբյեկտիվ զգացողություն է և ամեն մարդու համար այն տարբեր է։ Հանցագործի և զոհի համար արդարությունը տարբեր է։ Ժամանակակից աշխարհում, մենք կարող ենք խոսել արդարադատության մասին։ Իսկ որևէ երկրում արդարադատություն նշանակում է՝ իշխանությունների տարանջատում և անկախ դատաիրավական համակարգի առկայություն։ Հարց․ արդյո՞ ք Հայաստանում գործում է իշխանության տարանջատման մեխանիզմը և անկախ դատաիրավական համակարգը։ Պատասխանը միաշանակ «ոչ» է։ Հիշենք՝ դատարանների շրջափակումը, Սահմանադրական Դատարանի հակասահմանադրական ձևով ջախջախումը, «վնգստացող դատավորներ» բղավոցը, իրեն անհաճո դատավորներին մեղադրանքներ առաջադրելը, ինչպես Դավիթ Գրիգորյանի ու Բորիս Բախշյանի, ԲԴԽ կոչվող կառույցով անհնազանդ դատավորների լիազորությունների դադարեցումը և այլն։ Շարքն անվերջ է։

Եվ վերջապես, նույն քննչական կոմիտեն, ու՞մ ենթակայության տակ է գործում։ Պատասխան․ քննչական կոմիտեն վարչապետին կից կառույց է և գործում է նրա հրահանգներով։Գլխավոր դատախազ է նշանակվում,  վարչապետ կոչեցյալի երկրպագու-օգնականը,  որն ակտիվորեն մասնակցում էր հերթական շինծու քրեական գործի «թխմանը»։ Հայաստանը երբևէ չի եղել իրավական պետություն, իշխանության տարանջատման և  անկախ դատաիրավական համակարգով։ Բայց այն ինչ  տեղի ունեցավ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո՝ աներևակայելի է։ Հայաստանը դարձավ մեկ ընտանիքի պատանդ-բռնապետական երկիր՝ իր  բազմաթիվ քաղբանտարկյալներով։

Եվ վերջապես, մեկ հռետորական հարց, արդարությու՞ն է, արդյոք, երբ բարձրաստիճան պաշտոնյան թքում է քաղաքացու դեմքին և անպատիժ մնում։

Panorama.am- Փաշինյանն ասում է, որ ՀՀ-ում գործ սարքելու ինստիտուտը վերացված է։ Զուտ քաղբանտարկյալների օրինակը եթե բերենք, ապա հիմա նրանց գործերը այսպես ասած՝ «սարքած գործեր» չե՞ն։

Ա․ Իշխանյան- Այս հարցին  պատսխանելու համար, բերեմ երկու օրինակներ։ Առաջինը, վարչապետ-ՀՔԾ ղեկավար-ԱԱԾ տնօրեն եռակողմ հեռախոսազրույցի գաղտնազերծումն էր՝ հստակ հրահանգներով կալանքի որոշոշման տալու։ Մի քանի առիթով ասել եմ, կրկնեմ՝ ցանկացած քաղաքակիրթ, իրավական երկրում դրանից հետո, ողջ հասարակությունը ոտքի կկանգներ և կպահաջեր երեք պաշտոնյաների հրաժարականները և Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, անկախ նրանց բոլորի հանդեպ ունեցած վերաբերմունքից։
Հաջորդը Ռուբեն Վարդազարյան- Գագիկ Ջհանգիրյան խոսակցության գաղտնազերծումն էր։ Այդտեղ Գագիկ Ջհանգիրյանը անթաքույց խոսում է պատվերով հարուցված քրեական գործերի մասին։ Եթե դրանից հետո, ոմանք պատրանքներ ունեն Հայաստանում  գործող արդարադատության, իրականում՝ անարարդարադատության մասին, ես ասելիք չունեմ։
Վերջում փաստենք, որ Հայաստանում, ստալինյան ժամանակաշրջանից հետո, այսքան քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ չեն եղել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan