Նույնիսկ Ալիևը այլևս չի հանդուրժում Փաշինյանի ստերը Նիկոլն Ալիևի «ատամի փերին» է (տեսանյութ) Հայաստանը հանելու ենք աշխարհաքաղաքական զnհի վիճակից. Սամվել Կարապետյան
23
Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող․ կարող է ընդամենը վարկաբեկել Կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը. ՀՅԴ Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Արա Զոհրաբյան՝ դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին երկու առանձին հաղորդում Նիկոլ Փաշինյանի դեմ Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին․ Տեր Գաբրիելը՝ Ռուբինյանին Չկա ավելի ծանր երևույթ, քան զոհվածի հորը բանտում տեսակցելը. Վահան Հովհաննիսյան Նույնիսկ Ալիևը այլևս չի հանդուրժում Փաշինյանի ստերը 28 վարչապետի հրաժարական․ ո՞ր մեկի օրինակին կհետևի Նիկոլը ․ «Կարճ ասած» Նիկոլն Ալիևի «ատամի փերին» է (տեսանյութ) Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել. նա հարցաքննվել է Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած երկու հարկադիր բուժվողներից մեկը հայտնաբերվել է Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 հոգի դիմել է փախուստի «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Թանկացված «աղբահանություն» ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող․ կարող է ընդամենը վարկաբեկել ԱՆպատասխանատուների իշխանություն Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ» Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա. «Հրապարակ» ՀԷՑ-ում «թեժ» լինելու պարագայում՝ Պետրոսյանը երկար կմնա այդ պաշտոնում, իսկ ՊՎԾ-ն՝ առանց ղեկավարի Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել». «Փաստ» Վստահեցնում եմ՝ ՀՅԴ-ն լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն հայտարարություններով, այլև ֆիզիկապես՝ իր համակիրներով, իր շարքերով. ՀԱԵ-ն պետք է պաշտպանել երիտքպական արշավանքից. Իշխան Սաղաթելյան «Հայ Առաքելական եկեղեցին․ երեկ, այսօր, վաղը». զրույց առաջին Կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը. ՀՅԴ Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ

Կոչ եմ անում ճնշում գործադրել Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա. Արցախի թեմի առաջնորդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նամակ է հղել  ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին.

«Հարգելի Անտոնիո Գուտերեշ,

2024թ. նոյեմբերի 11-22–ը Բաքվում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29), որին մասնակցելու հրավեր է ուղղվել տարբեր երկրների ղեկավարներին ու պաշտոնական ներկայացուցիչներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պատասխանատուներին: 

Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրերին, Ադրբեջանի զինված ուժերը անկանոն գնդակոծության են ենթարկել խաղաղ բնակավայրերը և ներխուժել Լեռնային Ղարաբաղ/Արցախ: Մի քանի օրվա ընթացքում 120 հազար արցախցիներ ֆիզիկական բնաջնջման իրական սպառնալիքի տակ ստիպված եղան լքել Արցախը։ Մարդիկ, որոնց նախնիները հազարամյակներ շարունակ ապրել են Արցախում, պարտադրվեցին թողնել իրենց տները, գերեզմանները, նախնիներից կտակած պատմամշակութային ժառանգությունը։  Հիշեցնեմ, որ մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը Արցախի բնակչությունը կազմում էր 151 հազար մարդ։

Առկա փաստերն առավել քան բավարար են հաստատելու, որ Արցախի ժողովրդի հետ կատարվածը հանցագործություն է մարդկության դեմ։ Տակավին վերջերս Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան իր հայտարարության մեջ նշել է, որ այդ իրադարձությունները համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հատկանիշներին։

Ցավոք, արցախահայության ողբերգությունը գործնականում աննկատ է մնացել համաշխարհային հանրության կողմից։ Բացառությամբ որոշ միջազգային կազմակերպությունների և առանձին քաղաքական առաջնորդների հայտարարությունների, որևէ քայլ չի ձեռնարկվել դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան  քաղաքականությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղը/Արցախը հայաթափելու, էթնիկ զտում  իրականացնելու և նրա  ժողովրդի ինքնորոշման արդար ցանկությունը ճնշելու համար։

Ավելին, մենք ականատես եղանք, թե ինչպես է անպատժելիության զգացումը սնուցել Ադրբեջանի ծավալապաշտությունը, և այսօր Ադրբեջանն արդեն իսկ օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքները և քայլեր է ձեռնարկում սահմանափակելու նրա ինքնիշխանությունն ու անկախությունը։

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հավատացյալ զավակների հիմնական մասը այսօր ապաստան է գտել Հայաստանի Հանրապետությունում, իսկ նրանց մի ստվար զանգված՝ աշխարհի տարբեր երկրներում։ Ու թեև այսօր նրանք ազատված են ֆիզիկական բնաջնջման սպառնալիքից, սակայն ամեն օր շարունակում են բախվել իրենց իրավունքների ու ազատությունների բազմաթիվ խախտումների հետ։ 

Արցախից բռնի տեղահանված հազարավոր մարդկանց համար ամենակարևոր խնդիրը մնում է հայրենիք վերադառնալու հարցը։ Վերադարձի իրավունքը, որն ամրագրված էր նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված ժամանակավոր միջոցների մասին որոշման մեջ, շարունակում է անտեսվել միջազգային հանրության կողմից։ Թեև տարբեր կառույցներ ու առանձին պետություններ երբեմն հայտարարություններ են անում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, սակայն այս հարցի շուրջ էական առաջընթաց չկա։

Վստահ ենք, որ առանց արցախահայության՝ հայրենիք վերադառնալու  միջազգային անվտանգության երաշխիքների, անհնար է հակամարտության վերջնական կարգավորումը և խաղաղության ու կայունության հաստատումը ողջ տարածաշրջանում։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է վերանայել և կեղծել պատմությունը, ոչնչացնել և յուրացնել հայկական մշակութային ժառանգությունն ու նյութական արժեքները՝ ջնջելու հայկական ներկայության ցանկացած հետք և կանխելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ավերվել են մի շարք եկեղեցիներ և գերեզմանատներ, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին։ Քարին տակ գյուղը հիմնովին ավերվել է, մի շարք այլ բնակավայրերի էլ անուղղելի վնաս է հասցվել։ Թեև իրավապաշտպան և մասնագիտական կազմակերպությունները գրեթե ամեն օր արձանագրում են նման բազմաթիվ օրինակներ, Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չի կրում, ինչը կանաչ լույս է վառում հետագա հանցագործությունների համար։

Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել հայ ռազմագերիներին ու պատանդներին։  Ադրբեջանական բանտերում հայ բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ արձանագրված փաստեր կան, սակայն Ադրբեջանը նույնիսկ թույլ չի տալիս միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին իրական տեղեկատվություն ստանալ այդ մարդկանց առողջական վիճակի մասին։ Ավելին, այս հարցը Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես քաղաքական սակարկությունների թեմա, ինչը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։

Ձերդ Գերազանցություն,
Պետք է օգտագործվեն COP29-ի ընթացքում ընձեռված բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում արդար, երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը և տարածաշրջանային անվտանգության խթանումը կարևոր նշանակություն ունեն  ժողովրդավարական իդեալներին մեր սեփական հավատարմությունը պահպանելու համար։

Այս կապակցությամբ, կոչ եմ անում ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա՝ շոշափելի միջոցներ ձեռնարկելու, որոնք կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը և կպահպանեն միջազգային օրենքների ու նորմերի գերակայությունը:

Աղոթքով՝
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան»։ 

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan