Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ)
27
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Պատերազմ Արցախում
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև Մենք ենք պաշտպանն ու զինվորը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգընտիր Վեհափառ Հայրապետի. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր «ՔՊ-ի Սարիկը» կգնա՞ Գյումրու էլցանցի «Կարս» մասնաճյուղի հեռացված տնօրենի պաշտոնն զբաղեցնելու Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը. Աննա Կոստանյան Տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Բագրատ սրբազան Ավանում բարդին տապալվել է գազատարի, մալուխների, ավտոտնակի վրա (տեսանյութ) Քամուց տապալված հերթական ծառը (տեսանյութ) Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել 83 թվից այստեղ բան չի արվել․ բնակիչները դիմել են «Մայր Հայաստանին» (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը

Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն

Ի՞նչ բերեց Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից Հայաստանի համար:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Քվադրոբերներ… Ըստ երևույթին, հայ հասարակության ճնշող մեծամասնությունը կհիշի հենց այս բառը Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից, մինչդեռ այցը նշանակալից ստացվեց մի շարք պատճառներով։

1. Այցի հենց սկզբում ՀՀ իշխանությունները փաստացի զեկուցել են ԱՄՆ-ին՝ հայտնելով, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպում չի նախատեսվում։

Այս հայտարարության օպերատիվ տարածումը հավաստիացում էր թվում արևմտյան գործընկերներին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հանդիպելու Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների հետ, այլև թույլ չի տա Միրզոյանին հանդիպել Բայրամովի հետ։ Փաշինյանի համար կարևոր էր ցույց տալ, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նույնիսկ ամենաչնչին շանս լինի՝ վերականգնելու Երևան-Մոսկվա-Բաքու բանակցային եռանկյունին։ Ի վերջո, սա հակասում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմավարական շահերին։

2. Հայկական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած այցի շրջանակում ականատես եղանք Փաշինյանի հերթական դեմարշին։
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հոկտեմբերի 7-ի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Փաինյանի այս դեմարշը վկայում է մեկ բանի մասին. թեև Հայաստանը մնում է և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ԵԱՏՄ-ի ֆորմալ անդամ, նրա գործողությունները վկայում են պարտավորությունները վերանայելու և արտաքին քաղաքականության նոր ուղենիշներ փնտրելու աճող ցանկության մասին։

3. Արդեն Մոսկվայում Փաշինյանն անձամբ հաստատեց իր մերժումը Ռուսաստան-ՀՀ-Ադրբեջան ֆորմատով բանակցելուց, ինչի մասին բաց ակնարկեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք չենք պայմանավորվել եռակողմ հանդիպման մասին: Նման միտք կար, բայց ոմանք չաջակցեցին»,- ասել է նա։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափին։

4. Բազմիցս ստիպված ենք եղել ասել, և պետք է նորից կրկնել այս միտքը՝ պետության հետ չի կարելի վիճակախաղ խաղալ։ Իսկ Փաշինյան-Միրզոյան դեմարշները, ինչպես նաև Երևան — Մոսկվա հարաբերություններում թափանցիկության բացակայությունը հանգեցրին ռուսական կողմի արձագանքին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ թեմաներ են քննարկվել Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երկկողմ բանակցությունների ընթացքում։

Իսկ ահա դրանից հետո տեղեկացանք՝ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը կմասնակցեն Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանների պաշտպանությանը, ու որ Իրանի հետ սահմանի անցակետում ծառայելու են միայն հայ սահմանապահները։

Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Ռուսաստանն արդեն երկրորդ անգամ է դուրս բերում իր զորքերի մի մասը Հայաստանի տարբեր տարածքներից՝ նախորդ անգամ դա «Զվարթնոց» օդանավակայանն էր, ինչպես նաև ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերը։

Թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները փորձում են ՀՀ բնակչությանը համոզել, որ «ռուսական զորքերի դուրսբերումը ինքնիշխանության հաղթանակ է», իրականում մեր աչքի առաջ տեղի է ունենում Հայաստանի անվտանգության համակարգի քայքայումը։

Ագրեսիվ Ադրբեջանի ֆոնին, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանությունն այլ հատվածներում գնալով ավելի է դժվարանում հենց Հայաստանի համար, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ Բաքուն, օգտվելով միջազգային անկայունության հաջորդ փուլից (իսկ այժմ աշխարհում կան բազմաթիվ օջախներ, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը), այն պատրվակով, որ Հայաստանը չի կատարում ճանապարհների ապաշրջափակման իր պարտավորությունները, կարող է ռազմական գործողություններ սկսել։

Նկատենք նաև, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց՝ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն երկու տարի գրեթե տեղաշարժ չկա:

Դե իսկ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների՝ Ռուսաստանի Դաշնություն այցի ապոթեոզը Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի երկխոսությունն էր։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կրեմլում կայացած հանդիպմանը հայ գործընկերոջը հարց է ուղղել քվադրոբերների մասին։ «Քվադրոբերներ ունե՞ք։ Երեխաները հագնվում են շների պես. սա ամենագլխավոր նորություններից մեկն է»,- նշել է Լավրովը։ Միրզոյանը հաստատել է, որ գիտի այս շարժման մասին:

Շատ ուշագրավ դրվագ, որը ցույց է տալիս՝ հասկանալով տեղի ունեցողի էությունը, հասկանալով, որ Հայաստանում հիմա կրկնում եմ հնացած «վրացական նախագիծը», ՌԴ իշխանությունները ոչ թե առարկայական երկխոսություն են կառուցում Երևանի հետ, այլ քննարկում են կենդանիների վարքագիծը նմանակող դեռահասների վարքագիծը…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan